Նորություններ

Գեղարքունիքի մարզի խորհրդի նիստում քննարկվեցին սոցիալ-տնտեսական և կրթական բնույթի հարցեր 31.05.2019
Մայիսի 31-ին կայացավ Գեղարքունիքի մարզի խորհրդի նիստը, որը վարեց Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի խորհրդի նախագահ Գնել Սանոսյանը: Նիստի աշխատանքներին մասնակցեցին նաեւ հանրակրթական դպրոցների տնօրենները եւ զինղեկները, Գեղարքունիքի մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները, Գեղարքունիքի մարզային զինկոմիսարիատի ներկայացուցիչները, այլ պաշտոնյաներ: Մինչ օրակարգային հարցերին անցնելը՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը լավագույն աշխատանքի համար ՀՀ Պաշտպանության նախարարի կողմից տրված շնորհակալագիրը հանձնեց Գեղարքունիքի մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի վարիչ Տիգրան Հակոբյանին, ով եւ պարգեւը ստանալուց հետո հանդես եկավ օրակարգային առաջին հարցի զեկուցմամբ: Այն վերաբերում էր ՀՀ ՊՆ կողմից իրականացվող «Պատիվ ունեմ» եւ «Ես եմ» ծրագրերի իրազեկման հետ կապված խնդիրներին: Նա նշեց, որ...

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ 31.05.2019
Սիրելի հայրենակիցներ: Յուրաքանչյուր ծնողի համար չկա ավելի վեհ նպատակ, քան իր երեխաների համար անհոգ ու երջանիկ կյանք ապահովելն է: Իսկ դրան հասնելու համար Նոր Հայաստանի յուրաքանչյուր ընտանիքում ու խնամքի հաստատություններում մեր երեխաները մեր պետության հովանու եւ բոլորիս բարեխնամ ձեռքերի ներքո պետք է իրենց զգան ավելի պաշտպանված, ավելի անհոգ եւ խնամված, ուշադրության արժանացած, քաղաքացուն արժանի կրթություն ու դաստիարակություն ստացած: Նրանց լուսավոր ապագան ապահովելու համար ամեն մեկս պետք է ձգտենք յուրովի՝ սեր ու նվիրում դնելով մեր երեխաների ապրած ամեն մի օրվա ու ժամի, ամիսների ու տարիների մեջ, միշտ լինելով նրանց պաշտպանողն ու քաջալերողը: Մեր երեխաներին ցանկանում եմ խաղաղ ու ապահով հայրենիք, ստեղծարար ու ներդաշնակ ընտանիք, անհոգ ու երջանիկ մանկություն: Լավագույն ցանկություններով՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան

Գեղարքունիքի մարզպետը խրախուսեց «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի» գործարար համաժողովի աջակիցներին 30.05.2019
Մայիսի 30-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով պարգեւատրեց 2019 թվականի մայիսի 11-ին կայացած «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի» գործարար համաժողովի աջակիցներին եւ օժանդակողներին: Գնել Սանոսյանը շնորհակալագրերը հանձնելուց առաջ անդրադարձավ համաժողովի կազմակերպման աշխատանքներում աչքի ընկած անձանց ու կազմակերպությունների արդյունավետ, փոխհամագործակցված աշխատանքին, ինչի շնորհիվ այն բարձր գնահատականի է արժանացել հանրապետության ղեկավարության ու մի շարք գերատեսչությունների կողմից: «Այս դահլիճում է հավաքվել այն կորիզը, որն օգնեց ու աջակցեց մեզ՝ գործարար համաժողովը հավուր պատշաճի կազմակերպելու եւ անցկացնելու հարցում: Համաժողովն իր բովանդակային առումով ու բարձր մակարդակով տպավորել է ՀՀ վարչապետին ու մի շարք գերատեսչությունների ղեկավարների...

Քաղաքացիների ընդունելություն Մարտունի քաղաքում 29.05.2019
Մայիսի 29-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Մարտունու քաղաքապետարանում անցկացրեց քաղաքացիների ընդունելություն: Աշխատանքի տեղավորման, բնակարանի բարեկարգման, դրամական աջակցության, դպրոցական գույքի ձեռքբերման, բժշկական օգնության, ներհամայնքային ճանապարհների բարեկարգման, համայնքներում աղբահանության և աղբավայրի ցանկապատման , միջհամայնքային երթուղիների ավելացման, հաշմանդամություն ունեցող երեխաների խնամքի և զբաղվածության կենտրոնի բացակայության խնդիրներով դիմած քաղաքացիների մի մասին մարզպետը պատասխանեց տեղում, իսկ մնացած դիմումատուներին պատասխան կտրվի ներկայացրած հարցերի վերաբերյալ լրացուցիչ ուսումնասիրություն կատարելուց հետո, օրենքով սահմանված կարգով:

Գեղարքունիքում կկազմակերպվի ձկան կերակրատեսակների փառատոն 29.05.2019
Գեղարքունիքի մարզում այս տարվա սեպտեմբեր ամսին առաջին անգամ կազմակերպվելու է ձկան կերակրատեսակների փառատոն, որին հիմնականում մասնակցելու են մարզի ռեստորանների ներկայացուցիչները: Այն կազմակերպվելու եւ անցկացվելու է «Հայաստանի ռեստորանների միության» եւ «Հայ խոհարարների ավանդույթների պահպանման եւ զարգացման» ՀԿ նախաձեռնությամբ ու Գեղարքունիքի մարզպետարանի հետ համագործակցությամբ: Ծրագիրը կյանքի կոչելու նպատակով էլ վերջերս Գեղարքունիքի մարզպետարանում նախաձեռնողների կողմից Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուշադրությանը ներկայացվեց փառատոնի նախագիծը: «Հայ խոհարարների ավանդույթների պահպանման եւ զարգացման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը, նույն կազմակերպության խորհրդի անդամ, « Ծաղկունք» հյուրատան տնօրեն Յուրա Սարգսյանը եւ «Հայաստանի ռեստորանների միության» մի խումբ անդամներ Գեղարքունիքի մարզպետի մոտ կայացած հանդիպման ժամանակ նշեցին, որ ծրագրվող փառատոնի ընթացքում մասնակիցներին են մատուցվելու...

Խրախուսանքներ՝ լավագույն աշխատանքի դիմաց 29.05.2019
Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության մշակույթի եւ սպորտի բաժնի առաջատար մասնագետ Ալեքսան Առաքելյանը աշխատանքային երկարամյա գործունեության համար եւ ծննդյան 65-րդ տարեդարձի կապակցությամբ արժանացել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրի, ՀՀ ԿԳ նախարարության պատվոգրի, ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության պատվավոր աշխատողի կոչման եւ «Աշխատանքային ռեզերվներ» մարզական հասարակական կազմակերպության շքանշանի: Մարզպետի շնորհակալագիրը հոբելյարին հանձնեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը՝ բարձր գնահատելով Ալեքսան Առաքելյանի ներդումը մարզում մանկապատանեկան սպորտի զարգացման գործում: « Ալեքսան Առաքելյանը երկար տարիներ աշխատել է մարզպետարանի ԿՄՍ վարչության մշակույթի եւ սպորտի բաժնում՝ իր նպաստը բերելով ինչպես մարզում մանկապատանեկան սպորտի, այնպես էլ առանձին մարզաձեւերի զարգացմանը: Նա եղել է իր աշխատանքի, իր մասնագիտության նվիրյալը, ու վստահ եմ, որ այսուհետ էլ...