Նորություններ

Ծաղկունքի գլխատան մաքրման աշխատանքների ժամանակ բացահայտվել է պատմահնագիտական նոր իրողություն 06.02.2020
Ծաղկունք գյուղի գլխատներից մեկի վերականգնման աշխատանքներին նախորդած մաքրման ձեռնարկի արդյունքում, որն իրականացվում է «Դար» հիմնադրամի պատվիրատվությամբ, ի հայտ են եկել ճարտարապետահնագիտական արժեք ներկայացնող այնպիսի նյութեր, որոնք փաստում են տվյալ շինության, ինչպես նաեւ բնակավայրի գործելու շատ ավելի վաղ ժամկետների մասին: Մաքրման աշխատանքների համաղեկավարի տեղեկացմամբ, ճարտարապետության թեկնածու, Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դասախոս, վերականգնող ճարտարապետ Դավիթ Նահատակյանը, Ծաղկունքում գտնվող գլխատներից մեկի ներքին հատվածի մաքրման և ուսումնասիրման աշխատանքների ընթացքում, որը տեղի է ունեցել 2019 թվականի հուլիս-օգոստոս եւ հոկտեմբեր ամիսներին, կառույցի վտանգված լինելու պատճառով, անհրաժեշտություն է առաջացել տանիքի եւ հատակին կուտակված հողաշերտը հեռացնել, որի ժամանակ էլ գտնվել են հնագիտական ու ազգագրական արժեք ներկայացնող այնպիսի նյութեր, որոնք ենթակա են եղել ուսումնասիրության: Աշխատանքների համաղեկավար է եղել ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության

ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել միջգերատեսչական քննարկում 05.02.2020
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում փետրվարի 4-ին տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի Սուրեն Պապիկյան/ Suren Papikyanի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և մարզպետների մասնակցությամբ: Հանդիպման ընթացքում ոլորտային գերատեսչությունների ղեկավարները մարզպետների հետ քննարկել են միջգերատեսչական հարցեր, որոնք վերաբերել են կրթության և առողջապահության ոլորտի բարեփոխումներին և դրանք տարածքային կառավարման մարմինների հետ փոխգործակցության միջոցով մարզերում իրականացնելու հնարավորություններին: Շարունակելով խորհրդակցությունը՝ նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձել է սպանդանոցների կառուցման հանրային հետաքրքրություն ներկայացնող խնդրին և մարզպետներից հետաքրքրվել նախորդ խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքից, մասնավորապես՝ ՍԱՏՄ ներկայացուցիչների մասնակցությամբ մարզի տարածքում գործող ֆերմերներին, մսավաճառներին, շահառու այլ խմբերին մեկնարկած գործընթացում

Գեղարքունիքի մարզպետը կատարեց քաղաքացիների ընդունելություն 05.02.2020
ՀՀ Գեղարքունիքի մարզպետի կողմից քաղաքացիների ընդունելության 2020 թվականի ժամանակացույցի համաձայն փետրվարի 5-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը մարզպետարանում կատարեց քաղաքացիների ընդունելություն: Մարզպետի ցուցումով քաղաքացիների ընդունելությանը մասնակցում էին մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը, գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը և մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ: Ընդունելությանը ներկայացել էին մարզի տարբեր համայնքների 39 քաղաքացիներ: Քաղաքացիները բարձրացրեցին տարբեր բնույթի հարցեր՝ դրամական օգնություն ստանալու, նպաստի, աշխատանքի տեղավորման, բնակարան ձեռք բերելու կամ վերանորոգելու, առողջական խնդիրների և այլն: Նրանց բարձրացրած հարցերի մի մասին տրվեց բավարար պատասխան, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող հարցերի համար հանձնարարականներ տրվեց մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին՝ ուսումնասիրելու և խնդիրներին լուծումներ տալու համար:

Հաշվի առնելով Չինաստանում նոր կորոնավիրուսով պայմանավորված լարված համաճարակային իրավիճակը՝ ՀՀ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում համապատասխան պատրաստվածություն ապահովելու նպատակով, իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ: ՀՀ Գեղարքունիքի մարզի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ևս իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ համապատասխան պատրաստվածություն ապահովելու նպատակով, ինչպես նաև ոչ աշխատանքային օրերին սահմանվել է հերթապահություն մարզի արտահիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հիմնարկներում: Նոր կորոնավիրուսային վարակով (2019-nCoV) պայմանավորված դեպքերը, որպես նոր վարակիչ հիվանդություն առաջին անգամ արձանագրվել է 2019 թվականի դեկտեմբերին և դեռևս շարունակվում են, ստեղծելով լարված համաճարակային իրավիճակ: Հիվանդության տարածման վտանգը մեծանում է երկրների միջև լայն տրանսպորտային հաղորդակցության պատճառով:

Վարդենիսի համայնքապետարանի շենքում բացվեց «Քաղաքացիների սպասարկման գրասենյակ» 04.02.2020
Վարդենիսի համայնքապետարանի շենքում փետրվարի 4-ին տեղի ունեցավ «Քաղաքացիների սպասարկման գրասենյակ»-ի բացման հանդիսավոր արարողությունը: Գրասենյակը հիմնվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ և Հայաստանում՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության համաֆինանսավորմամբ: Ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ։ Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, ԱԺ պատգամավոր, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը, ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը, ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Ստեֆանո Լազզարոտտոն, «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Քաթրին Շեֆերը, Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանը,

Գեղարքունիքի մարզում փակ եւ դժվարանցանելի ճանապարհներ կան 04.02.2020
Փետրվարի 4-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, ինչպես տեղեկացվում է Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, տեղացած ձյան, ձեւավորված մերկասառույցի եւ ուժեղ քամիների պատճառով դժվարանցանելի վիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին: Սեւանի թերակղզուց մինչեւ Դիլիջանի թունել սաստիկ բքի եւ անբավարար տեսանելիության պատճառով ճանապարհը փակ է։ Սաստիկ բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Բուք և ցածր տեսանելիություն է նաև Սոթք-Քարվաճառ, Երևան-Սևան ճանապարհի 57-րդ կմ-ին և դեպի Ծովագյուղ տանող ճանապարհահատվածին: Դժվարանցանելի են Գեղարքունիքի մարզի Ծովակ-Մաքենիս-Ախպրաձոր , Վերին և Ներքին Շորժա, Այրք գյուղեր տանող ճանապարհները: Ուժեղ բքի և անբավարար տեսանելիության պատճառով Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը դժվարանցանելի է։ Ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է։ Թեեւ մարզի ողջ տարածքում ճանապարհաշինարարները ձեռնարկում են մաքրման ու մշակման աշխատանքներ, սակայն չդադարող բուքն ու քամիները խոչընդոտում են ճանապարհների լիակատար անցանելիության ապահովմանը: «Ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներն ընթացքի մեջ են, սակայն շատ տեղերում ճանապարհաշինարարները սպասում են բքի դադարին, որպեսզի կարողանան ամբողջ ծավալով ապահովել ճանապարհների