Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կշարունակվեն Երանոս համայնքի մանկապարտեզի հիմքերի ամրացման եւ մասնակի հիմնանորոգման աշխատանքները

12.06.2020

ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Երանոս համայնքում այս տարվա ընթացքում կշարունակվեն մանկապարտեզի հիմքի ամրացման եւ մասնակի հիմնանորոգման աշխատանքները: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնից տրամադրած տեղեկությունների համաձայն ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 32 միլիոն 186 հազար դրամ, որի 65 տոկոսը կամ 20 միլիոն 924 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը կամ 11 միլիոն 261 հազար դրամը՝ Երանոսի համայնքապետարանը: Երանոս համայնքի ղեկավար Սաշա Բավեյանի հավաստմամբ՝ մանկապարտեզի հիմնանորոգման ծրագրի առաջին փուլն իրականացվել է նախորդ տարի, դարձյալ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում: «Նախորդ տարի կատարվեցին շենքի հիմքերի ամրացման, ջեռուցման համակարգի անցկացման, դռների ու պատուհանների տեղադրման մասնակի աշխատանքներ: Այս տարվա ծրագրով կավարտվեն հիմքերի ամրացման, դռների ու պատուհանների տեղադրման աշխատանքները, իսկ եկող տարվա սուբվենցիոն հերթական ծրագրով կլուծենք ներքին հարդարման աշխատանքների ավարտի ու գույքի ձեռքբերման հետ կապված խնդիրները: Շինարարական աշխատանքների մրցույթն արդեն հայտարարվել է»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59