Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Միջգերատեսչական հանձնաժողովը 5-րդ նիստում հավանության է արժանացրել Գեղարքունիքի մարզից ներկայացրած ևս 20 ծրագրային հայտ

11.06.2020

Սուբվենցիաներ ստանալու նպատակով ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի 2020 թվականի մայիսի 22-ին կայացած հերթական նիստի ընթացքում քննարկվել և հավանության են արժանացել Գեղարքունիքի մարզի համայնքներից ներկայացրած ևս 20 ծրագրային հայտ: Այդ ցանկում ներառված են Ծովագյուղ համայնքի «Ասֆալտբետոնե ծածկույթի վերանորոգման աշխատանքներ», Լիճք համայնքի «Ա 6 թաղ թիվ 1 փող., Ա 2 թաղ. թիվ 1 և 9 փողոցների ասֆալտապատում», Արծվանիստ համայնքի «Մանկապարտեզի տանիքի վերանորոգում», Ակունք համայնքի «Բարեկամություն /1480մ/ և Շահումյան /120մ/ փողոցների ասֆալտապատում», Ակունք համայնքի «Մշակույթի տան բակի պուրակի բարեկարգում», Ձորագյուղ համայնքի «11-րդ և 12-րդ փողոցների ասֆալտապատում», Մարտունի համայնքի «Երևանյան փողոցի երթևեկելի հատվածի ասֆալտապատում և մայթերի կառուցում», Զովաբեր համայնքի «Ներհամայնքային 1-ին փողոցի ասֆալտապատում» և «Զովաբեր համայնքի խմելու ջրի խողովակաշարի կապիտալ վերանորոգում», Մադինա համայնքի «Թիվ 1,2,4,6,8,9,10 փողոցների արտաքին լուսավորության ցանցի կառուցման շարունակական աշխատանքներ», Խաչաղբյուր համայնքի «Ոռոգման ցանցի վերանորոգում և կառուցում», Լճավան համայնքի «Մանկապարտեզի շենքի վերանորոգում», Կարճաղբյուր համայնքի «Թիվ 3 և թիվ 15 փողոցների ասֆալտապատում», Վերին Գետաշեն համայնքի «Ա թաղ.1-ին փող մինչև 39շ, մինչև 57/6 շ, 83/9 և 78 շ, Բ թաղ. 3 , 5, 6, 9, 11 և 13 փողոցների ասֆալտապատում», Ծովասար համայնքի «4-րդ և 3-րդ փողոցների ասֆալտապատում», Վարսեր համայնքի «Վերանորոգված մանկապարտեզի գույքի ձեռքբերում և դահլիճի վերանորոգում», Երանոս համայնքի «Մի շարք փողոցների ասֆալտապատում», Լճաշեն համայնքի «Ներհամայնքային փողոցների լուսավորության ցանցի անցկացում» և «Լճաշեն համայնքի ներհամայնքային փողոցների ասֆալտապատում», Շողակաթ համայնքի «Շողակաթ գյուղում թիվ 3, 4 և 10-րդ փողոցների ասֆալտապատման աշխատանքներ» ծրագրերը:
Վերը նշված համայնքներն առաջիկայում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կհայտարարեն ծրագրերի իրականացման մրցույթներ, որոնց և իրականացվելիք աշխատանքների նկատմամբ Գեղարքունիքի մարզպետարանը կսահմանի խիստ հսկողություն:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:46:10