Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կարմիրգյուղի մի շարք փողոցներում կկառուցվեն ջրահեռացման առուներ

11.06.2020

Կարմիրգյուղ համայնքի մի շարք փողոցներում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կկառուցվեն ջրահեռացման առուներ: Ինչպես տեղեկացրեցին Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնից, ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 23 միլիոն 226 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 16 միլիոն 255 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 6 միլիոն 966 հազար դրամը՝ Կարմիրգյուղի համայնքապետարանը: Կարմիրգյուղ համայնքի ղեկավար Հակոբ Գասպարյանի տեղեկացմամբ՝ ջրահեռացման առուները կկառուցվեն 1181 գծամետր երկարությամբ, Ազատության, Հունան Ավետիսյան, Գարեգին Նժդեհ, Հովհաննես Շիրազ եւ Սերգո Ավետիսյան փողոցներում: Ջրահեռացման համակարգը կառուցվելու է երկաթյա խողովակներով կամ կիսախողովակներով: «Ջրահեռացման առուները միաժամանակ ծառայելու են ոռոգման նպատակներով: Դրանք մի կողմից պաշտպանելու են հիմնանորոգվող ճանապարհները քանդվելու եւ հեղեղումների վտանգից, մյուս կողմից էլ ոռոգման ժամանակ նվազագույնի են հասցնում ջրի կորուստները եւ նպաստում, որ մատակարարվող ջուրը տեղ հասնի ավելի ավելի արագ ու խնայողաբար»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55