Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզի տարածքում իրականացվում են ամենօրյա մշտադիտարկման աշխատանքներ

12.06.2020

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հանձնարարությամբ մարզպետարանի աշխատակիցներից ձևավորված մշտադիտարկման խմբերը շարունակում են համագործակցությունը ՀՀ ոստիկանության մարզային ստորաբաժանման , ՀՀ կառավարության ենթակա տեսչական մարմինների Գեղարքունիքի մարզային ստորաբաժանումների և համայնքապետարանների հետ: Առաջնորդվելով ՀՀ պարետի 2020 թվականի մայիսի 3-ի համապատասխան որոշմամբ, աշխատանքային խմբերը շարունակաբար ամենօրյա մշտադիտարկումներ են իրականացնում մարզի տարածքում: Մշտադիտարկում իրականացնող մեկ խումբը առևտրի կետերում իրականացնում է լայնածավալ սպառման ապրաքների գների մոնիտորինգ և վերահսկողություն, այդ մասին ամենօրյա տեղեկատվություն ներկայացնելով համապատասխան գերատեսչություն, իսկ մյուս խումբը՝ վերահսկողություն է իրականացնում հանրային գործունեության կառույցների և տնտեսվարող սուբյեկտների հանդեպ, դրանց տարածքները զերծ պահելով հնարավոր կուտակումներից, վերահսկում համավարակից պաշտպանվելու միջոցների կիրառման գործընթացը, միջոցներ ձեռնարկելով հայտնաբերված խախտումները վերացնելու ուղղությամբ: Աշխատանքային խմբերը մշտադիտարկումներ են իրականացրել Գավառ, Մարտունի, Սևան, Վարդենիս, Ճամբարակ քաղաքային և գյուղական մի շարք խոշոր համայնքներում:
«Այս շաբաթ մշտադիտարկում իրականացնող աշխատանքային խմբերը արձանագրել են դրական տեղաշարժ և՛ բանկերի մուտքերի մոտ և՛ առևտրի ու սպասարկման կետերում: Այդ տեղաշարժը նկատելի էր նաև հանրային միջոցառումների ժամանակ: Դրական փոփոխություն է նկատվում բնակչություն շրջանում, կապված շնչադիմակների և ձեռնոցների պարտադիր կիրառման, հանրային և մարդաշատ վայրերում սոցիալական հեռավորության պահպանման, ջերմաչափման և գրանցամատյանների վարման առումով: Համավարակի տարածման ամենավտանգավոր աղբյուրը մեզանում հուղարկավորություններն են: Օրինակ այսօր, հունիսի 12-ին Գեղարքունիքի մարզպետարանում ձևավորված աշխատանքային խմբերի 9 ադամներ գործուղվել են մարզի 9 համայնքների    հուղարկավորությունները դիտարկելու: Այս առումով սերտ համագործակցություն է ձևավորվել մարզպետարանի, համայնքների, ոստիկանության և հոգևոր դասի միջև, որը կանոնակարգում է այդ արարողությունները», -նշեց ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի ՏԻՄ և ՀԳՄ հարցերի վարչության պետ Վանիկ Հարությունյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06