Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղհովիտ համայնքի ոռոգման նորակառույց ջրատարը կսպասարկի երեք թաղամասերի շուրջ 150 տնտեսությունների

12.06.2020

Գեղհովիտ համայնքում այս տարվա ընթացքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կկառուցվի ոռոգման ջրատար, որը կսպասարկի շուրջ 150 տնտեսությունների: Ինչպես տեղեկացրեցին Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնից, ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 38 միլիոն 787 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 27 միլիոն 151 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 11 միլիոն 636 հազար դրամը՝ Գեղհովիտի համայնքապետարանը: Գեղհովիտ համայնքի ղեկավարի տեղեկացմամբ՝ ջրատարը կառուցվում է երկաթյա կիսախողովակներով, շուրջ 1900 մետր երկարությամբ: Այն սպասարկելու է «Չայիրներ» կոչվող թաղամասի, 14-րդ փողոցի եւ 5-րդ փողոցի 10-րդ նրբանցքի տնտեսություններին: «Նշված թաղամասերում ոռոգումն իրականացվել է հողաշեն առուներով: Ջուրը մատակարարվել է մեծ կորուստներով, ինչի հետեւանքով հաճախակի ճահճացել են առուներին կից տնամերձերը: Ծրագրի ավարտից հետո, որը նախատեսված է առաջիկա երեք ամսվա ընթացքում, տնտեսություններին ջուրը կմատակարարվի առանց կորուստների:Շինարարական մրցույթը կայացած է, հայտնի է հաղթող կազմակերպությունը, որի հետ շինարարական աշխատանքների իրականացման պայմանագիրը կստորագրվի առաջիկա շաբաթվա ընթացքում»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 18:25:11