Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզը  մասնակցել է «Մշակութային վերածնունդ» փառատոնին

Գեղարքունիքի մարզը մասնակցել է «Մշակութային վերածնունդ» փառատոնին 09.09.2019

Սեպտեմբերի 7-ին Դիլիջան քաղաքում անցկացվել է արհեստների և արվեստների «Մշակութային վերածնունդ» ավանդական փառատոնը, որի նպատակն էր զարգացնել Հայաստանի բոլոր մարզերում արդեն իսկ ձևավորված մրցակցության մթնոլորտը, որը ոչ միայն աշխուժացնում, իմաստավորում է ներմարզային մշակութային կյանքը, այլ նաև քաղաքից հեռու համայնքներում ստեղծագործող անհատներին և կոլեկտիվներին հնարավորություն է տալիս ճանաչվելու, գնահատված լինելու, փոխադարձ շփումների մի հարթակ ևս ամրագրելու: Փառատոնին մասնակցել է նաև Գեղարքունիքի մարզը ներկայացնող պատվիրակությունը, որի կազմում ընդգրկվել և աշխատանքներ են ներկայացրել Գեղարքունյաց թեմի Գավառի համայնքային կրթական կենտրոնի, Գավառի մանկատան, Մարտունու գեղարվեստի դպրոցի, Սարուխանի արվեստի դպրոցի, Ճամբարակ, Երանոս, Վարդենիս համայնքների...

 1 ծովային մղոն և 6.4 կմ-ոց լողանցում Սևանա լճում

1 ծովային մղոն և 6.4 կմ-ոց լողանցում Սևանա լճում 09.09.2019

«Savage of Sevan» ընկերությունն արդեն հինգերորդ տարին է Սևանա լճի ավազանում և Սևանա լճի ազգային պարկի տարածքում կազմակերպում է տարբեր սպորտաձևերի միջազգային սիրողական մրցույթներ, որոնց մասնակցում են արտասահմանից ժամանած բազմաթիվ մարզիկներ: Սեպտեմբերի 8-ին ռուսական «X-Waters» ընկերությունը «Savage of Sevan» ընկերության աջակցությամբ և համագործակցությամբ կազմակերպել է 1 ծովային մղոն և 6.4 կմ-ոց լողանցում Սևանա լճում: Լողանցումը սկսվել է Սևանա լճի թերակղզուց և ավարտվել հանդիպակաց ափում՝ Կապուտակ Սևան հյուրանոցային համալիրի լողափին: Մեկ ծովային մղոնը կազմակերպվել է Կապուտակ Սևան հյուրանոցային համալիրի ափամերձ տարածքում: Լողանցմանը մասնակցել են 250 լողորդներ՝ ՌԴ և ԱՊՀ տարբեր երկրներից: Միջոցառմանը հրավիրվել են նաև Գեղարքունիքի մարզպետարանի ներկայացուցիչները: Առիթը կարևորել և լողորդներին հաջողություն է մաղթել Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը...

   Խրախուսվեցին մարզային փրկարարական վարչության 30 աշխատակիցներ

Խրախուսվեցին մարզային փրկարարական վարչության 30 աշխատակիցներ 09.09.2019

Փրկարարի օրվա, մասնագիտական բարձր պատրաստականության և ծառայողական պարտականությունները լավագույնս կատարելու համար ՀՀ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով խրախուսվեցին մարզային փրկարարական վարչության 30 ծառայողներ: Սեպտեմբերի 9-ին շնորհակալագրերը փրկարարներին հանձնեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը՝ ՀՀ ԱԻՆ մարզային փրկարարական վարչություն կատարած աշխատանքային այցի ընթացքում: «Բոլորիդ ողջունում եմ և շնորհավորում Փրկարարի օրվա առթիվ: Շնորհակալություն ձեր աշխատանքը պատվով կատարելու համար: Տեսնում ենք, որ ծառայությունն աշխատում է, բազմաթիվ կյանքեր փրկվում են ձեր օպերատիվ աշխատանքի շնորհիվ: Մաղթում եմ ձեզ անփորձանք աշխատանք, առողջություն և հաջողություններ»,- դիմելով փրկարար ծառայության աշխատակիցներին նշեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը...

Կալավանում բացվեց  «Գիտական և արկածային զբոսաշրջության կենտրոն»

Կալավանում բացվեց «Գիտական և արկածային զբոսաշրջության կենտրոն» 05.09.2019

Սեպտեմբերի 5-ին ՀՀ կառավարության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի, Հայաստանի փոքր և միջին ձեռնարկության զարգացման ազգային կենտրոնի, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի և տեղական գործընկերների մասնակցությամբ Ճամբարակ համայնքի Կալավան բնակավայրում բացվեց « Գիտական և արկածային զբոսաշրջության կենտրոն»: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլյա Շուշանյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Վարազդատ Կարապետյանը, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը...

 Գեղարքունիքի մարզպետը կատարեց քաղաքացիների ընդունելություն

Գեղարքունիքի մարզպետը կատարեց քաղաքացիների ընդունելություն 04.09.2019

Սեպտեմբերի 4-ին Գեղարքունիքի մարզպետարանում մարզպետ Գնել Սանոսյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցեցին 33 քաղաքացի: Դրանցից 5 քաղաքացի դիմեցին աշխատանքի տեղավորման խնդրով, 10-ը՝ բնակարանների և ենթակառուցվածքների բարելավման, բնակտարածքի և հողի հետ կապված մի շարք խնդիրներով, 4 քաղաքացի՝ բուժման մեկնելու հարցում աջակցություն ստանալու և առողջարանային ուղեգիր ձեռք բերելու հարցերով, 12 քաղաքացի՝ դրամական օգնություն ստանալու նպատակով և ևս 2 քաղաքացի՝ ընտանեկան նպաստի համակարգից օգտվելու հետ կապված հարցերով: Դիմումատուների մի մասի խնդրանք- պահանջները բավարարվեցին տեղում, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող դիմումներին պատասխան կտրվի օրենքով սահմանված ժամկետում:

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի շնորհավորանքի խոսքը Փրկարարի օրվա առթիվ

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի շնորհավորանքի խոսքը Փրկարարի օրվա առթիվ 04.09.2019

Գեղարքունիքի մարզի հարգելի փրկարարներ: Դուք ձեր ծառայողական պարտականությունները միշտ պատվով ու պատասխանատվությամբ եք կատարում, անկախ օրվա ժամերից, աղետների հարուցած դժվարություններից ու բարդագույն իրավիճակներից։ Ձեր կամքի ու խիզախության շնորհիվ բազմաթիվ մարդկային կյանքեր են փրկվել, բնական ու տեխնածին աղետներ կանխվել, ինչի դիմաց միշտ արժանացել եք երախտագիտության ու մեծարանքի։ Դուք հաստատակամ ու ամուր կանգնած եք ձեր դիրքերում՝ շարունակելով ձեր փրկարար առաքելությունը։ Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ, ցանկանում խաղաղ ու անվտանգ ծառայություն, աշխատանքային հաջողություններ։ Լավագույն ցանկություններով՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-15 16:54:30