Նորություններ

Աստղաձորում կասֆալտապատվի երկու փողոց 26.05.2020
Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարի կասֆալտապատվի երկու փողոց: Ինչպես տեղեկացրեցին Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնից, ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 98 միլիոն 93 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 58 միլիոն 855 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 39 միլիոն 237 հազար դրամը՝ Աստղաձորի համայնքապետարանը: Ասֆալտապատման աշխատանքներ կիրականացվեն Զորավար Անդրանիկ եւ 21-րդ փողոցներում՝ շուրջ 1300 գծամետր երկարությամբ եւ 6500 քառակուսի մետր մակերեսով: «Զորավար Անդրանիկ փողոցը կասֆալտապատվի 700 գծամետր երկարությամբ: Դրանով այն ամբողջովին կդառնա ասֆալտապատ, քանի որ մնացած 800 գծամետրը ասֆալտապատվել էր նախորդ տարվա ընթացքում, կրկին սուբվենցիոն ծրագրի շրջանակներում:
Ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի 2020 թվականի մայիսի 15-ին կայացած հերթական նիստի ընթացքում քննարկվել և հավանության են արժանացել եւս 12 սուբվենցիոն ծրագիր: Այս պահի դրությամբ հանձնաժողովի կողմից հաստատվել է 45 ծրագրային հայտ, 91 ծրագրային հայտ դեռ սպասում են քննարկման եւ հաստատման: Հավանության են արժանացել սուբվենցիաներ ստանալու համար մարզի Ծաղկունք համայնքի «Ճաշարանային մասնաշենքի ներքին հարդարման կապիտալ վերանորոգում /2-րդ փուլ/», Ծովինար համայնքի «3-թ. 19 փ. 330մ. և 4թ. 3փ. 100 մ. առուների կառուցում LR-4 վաքերով», Ծովագյուղ համայնքի «Ջրամատակարարման համակարգի բարելավման աշխատանքներ», Նորակերտ համայնքի «Մանկապարտեզի տանիքի վերանորոգում», Գավառ համայնքի «Բբշ մուտքերի, տանիքի կապիտալ վերանորոգման և ջերմամեկուսացման աշխատանքներ», «Գավառ համայնքի թիվ 8 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի շենքի վերանորոգում», «Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից ...

Շրջանավարտներին բաշխվում են միջնակարգ և հիմնական կրթության վկայականներ 25.05.2020
Գեղարքունիքի մարզային ենթակայության հանրակրթական հաստատություններում այս օրերին ընթանում են միջնակարգ և հիմնական կրթության վկայականների հանձնման արարողությունները: Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության կրթության բաժնի փոխանցմամբ՝ մարզային ենթակայության հանրակրթական հաստատություններում նախատեսված է միջնակարգ կրթության ատեստատներ տրամադրել 1220 շրջանավարտի, որոնցից 5-ը, սակայն, դրանք չեն ստանալու տեղափոխման, վերաքննություն հանձնելու և դասընթացը կրկնելու պատճառով: Հիմնական կրթության վկայական նախատեսված է հանձնել մարզային ենթակայության հանրակրթական հաստատությունների 2470 աշակերտի: Մայիսի 25-ի դրությամբ արդեն բաշխվել է 2439 հիմնական դպրոցի ավարտական վկայական : Դրանցից 227-ը հատուկ նմուշի են, իսկ մնացածը՝ սովորական: «Գեղարքունիքի մարզպետի ...

Ալեքսան Առաքելյանը ճանապարհվեց վաստակած հանգստի 25.05.2020
Գեղարքունիքի մարզում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած ավանդի և ծննդյան 66-րդ տարեդարձի առթիվ մայիս 25-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով խրախուսեց և վաստակած հանգստի ճանապարհեց Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության մշակույթի և սպորտի բաժնի ավագ մասնագետ Ալեքսան Առաքելյանին: Գնել Սանոսյանը ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորեց Ալեքսան Առաքելյանին և շնորհակալություն հայտնեց նրան՝ անցած տարիների ընթացքում ունեցած աշխատանքային եռանդի, նվիրվածության և պատասխանատվության համար: «Եղեք առողջ և երջանիկ: Համոզված եմ, որ կգտնեք այլ ու հետաքրքիր զբաղմունք, Ձեր առօրյան լեցուն դարձնելու համար»,- ասաց Գեղարքունիքի մարզպետը: Ալեքսան Առաքելյանը շնորհակալություն հայտնեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին, մարզպետարանի աշխատակազմին՝ արդյունավետ համագործակցության համար, հույս հայտնելով, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է գործընկերներին աջակցել իր փորձով և գիտելիքներով:
Թարմացում 24.05.2020
16-22.05.2020թ. ժամանակահատվածում ՀՀ Գեղարքունիքի մարզում ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից կատարված նվիրատվությունների, ինչպես նաև դրանց բաշխման վերաբերյալ փաստացի տեղեկատվությունը...

Կհիմնանորոգվի Սարուխան համայնքի թիվ 1 մանկապարտեզը 24.05.2020
Այս տարվա ընթացքում կհիմնանորոգվի Գեղարքունիքի մարզի Սարուխան համայնքի թիվ 1 մանկապարտեզի շենքը: Աշխատանքները կիրականացվեն ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 164 միլիոն 908 հազար դրամ, որի 65 տոկոսը կամ 107 միլիոն 190 հազար դրամը տրամադրում է ՀՀ կառավարությունը, 57 միլիոն 717 հազար դրամը՝ Սարուխանի համայնքապետարանը: Թիվ 1 մանկապարտեզի շենքը կհիմնանորոգվի երկու փուլով: «Առաջին փուլում կատարվելու է շենքի հիմքերի ամրացման, երկու հարկերի ծածկերի եւ տանիքի հեռացման ու նոր ծածկերի ու տանիքի կառուցման աշխատանքներ: Երկրորդ փուլում կիրականացվեն ներքին հարդարման եւ գույքի ձեռքբերման աշխատանքներ: Մանկապարտեզի շենքը կառուցվել է 1965 թվականին, ժամանակի ընթացքում կապիտալ նորոգման չի ենթարկվել ու գտնվում է անբարեկարգ վիճակում: Մանկապարտեզը գործում է չորս խմբով, 120 տեղով»,-ներկայացրեց Սարուխան համայնքի ղեկավարը:


