Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հրավեր

22.07.2020


ԶԼՄ հարգելի ներկայացուցիչներ

2020 թվականի հուլիսի 24-ին՝ ժամը 12:00-ին, Սևանա լճի ափին գտնվող նկարիչների տան տարածքում տեղի կունենա ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում մարզպետը կներկայացնի կիսամյակային գործունեության հաշվետվություն և կպատասխանի լրագրողների հարցերին:
Ասուլիսին մասնակցելու համար ԶԼՄ-ները կարող են գրանցվել մինչև հուլիսի 23-ը՝ ժամը 12:00-ը՝ զանգահարելով 093 62 42 47, 096 24 47 44 հեռախոսահամարներով կամ հաղորդագրություն ուղարկելով hshahbazyan@mail.ru էլ փոստին՝ նշելով ԶԼՄ անվանումը, ներկայացուցչի անունը և կոնտակտային տվյալները:
Ասուլիսի մասնակիցներին խնդրում ենք հուլիսի 24-ին՝ ժամը 11:00-ին, հավաքվել Ծովագյուղ–Շորժա ճանապարհի սկզբնամասում՝ խաչմերուկի հարակից տարածքում, որտեղից մարզպետարանի ներկայացուցիչը նրանց կուղեկցի նախատեսված վայր:

Հարգանքով՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59