Նորություններ

Կայացավ զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովի հերթական նիստը 16.06.2020
Հունիսի 16-ին Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվեց «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրի շրջանակներում նախատեսված աշխատանքների կազմակերպման նպատակով ստեղծված զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովի հերթական նիստը: Նիստին մասնակցում էին հանձնաժողովի 12 անդամները, այն վարեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովի նախագահ Նարեկ Գրիգորյանը: Օրակարգում քննարկվեցին և հաստատվեցին Գավառի քաղաքապետարանի կողմից ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովին ներկայացված՝ «Գավառ քաղաքի Արծրունի Եղբայրների փողոցին հարակից անցուղու աստիճանավանդակների կառուցում» և Սևանի համայնքապետարանի կողմից «Սևան համայնքի Գագարին բնակավայրի նորակառույց եկեղեցու շրջակայքի բարեկարգում և ցանկապատում » ծրագրերը: Օրակարգի հարցի հետ կապված Գավառի և Սևանի համայնքապետարանների ներկայացուցիչները տեղեկացրեցին, որ իրենց համայնքների կողմից ներկայացված ծրագրերի իրականացումը շատ կարևոր նախաձեռնություն է...

Գեղարքունիքի մարզում հաստատվել է ևս 12 սուբվենցիոն ծրագրային հայտ 16.06.2020
Սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի 2020 թվականի մայիսի 27-ին կայացած հերթական նիստի ընթացքում քննարկվել և հավանության են արժանացել մարզից ներկայացրած ծրագրային հայտերից ևս 12 -ը: Դրանց թվում են՝ Նորատուս համայնքի «Համայնքապետարանի վարչական շենքի կառուցում», Գավառ համայնքի «Կարեյան, Բարեկամության, Պետրովի, Ղամարյան եղբայրների, Կահիրեի, Գ. Նարեկացու փողոցների և Ազատության փող. 2-րդ նրբ. լուսավորության ցանցի կառուցում և կենտրոնական հրապարակի լուսասյուների տեղափոխություն», Սևան համայնքի «Թվով 5 բակային ճանապարհների հիմնանորոգում», Վարդենիս համայնքի «Այրք վարչական շրջանի խմելու ջրագծի արտաքին ցանցի կառուցում», Վարդաձոր համայնքի «Ջրահեռացման նպատակով 6 փողոցների եզրերի կիսախողովակների տեղադրում», Լուսակունք համայնքի «Ոռոգման ջրագծի մասնակի հիմնանորոգում», Նորակերտ համայնքի «Խմելու ջրագծի 4-րդ փողոցի ներքին ցանցի հիմնանորոգում», Ակունք համայնքի «Արարողությունների սրահի ներքին հարդարման կապիտալ վերանորոգում», Ծովինար համայնքի «Մշակույթի կենտրոնի վարչական շենքի վերանորոգում», Ձորագյուղ համայնքի «Մշակույթի կենտրոնի հիմնանորոգում», Վարդենիկ համայնքի «Մանկական երաժշտական դպրոցի հիմնանորոգում», Ճամբարակ քաղաքի «Գ. Նժդեհի 103 և Տ. Մեծի 7 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքներ» ծրագրերը: Վերը նշված համայնքապետարանները օրենսդրությամբ սահմանված կարգով առաջիկայում կհայտարարեն ծրագրերի իրականացման մրցույթները, որին էլ կհաջորդեն շինարարական աշխատանքները:

Կհիմնանորոգվի Նորակերտի մանկապարտեզի շենքի տանիքը 15.06.2020
ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարի կհիմնանորոգվի Գեղարքունիքի մարզի Նորակերտ համայնքի մանկապարտեզի շենքի տանիքը: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տեղեկացմամբ՝ ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 18 միլիոն 467 հազար դրամ, որից 11 միլիոն 977 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 5 միլիոն 60 հազար դրամը՝ Նորակերտի համայնքապետարանը, 1 միլիոն 430 հազար դրամը՝ համայնքի բարերարը: Նորակերտի համայնքապետարանի աշխատակազմից ստացված տվյալների համաձայն՝ համայնքի մանկապարտեզը շենքային անբարեկարգ պայմանների պատճառով դադարեցրել է գործունեությունը դեռեւս 2000 թվականից: Մանկապարտեզի հիմնանորոգման ծրագիրը կիրականացվի մի քանի փուլով: Առաջին փուլում կհիմնանորոգվի շենքի տանիքը: «Նորակերտի մանկապարտեզը ժամանակին գործել է 3 խմբով: Տանիքի վերանորոգումից հետո պետք է սկսվեն ներքին հարդարման ու հիմնանորոգման այլ աշխատանքները: Կձգտենք մոտակա տարիների ընթացքում ամբողջապես արդիականացնել մանկապարտեզի շենքը ...

Լանջաղբյուրում կհիմնանորոգվի երկու փողոց 15.06.2020
Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուր գյուղում այս տարի ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կհիմնանորոգվեն Վարդան Մամիկոնյան եւ Մաշտոցի փողոցները: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տեղեկացմամբ՝ ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 27 միլիոն 934 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 16 միլիոն 760 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 10 միլիոն դրամը՝ Լանջաղբյուրի համայնքապետարանը, 1 միլիոն 173 հազար դրամը՝ համայնքի բարերարը: Լանջաղբյուրի համայնքապետարանից ստացված տվյալների համաձայն՝ Վարդան Մամիկոնյան փողոցը կասֆալտապատվի շուրջ 400, Մաշտոցի փողոցը՝ 150-200 մետր երկարությամբ: Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկայում: «Լանջաղբյուրում այս տարի ճանապարհների ասֆալտապատում կիրականացվի շուրջ 3000 քառակուսի մետր մակերեսով: Հիմնանորոգվող հատվածներում կտեղադրվի ջրահեռացման համակարգ: Ծրագրի իրականացման արդյունքում Մաշտոցի փողոցի հիմնանորոգումը կհասցվի ավարտական փուլի, իսկ Վարդան Մամիկոնյան փողոցի...

Կշարունակվեն Երանոս համայնքի մանկապարտեզի հիմքերի ամրացման եւ մասնակի հիմնանորոգման աշխատանքները 12.06.2020
ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Երանոս համայնքում այս տարվա ընթացքում կշարունակվեն մանկապարտեզի հիմքի ամրացման եւ մասնակի հիմնանորոգման աշխատանքները: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնից տրամադրած տեղեկությունների համաձայն ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 32 միլիոն 186 հազար դրամ, որի 65 տոկոսը կամ 20 միլիոն 924 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը կամ 11 միլիոն 261 հազար դրամը՝ Երանոսի համայնքապետարանը: Երանոս համայնքի ղեկավար Սաշա Բավեյանի հավաստմամբ՝ մանկապարտեզի հիմնանորոգման ծրագրի առաջին փուլն իրականացվել է նախորդ տարի, դարձյալ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում: «Նախորդ տարի կատարվեցին շենքի հիմքերի ամրացման, ջեռուցման համակարգի անցկացման, դռների ու պատուհանների տեղադրման մասնակի աշխատանքներ: Այս տարվա ծրագրով կավարտվեն հիմքերի ամրացման, դռների ու պատուհանների տեղադրման աշխատանքները, իսկ եկող տարվա սուբվենցիոն հերթական ծրագրով կլուծենք ներքին

Գեղհովիտ համայնքի ոռոգման նորակառույց ջրատարը կսպասարկի երեք թաղամասերի շուրջ 150 տնտեսությունների 12.06.2020
Գեղհովիտ համայնքում այս տարվա ընթացքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կկառուցվի ոռոգման ջրատար, որը կսպասարկի շուրջ 150 տնտեսությունների: Ինչպես տեղեկացրեցին Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնից, ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 38 միլիոն 787 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 27 միլիոն 151 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 11 միլիոն 636 հազար դրամը՝ Գեղհովիտի համայնքապետարանը: Գեղհովիտ համայնքի ղեկավարի տեղեկացմամբ՝ ջրատարը կառուցվում է երկաթյա կիսախողովակներով, շուրջ 1900 մետր երկարությամբ: Այն սպասարկելու է «Չայիրներ» կոչվող թաղամասի, 14-րդ փողոցի եւ 5-րդ փողոցի 10-րդ նրբանցքի տնտեսություններին: «Նշված թաղամասերում ոռոգումն իրականացվել է հողաշեն առուներով: Ջուրը մատակարարվել է մեծ կորուստներով, ինչի հետեւանքով հաճախակի ճահճացել են առուներին կից տնամերձերը: Ծրագրի ավարտից հետո, որը նախատեսված է