Նորություններ

Քաղաքացիների խնդիրները՝ օրակարգի առաջնագծում 06.05.2026
Մայիսի 6-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմում անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելությունը։ Մարզպետը լսեց բարձրացրած տարբեր հարցերը, որոնք վերաբերում էին առողջապահական, սոցիալական, զբաղվածության, բնակարանային, ընտանեկան, կոյուղագծի անցկացման, ինքնահոս ոռոգման ջրից օգտվելու, վթարված ջրագծի և այլ ոլորտներին։ Մասամբ խնդիրների վերաբերյալ տեղում տրվեցին համապատասխան պարզաբանումներ և ուղղորդումներ, իսկ առավել խորքային ուսումնասիրություն պահանջող դիմումների մասով հանձնարարականներ տրվեցին՝ սահմանված կարգով դրանց ընթացքն ապահովելու նպատակով։ Քաղաքացիներին հուզող հարցերը մշտապես մեր ուշադրության կենտրոնում են։ Շարունակում ենք հետևողական աշխատանքը՝ ապահովելու արդյունավետ փոխգործակցություն և հնարավորինս գործնական լուծումներ գտնելու յուրաքանչյուր բարձրացված խնդրի համար։

Գեղարքունիքի մարզում 2026 թվականի ապրիլ ամսին ծնվել է 79 երեխա 05.05.2026
2026 թվականի ապրիլ ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 79 երեխա, որից 41-ը՝ տղա, 38-ը՝ աղջիկ: 79 երեխաներից 12-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 29-ը՝ Մարտունու ծննդատանը, 25-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 9-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։

Ուշադրություն աշխատանք փնտրող քաղաքացիներին 05.05.2026
Տեղեկացնում ենք, որ Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Վարդենիս, Սևան և Ճամբարակ համայնքներում 2026 թվականի մայիսի 5-ի դրությամբ առկա են բանվորի, բետոնագործի, երեսպատողի, որմնադիրի, ներքին հարդարողի, սալիկագործի, վարորդի 92 և շաղախագործի 2 աշխատանքային խմբի թափուր տեղեր՝ շինարարության ոլորտում։ Թափուր աշխատատեղերն ըստ մարզի համայնքների․․․․

Կառուցողական քայլերով դեպի բարեկարգ մարզ 05.05.2026
Տեղի ունեցավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը՝ մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։ Օրակարգում ընդգրկված էին սոցիալական և տնտեսական զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր՝ կրթությունից մինչև առողջապահություն, ենթակառուցվածքների արդիականացումից մինևչ գյուղատնտեսություն։ Անդրադարձ կատարվեց իրականացվող ծրագրերի ընթացքին, ներկայացվեցին նոր հանձնարարականներ և ուրվագծվեցին առաջիկա գործողությունները։ Առաջնահերթությունը մնում է հստակ՝ ապահովել մարզի շարունակական զարգացումը և բնակիչների կյանքի որակի բարձրացումը։

Սիրելի՛ հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մայիսի 1-ի՝ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ։ Աշխատանքը եղել և մնում է հասարակության զարգացման, բարեկեցության ամրապնդման և արժանապատիվ կյանքի գլխավոր գրավականը։ Մեր ժողովրդի ստեղծարար ոգին, աշխատասիրությունն ու նպատակասլացությունը միշտ եղել են հաջողությունների հիմքում։ Գեղարքունիքի մարզի հարգարժան բնակիչները՝ գյուղացին, ուսուցիչը, բժիշկը, շինարարը, ծառայողը, գործարարը և յուրաքանչյուր նվիրյալ աշխատող, իրենց ամենօրյա պատասխանատու աշխատանքով կարևոր ներդրում ունեն մարզի ու պետության զարգացման գործում։ Այս խորհրդանշական օրը երախտագիտությամբ խոնարհվում ենք բոլոր նրանց առջև, ովքեր իրենց քրտնաջան աշխատանքով ստեղծում և պահպանում են մեր հասարակության արժեքները։ Թող յուրաքանչյուր աշխատանք պսակվի հաջողությամբ, յուրաքանչյուր ընտանիք ապրի բարեկեցությամբ, իսկ մեր մարզը շարունակի զարգանալ համատեղ աշխատանքի ու միասնական ջանքերի շնորհիվ․․․