Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելությունը

10.06.2026


Հունիսի 10-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելությունը։
Ընդունելությանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Սիմոն Մանուկյանը, մարզպետի խորհրդական Սևակ Խլղաթյանը, մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Լուսինե Վարդանյանը։
Ընդունելության ընթացքում քաղաքացիները դիմեցին թաղամասի կոյուղագծի վերանորոգման, հաշմանդամության կարգի ստացման, անապահովության նպաստի համակարգում ընդգրկվելու, գույքահարկի մարման, աշխատանքի տեղավորման, դրամական աջակցություն ստանալու, անձնական հարցերով։
Դիմումատուների մի մասի խնդրանքը տեղում բավարարվեց, իսկ ներկայացված մնացած դիմումներին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կողմից պատասխան կտրվի օրենքով սահմանված կարգով։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-06-10 15:04:06