Նորություններ

Գեղարքունիքի մարզի դպրոցներում մեկնարկել են ավարտական քննությունները 08.06.2023
Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների շրջանում մեկնարկել են համապատասխանաբար գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունները։ 4-րդ դասարանների 2683 աշակերտների գիտելիքների ստուգումներ իրականացվեցին հունիսի 8-ին՝ հայոց լեզու առարկայից, իսկ հունիսի 13-ին 4-րդ դասարանների աշակերտները քննություն կհանձնեն մաթեմատիկա առարկայից։ Հունիսի 5-ին հայոց լեզու առարկայից ավարտական քննություն հանձնեցին մարզի 2586 9-րդ դասարանների աշակերտները։ Վերջիններս հունիսի 12-ին ավարտական քննություն կհանձնեն նաև մաթեմատիկա, իսկ հունիսի 19-ին՝ բնագիտություն առարկաներից։ Քննաշրջանի ընթացքում իններորդցիները քննություններ կհանձնեն նաև հայոց պատմություն, հայ գրականություն, օտար լեզու առարկաներից և ստուգարք՝ ֆիզկուլտուրա առարկայից։ Հունիսի 7-ին հայոց լեզու առարկայից պետական ավարտական քննություն հանձնեցին 12-րդ դասարանների 1534 շրջանավարտները։ ․․․

Գեղարքունիքի մարզպետը ներկայացրել է մարզպետի աշխատակազմի 2022 թվականի պետական բյուջեի կատարողականը 07.06.2023
Հունիսի 6-ին ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում մարզպետ Կարեն Սարգսյանը ներկայացրել է Գեղարքունիքի մարզպետարանի 2022 թվականի պետական բյուջեի կատարողականը։ 2022 թվականին ՀՀ պետական բյուջեից մարզպետարանին բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներով նախատեսվել էր 13 503 350․6 հազ․ դրամ, փաստացի ծախսը կազմել է 13 199 596.3 հազ․դրամ, կամ 97,8%։

Քաղաքացիների ընդունելություն Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում 07.06.2023
Հունիսի 7-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Գավառում անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելությունը։ Դրամական աջակցություն ստանալու խնդրանքով դիմեցին 4, առողջապահական խնդիրներով 2 քաղաքացիներ, իսկ մեկական քաղաքացի` աշխատանքի տեղավորման և տարածքի վարձակալման հարցերով: Քաղաքացիների մի մասի խնդրանքը տեղում բավարարվեց, իսկ մնացած դիմումները վերցվեցին հաշվառման, որոնց պատասխանները կտրվեն սահմանված կարգով լրացուցիչ ուսումնասիրություն կատարելուց հետո։

ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում 07.06.2023
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վաղաշեն գյուղում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվել է փողոցային լուսավորության ցանց, ավարտին են մոտենում ոռոգման եւ խմելու ջրատարի ցանցերի կառուցման աշխատանքները։ Վաղաշենի արտաքին լուսավորության ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 28 միլիոն 560 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Լուսավորության ցանցը կառուցվել է առաջին խճուղիում, առաջին եւ երկրորդ փողոցներում՝ 3 կիլոմետր երկարությամբ։ Տեղադրվել է ԼԵԴ համակարգով աշխատող 116 լուսատու։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի հոկտեմբերից եւ ավարտի հասցվել դեկտեմբերին։ Լուսավորության ցանցը շահագործվում է նախորդ տարվա վերջերից։․․․

ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում 06.06.2023
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Թթուջուր բնակավայրում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվել է գիշերային լուսավորության ցանց՝ 3,5 կիլոմետր ընդհանուր երկարությամբ, 4 փողոցներում։ Թթուջրի գիշերային լուսավորության ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 16 միլիոն դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Ճամբարակի համայնքապետարանը։ Ծրագրի իրականացման արդյունքում Թթուջրի 4 փողոցներում տեղադրվել է ԼԵԴ համակարգով աշխատող 97 լուսատու։ Ծրագիրն ավարտվել է 2022 թվականի դեկտեմբերի վերջին։ Այս ծրագրի իրականացման շնորհիվ Թթուջուր գյուղի փողոցները լուսավորվել է առաջին անգամ։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը 05.06.2023
Հունիսի 5-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց հերթական խորհրդակցությունը մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ։ Զեկուցվեց, որ մարզի Նորաշեն, Լճաշեն և Նորատուս բնակավայրերի հարակից հատվածներում առկա թերությունները վերացվել և բերվել են նախկին տեսքին: Գավառ և Վարդենիս համայնքներում 2023 թ.-ի ապրիլի 29-ին իրականացված համապետական շաբաթօրյակի ընթացքում ի հայտ եկած թերությունները նույնպես ամբողջությամբ վերացվել են: Համահայկական 8-րդ խաղերի 11 մարզաձևերին կմասնակցեն Գեղարքունիքի մարզից հայտագրված 128 մարզիկներ, իսկ պատվիրակների թիվն առայժմ 68-ն է։ ԲՄԿ-ների օգտագործվող տարածքների համար արդեն կնքվել է 39 պայմանագիր՝ 15-ը ընթացքի մեջ է: Ներկայացվեց վերլուծական տեղեկատվություն մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման, համայնքապետարաններում ապառքների գանձման հետ կապված գործընթացի, մարզի համայնքների կողմից տեղական վճարների...