Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Մ․ Քոչարյանի անվան թիվ 2 հիմնական և Գեղամասար գյուղի միջնակարգ դպրոցներում տեղադրվեցին ու բացվեցին «Արմաթ» ճարտարագիտական լաբորատորիաներ

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Մ․ Քոչարյանի անվան թիվ 2 հիմնական և Գեղամասար գյուղի միջնակարգ դպրոցներում տեղադրվեցին ու բացվեցին «Արմաթ» ճարտարագիտական լաբորատորիաներ 11.02.2022

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Մ․ Քոչարյանի անվան թիվ 2 հիմնական և Գեղամասար գյուղի միջնակարգ դպրոցներում տեղադրվեցին ու բացվեցին «Արմաթ» ճարտարագիտական լաբորատորիաներ։ Լաբորատորիաների պաշտոնական բացումներին ներկա էին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը, «ԱՄՆ Հայ կրթական հիմնարկության հայաստանյան մասնաճյուղի» տնօրեն Արմինե Հարոյանը, «Արմաթ» կրթական ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանը, Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանը, դպրոցների մանկավարժները և աշակերտները։ Ինչպես ներկայացրեց «ԱՄՆ Հայ կրթական հիմնարկության Հայաստանյան մասնաճյուղի» տնօրեն Արմինե Հարոյանը, Ճամբարակի և Գեղամասարի դպրոցների ճարտարագիտական լաբորատորիաների տեղադրման և բացման համար «ԱՄՆ Հայ կրթական հիմնարկության» կողմից հատկացվել է շուրջ 10 միլիոն դրամ։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը խորհրդակցություն անցկացրեց մարզի բուժհիմնարկների տնօրենների հետ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը խորհրդակցություն անցկացրեց մարզի բուժհիմնարկների տնօրենների հետ 11.02.2022

Մարզի առողջապահական ոլորտում առկա հրատապ և առաջնահերթ խնդիրներին անդրադառնալով՝ քննարկվեց կորոնավիուսի դեմ պատվաստումների, մանկական պատվաստումների, սկրինինգային հետազոտությունների, ՀՀ կառավարության որոշումներով նախատեսված որոշ բուժհիմնարկների միավորման գործընթացների, բուժման կամ հետազոտությունների նպատակով կատարվող ուղեգրումների, աշխատանքային կատարողական կարգապահության, բժշկական թափոնների տեղափոխման, շենքային պայմանների բարելավման հետ կապված հարցեր։ Բուժհաստատությունների տնօրեններին հանձնարարվեց՝ սեղմ ժամկետներում վերացնել նկատված թերություններն ու բացերը, կարգավորել առաջացած խնդիրները և բարձրացնել աշխատանքների արդյունավետությունը։ Մարզպետը անբավարար համարեց համավարակի դեմ իրականացվող պատվաստումների ցուցանիշները։ «Մեր բուժհիմնարկների տնօրենները ոչ թե պետք է սպասեն պատվաստումների համար մարդկանց կամավոր ներկայանալուն, այլ իրենք էլ պետք է լինեն նախաձեռնող և հետևողական։

Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ քաղաքացիների ընդունելություն

Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ քաղաքացիների ընդունելություն 09.02.2022

Համաձայն ՀՀ Գեղարքունիքի մարզպետի 2019 թվականի ապրիլի 8-ի թիվ 302-Ա որոշմամբ սահմանված կարգի` 2022 թվականի փետրվարի 9-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը և մարզպետի օգնական Ջանիկ Բազեյանը կատարեցին քաղաքացիների ընդունելություն: Քաղաքացիների զգալի մասը դիմեցին մարզպետարանից դրամական օգնություն, սոցիալական խնդիրների կարգավորման հարցում անհրաժեշտ խորհրդատվություն ստանալու, Գավառագետի Արծվաքար թաղամասով անցնող հատվածի հունի մաքրման աշխատանքների կազմակերպման, հրդեհված անասնագոմի, անասնակերի և անկած ոչխարների դիմաց փոխհատուցում ստանալու, աշխատանքի տեղավորման, անձնական բնույթի այլ հարցերով: Դիմումատուներին տեղում տրվեց բավարար պատասխան, իսկ մի քանի դիմումներ էլ հաշվառվեցին մարզպետարանում, որոնց պատասխանները կտրվեն օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում, լրացուցիչ ուսումնասիրություն կատարելուց հետո:

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը խորհրդակցություն անցկացրեց մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը խորհրդակցություն անցկացրեց մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ 07.02.2022

Փետրվարի 7-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը խորհրդակցություն անցկացրեց մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ: Խորհրդակցության սկզբում մարզպետը խոսեց իր կողմից դպրոցներ կատարած շրջայցերի ընթացքում արձանագրված թերությունների և բացթողումների մասին: «Մեր շրջայցի ընթացքում որոշ դպրոցների մուտքերի մոտ նկատվել է հսկիչների բացակայություն, դասասենյակներում չի պահպանվում սենյակային բավարար ջերմաստիճանը, այդ թվում՝ նաև դպրոցների միջանցքներում: Դպրոցներում չեն պահպանվում հակահամաճարակային կանոնները, ԿՏԱԿ համակարգում գրանցվել են գնահատման կարգի խախտման դեպքեր, ֆիզկուլտուրայի ուսուցիչները և զինղեկները չեն կրում համազգեստ: Տեղեկություն կա նաև այն մասին, որ առանձին դպրոցներում ծնողական խորհուրդները դպրոցների ինչ-որ կարիքների համար դրամահավաք են կատարում»,- նշեց Կարեն Սարգսյանը՝ հորդորելով բացառել այս և այլ բնույթի օրինախախտումները, հակառակ դեպքում տնօրենները կենթարկվեն պատասխանատվության:

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը 07.02.2022

Փետրվարի 4-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվեց նախորդ խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքը, ինչպես նաև խոսվեց մարզում առաջնահերթ և հրատապ լուծում պահանջող խնդիրների մասին: Քննարկված թեմաների շրջանակը վերաբերում էր մարզի համայնքներից ներկայացված սուբվենցիոն ծրագրային հայտերին, մարզում անասնագլխաքանակի հաշվառման և անասնահամաճարակների դեմ պայքարի միջոցառումներին, գարնանացանի աշխատանքների նախապատրաստմանը, խոշորացված համայնքներում հանձնընդունելության կազմակերպմանը, ինչպես նաև մարզում ձմեռային զորակոչի արդյունքներին։ Քննարկվեցին աշխատանքային բնույթի ընթացիկ այլ հարցեր ևս, ստորաբաժանումների ղեկավարները ստացան նոր հանձնարարականներ:

Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային այցով եղավ Մարտունու ծննդատանը

Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային այցով եղավ Մարտունու ծննդատանը 02.02.2022

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանի և Մարտունու ծննդատան տնօրեն Արթուր Հովհաննիսյանի ուղեկցությամբ փետրվարի 2-ին աշխատանքային այցով եղավ Մարտունի համայնքի ծննդատանը: Մարզպետը շրջեց բուժհաստատության առանձին ծառայություններ իրականացնող կաբինետներում, ծանոթացավ ծննդկանների և նորածինների համար ստեղծված պայմաններին ու հնարավորություններին: Մարտունու ծննդատունն ունի անհրաժեշտ և ժամանակակից սարքավորումների մոտ 95 տոկոս հագեցվածություն: Ծննդատան միջոցների հաշվին նախորդ տարեվերջին ձեռք է բերվել ավելի քան 5 միլիոն դրամի գույք և տարբեր անհրաժեշտ սարքավորումներ: Ծննդատան տնօրենի տեղեկացմամբ՝ բժշկական սարքավորումների համալրման հարցում Մարտունու ծննդատանն աջակցել է «Երևանի Ռոտարի ակումբ» մարդասիրական հասարակական կազմակերպությունը՝ նվիրելով ավելի քան 19 միլիոն դրամի գույք, լաբորատոր բազմաֆունկցիոնալ և ժամանակակից սարքավորումներ: Նշված սարքավորումները օգտագործելու նպատակով բուժաշխատողները անցել են մասնագիտական վերապատրաստումներ: Մարտունու ծննդատանը ստեղծված տեխնիկական հնարավորությունների շնորհիվ պացիենտը տեղում կարող է ենթարկվել տարատեսակ հետազոտությունների և ստանալ համապատասխան ախտորոշում։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 14:43:43