Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հարգանքի տուրք Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակին

Հարգանքի տուրք Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակին 07.01.2022

Այսօր՝ Սուրբ Ծննդյան տոնին հաջորդող ննջեցյալների հիշատակի օրը Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Գավառ խոշորացված համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի հետ այցելեց Գավառ խոշորացված համայնքի Հացառատ, Արծվաքար թաղամասերից և Նորատուս ու Գավառ բնակավայրերից Արցախյան 44-օրյա պատերազմում հայրենիքի պաշտպանության ընթացքում հերոսացած հայորդիների շիրիմներին, որտեղ նրանք ծաղիկներ խոնարհեցին, աղոթեցին ու խնկարկեցին նահատակների հոգիների հանգստության համար: Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն իր վշտակցությունն ու զորակցությունը հայտնեց զոհվածների ընտանիքներին:

Միջոցառումներ  կապված ձկնորսության արգելքի  հետ

Միջոցառումներ կապված ձկնորսության արգելքի հետ 07.01.2022

Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված խիստ վերահսկողության միջոցառումների շրջանակում այսօր Սևանա լճից դուրս է բերել 57 ապօրինի ձկնորսական ցանց և առգրավվել է 36 հատ «Սիգ» տեսակի ձուկ։ Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև 2022 թվականի հունվարի 15-ը Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում իրականացվում է Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված խիստ վերահսկողության համատեղ միջոցառումների ծրագիրը:

Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ քաղաքացիների ընդունելություն

Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ քաղաքացիների ընդունելություն 05.01.2022

Համաձայն ՀՀ Գեղարքունիքի մարզպետի 2019 թվականի ապրիլի 8-ի թիվ 302-Ա որոշմամբ սահմանված կարգի`2022 թվականի հունվարի 5-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը և մարզպետարանի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը մարզպետարանում կատարեցին քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցեցին երեք քաղաքացիներ: Նրանցից առաջինը դիմում ներկայացրեց կրթական հաստատությունում աշխատանքի տեղավորման խնդրով, իսկ մնացած երկուսի դիմումներն ունեին սոցիալական ուղղվածություն: Դիմումատուներին տեղում տրվեցին բավարար պատասխաններ:

Բարելավվում են մարզի որոշ դպրոցների ջեռուցման համակարգերը

Բարելավվում են մարզի որոշ դպրոցների ջեռուցման համակարգերը 05.01.2022

ՀՀ Գեղարքունիքի մարզի մի շարք հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացը պատշաճ կազմակերպելու նպատակով 2021-2022 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակին ընդառաջ իրականցվում են լոկալ ջեռուցման համակարգի արդիականացման աշխատանքներ: Մասնավորապես մարզի Լուսակունքի, Թթուջրի, Լիճքի միջնակարգ և Վարդենիկի թիվ 2 հիմնական դպրոցներում, դպրոցների տնտեսված միջոցների հաշվին, կաթսայատներում կատարվում են ջեռուցման համակարգի վերանորոգման և բարելավման աշխատանքներ, ինչպես նաև ձեռք են բերվել ջեռուցման համար անհրաժեշտ մի շարք սարքավորումներ:

Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ Սուրբ Ծննդյան Ճրագալույցի պատարագ

Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ Սուրբ Ծննդյան Ճրագալույցի պատարագ 05.01.2022

Տեր Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոնին նվիրված ծիսակատարությունը Գեղարքունյաց թեմի առաջնորդանիստ Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում մեկնարկեց հունվարի 5-ի երեկոյան, Սուրբ Ծննդյան Ճրագալույցի պատարագով, Գեղարքունյաց թեմի Հայրավանքի վանահայր տեր Բաբկեն վարդապետ Սալբիյանի հանդիսապետությամբ և Գավառի հոգևոր դասի մասնակցությամբ: Արարողությանը ներկա էր Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ տեր Պարթև վարդապետ Բարսեղյանը , այլ պաշտոնատար անձինք: Սուրբ Ծննդյանը նախորդող այս օրը կոչվում է Ճրագալույց, որը նշանակում է ճրագ լուցանել, այսինքն՝ վառել: Ըստ արարողակարգի, վառվեցին տաճարի ջահերն ու կանթեղները, և մատուցվեց Սուրբ Պատարագ: Ճրագալույցի Սուրբ Պատարագը մատուցվում է երեկոյան, որովհետև Քրիստոսի Ծնունդը եղավ գիշերը: Պատարագի ավարտին եկեղեցին ավետեց՝ «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ» ուրախ լուրը։ Ճրագալույցի Պատարագի ավարտին հավատացյալները եկեղեցու կանթեղներից մոմ կամ ճրագ վառեցին և տարան իրենց տները լուսավորելու: ...

2022 թվականի երեք օրերի ընթացքում մարզում գրանցվել է 11 ծնունդ

2022 թվականի երեք օրերի ընթացքում մարզում գրանցվել է 11 ծնունդ 03.01.2022

Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության հաղորդած տվյալներով 2022 թվականի առաջին երեք օրերի ընթացքում մարզում գրանցվել է 11 ծնունդ՝ 7 տղա եւ 4 աղջիկ։ 4 ծնունդ գրանցվել է Մարտունու ծննդատանը, 3 ծնունդ՝ Գավառի, 1 ծնունդ՝ Սեւանի բժշկական կենտրոններում, 3 ծնունդ՝ Վարդենիսի հիվանդանոցում։ Այս տարվա առաջին երեք օրերին Ճամբարակի առողջության կենտրոնում ծնունդ չի գրանցվել։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-27 16:58:26