Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում կատարվեց քաղաքացիների հերթական ընդունելությունը

07.02.2024

Փետրվարի 7-ին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում կատարվեց քաղաքացիների հերթական ընդունելությունը, որն անցկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը, մարզպետի խորհրդական Ջանիկ Բազեյանը և մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Լուսինե Վարդանյանը։
Քաղաքացիները դիմեցին բիզնես գաղափարների իրագործման հարցում աջակցություն ստանալու, բնակարանների տանիքների նորոգման, վիրահատության նպատակով ֆինանսական աջակցություն ստանալու, ենթակառուցվածքների բարելավմանն օժանդակելու, շինանյութի ձեռքբերման, աշխատանքի տեղավորման, ֆինանսական աջակցություն ստանալու, առողջական և անձնական բնույթի տարբեր խնդիրներով։
Բոլոր դիմումները վերցվեցին հաշվառման, որոնց պատասխանները կտրվեն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:14:03