Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը

Կայացավ զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը 28.12.2021

Դեկտեմբերի 27-ին Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվեց զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը: Այն վարեց ՀՀ Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Կարեն Սարգսյանը: Նիստի ընթացքում հանձնաժողովը քննարկեց ուսումնական հաստատություններում սովորողներին մինչև ուսումնական տարվա ավարտը տարկետում տալու հարցը, որի վերաբերյալ հանձնաժողովը տվեց դրական եզրակացություն: Քննարկվեց նաև 2021-2022 թվականների ձմեռային զորակոչի ընթացքին վերաբերող հարցեր, նշվեց, որ այն ընթանում է զորակոչային պլանի համաձայն: Նիստի ընթացքում Գեղարքունիքի մարզպետ, մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Կարեն Սարգսյանն անդրադարձավ նաև զորակոչի աշխատանքներում ընդգրկված կազմակերպությունների միջև առկա համագործակցությանը:

Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ նոր համակարգիչներ Գավառի մանկատանը

Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ նոր համակարգիչներ Գավառի մանկատանը 28.12.2021

Օրերս Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այցելեց Գավառի մանկատուն, ծանոթացավ պայմաններին և երեխաների համար ստեղծված հնարավորություններին, ինչի արդյունքում էլ պարզ դարձավ, որ մանկատունը ունի համակարգիչների կարիք՝ սաներին անհրաժեշտ կրթություն տալու համար։ Դեկտեմբերի 27-ին մարզպետը հերթական անգամ այցելեց մանկատան երեխաներին, նրանց հետ զրուցեց ամանորյա ծրագրերի ու միջոցառումների մասին և Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ մարզպետարանի կողմից մանկատանը նվիրեց երեք համակարգիչ: Կարեն Սարգսյանը տեղում տնօրինության հետ զրուցեց նաև մանկատան ջեռուցման համակարգի բարելավման մասին, նշելով, որ առաջիկայում, քայլեր կձեռնարկվեն, խնդրի կարգավորման ուղղությամբ:

Համատեղ իրականացնենք ձկնորսության արգելքին  վերաբերող միջոցառումների ծրագիրը

Համատեղ իրականացնենք ձկնորսության արգելքին վերաբերող միջոցառումների ծրագիրը 28.12.2021

2021 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև 2022 թվականի հունվարի 15-ը Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում իրականացվում է Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված խիստ վերահսկողության համատեղ միջոցառումների ծրագիրը: Պետական կառավարման և վերահսկողական մարմիններից բացի, կարիքը կա նաև քաղաքացիական հասարակության և բնապահպանական հանրության լայն շրջանակների աջակցության։ Ուստի, մեր հայրենակիցներին հորդորում ենք դրսևորել բարձր քաղաքացիական գիտակցություն և Սևանա լճի էկոհամակարգի ու ձկնապաշարի վերականգնման կարևոր առաքելությունն իրականացնելիս կանգնել պետության կողքին։ Ավելին՝...

Աշխատանքային քննարկում «Սևան» ազգային պարկում

Աշխատանքային քննարկում «Սևան» ազգային պարկում 27.12.2021

Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված Հայաստանի ողջ տարածքում խիստ վերահսկողության միջոցառումների ծրագրի իրականացման ընթացքին հետևելու նպատակով Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը այցելել է «Սևան» ազգային պարկ: Նախարար Սիմիդյանը և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը կարճ խորհրդակցություն են անցկացրել «Սևան» ազգային պարկի ղեկավար կազմի և վերահսկողության միջոցառումների կողմ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ: Նախարարը ևս մեկ անգամ կարևորել է ծրագրի բոլոր կետերի համակարգված և փոխկապակցված իրականացումը: «Ուրախությամբ կարող ենք փաստել, որ մեր քաղաքացիները բավականին ըմբռնումով են մոտենում ձկնորսության արգելքին և վերահսկողության միջոցառումներին, դա պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ Կառավարությունն այս տարի ընդառաջել և երկարաձգել էր արդյունագործական ձկնորսության որսաշրջանը»,-նշել է նախարարը: Այնուհետև նախարար Հակոբ Սիմիդյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության...

Լիճք գյուղի միջնակարգ դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Գոհար Գեւորգյանը հաղթել է Մոսկվայում անցկացվող ռուսաց լեզվի միջազգային մրցույթում

Լիճք գյուղի միջնակարգ դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Գոհար Գեւորգյանը հաղթել է Մոսկվայում անցկացվող ռուսաց լեզվի միջազգային մրցույթում 27.12.2021

Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի Հ․ Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի ռուսաց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Գոհար Գեւորգյանը հաղթող է ճանաչվել Մոսկվայում անցկացվող ռուսաց լեզվի ուսուցիչների «Պուշկինյան» միջազգային ամենամյա մրցույթում, որն անցկացվում է Մոսկվայի կառավարության եւ «Ռոսիյսկայա գազետա» թերթի նախաձեռնությամբ եւ միջոցներով։ Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 23-ին, Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում։ Մրցանակը 27 երկրների 50 հաղթողներին շնորհել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ միջմշակութային կապերի գծով ներկայացուցիչ Միխայիլ Շվեդկոյը։ Մրցույթն անցկացվել է «Ռուսաց լեզուն պանդեմիայի ժամանակ․փորձություն, թե հնարավորություն» թեմայով։ «Ես ապացուցեցի, որ պանդեմիան ավելի շատ հնարավորություն է, քան թե փորձություն, քանի որ օնլայն կարգով անցկացվող դասաժամերը հնարավորություն տվեցին։...

ՀՀ ԲՏԱ և ԿԳՄՍ նախարարությունները, «ՀայՓոստը» ամփոփել են համատեղ կազմակերպած ձեռագիր նամակ գրելու մրցույթը

ՀՀ ԲՏԱ և ԿԳՄՍ նախարարությունները, «ՀայՓոստը» ամփոփել են համատեղ կազմակերպած ձեռագիր նամակ գրելու մրցույթը 24.12.2021

«ՀայՓոստ» ընկերության նախաձեռնությամբ, ԲՏԱ և ՀՀ ԿԳՄՍ նախարարությունների համագործակցությամբ 2021 թվականի հոկտեմբերի 9-ից ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 9-10-րդ դասարանցիների շրջանակներում կազմակերպվել և անցկացվել է ձեռագիր նամակ գրելու մրցույթ: Մրցույթի նպատակն էր դպրոցականների շրջանում խթանել, արդիականացնել հայագիր նամակ գրելու մշակույթը և ստեղծագործելու հմտությունը: Համայնքներում մշակութային ժառանգության պահպանությունը, ճանաչելիության բարձրացումը, դրա նկատմամբ հարգանքի և գնահատանքի ձևավորումը, ավանդույթների կենսունա¬կությունն ու փոխանցումը հաշվի առնելով՝ մրցույթի համար առաջարկվել էին նյութական մշակութային ժառանգություն,ոչ նյութական մշակութային ժառանգություն, իմ ընտանիքի ավանդույթը թեմաները: Մրցույթին մասնակցեցին նաև ՀՀ Գեղարքունիքի մարզի հանրակարթական ուսումնական հաստատությունների 9-10-րդ դասարանների աշակերտները: Տարածքային փուլին մասնակցեց շուրջ 500 աշակերտ, որոնցից լավագույն 27 աշխատանք ներկայացվեց մարզային մրցույթին:...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-27 16:58:26