Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը Մարտունու համայնքապետարանում կատարեց քաղաքացիների ընդունելություն

02.02.2024

Փետրվարի 2-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունու համայնքապետարանում կատարեց քաղաքացիների ընդունելություն։
Ընդունելությանը մասնակցեցին Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի եւ Մարտունու համայնքապետարանի պատասխանատու աշխատակիցներ։
Քաղաքացիները Գեղարքունիքի մարզպետին դիմեցին սեփականության իրավունքի ձեռքբերման, բազմաբնակարան բնակելի շենքի տանիքի նորոգման, վիրահատության նպատակով ֆինանսական աջակցություն ցուցաբերելու, վթարված բնակարանի նորոգմանն օժանդակելու խնդրանքով։
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Մարտունի քաղաքում ապաստանած Ալբերտ Ավանեսյանը մարզպետին դիմեց կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ աջակցություն ցուցաբերելու խնդրանքով։
Բոլոր դիմումները վերցվեցին հաշվառման, որոնց պատասխանները կտրվեն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 11:35:40