Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կարմիրգյուղում ընթանում են ճանապարհների ասֆալտապատման, լուսավորության ցանցի եւ ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքներ

Կարմիրգյուղում ընթանում են ճանապարհների ասֆալտապատման, լուսավորության ցանցի եւ ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքներ 05.11.2021

Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են ճանապարհների ասֆալտապատման, լուսավորության ցանցի եւ ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքներ։ Սուբվենցիոն առաջին ծրագրով ասֆալտապատվում են համայնքի Ազատության փողոցի 1-ին նրբանցքը, Գայի, Սերգո Ավետիսյան, Կարեն Դեմիրճյան, Զոհրաբ Շհոյան փողոցները։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 77 միլիոն դրամ, որի 45 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Կարմիրգյուղի համայնքապետարանը։ Ասֆալտապատվող ճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 1715 գծամետր, մակերեսը՝ 10 հազար 84 քառակուսի մետր։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարվա սեպտեմբերի 3-ից եւ կավարտվեն եռամսյա ժամկետում...

Ծովազարդում  սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատվել է 1254 գծամետր ճանապարհ

Ծովազարդում սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատվել է 1254 գծամետր ճանապարհ 04.11.2021

Գեղարքունիքի մարզի Ծովազարդ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատվել է կենտրոնական փողոցը՝ 1254 գծամետր երկարությամբ եւ 6800 քառակուսի մետր մակերեսով։ Ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմել է 72 միլիոն 464 հազար դրամ, որի 40 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 60 տոկոսը՝ Ծովազարդի համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2021 թվականի օգոստոսից եւ ավարտվել հոկտեմբեր ամսվա ընթացքում։ Այս պահի դրությամբ 4700 գծամետր երկարություն ունեցող կենտրոնական փողոցից հիմնանորոգված է 3000 գծամետրը, որից 1254 գծամետրը ասֆալտապատվել է այս տարի, 1746 գծամետրը՝ նախորդ տարիների ծրագրերով։

Գեղարքունիքի մարզի երաժշտական դպրոցները «Քույր դպրոցներ» ծրագրի շրջանակներում համագործակցում են մայրաքաղաքի դպրոցների հետ

Գեղարքունիքի մարզի երաժշտական դպրոցները «Քույր դպրոցներ» ծրագրի շրջանակներում համագործակցում են մայրաքաղաքի դպրոցների հետ 04.11.2021

Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի եւ Սեւան քաղաքային համայնքների երաժշտական դպրոցները «Քույր դպրոցներ» ծրագրի շրջանակներում համագործակցում են մայրաքաղաքի դպրոցների հետ։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունից, ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ «Երեւանի եւ ՀՀ մարզերի երաժշտական ու արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագրի շրջանակներում 2021 թվականի հոկտեմբեր ամսից հանրապետության ողջ տարածքում կազմակերպվել են մարզերի եւ Երևան քաղաքի երաժշտական ու արվեստի դպրոցների աշակերտների եւ ուսուցիչների փոխայցելություններ, վարպտաց դասերի անցկացում վաստակաշատ մանկավարժների կողմից, էքսկուրսիաներ տեսարժան վայրեր եւ այցելություններ թանգարաններ: Ծրագիրն իրագործել է Երեւանի Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցը, իսկ մասնակից դպրոցների մասնագիտական ընտրությունն իրականացրել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի ԿԳՄՍ վարչության մշակույթի եւ սպորտի բաժինը:․․․

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Կայուն համայնքներ» ծրագրերի պատասխանատուներին

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Կայուն համայնքներ» ծրագրերի պատասխանատուներին 03.11.2021

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Կայուն համայնքներ» ծրագրերի պատասխանատուներին Նոյեմբերի 3-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Կայուն համայնքներ» ծրագրերի ղեկավար Արման Վալեսյանին և նույն կազմակերպության հետկոնֆլիկտային աջակցման ծրագրի համակարգող Սուսաննա Բագրատունուն: Հանդիպմանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, մարզպետի օգնական Մանանա Գալստյանը, մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Վարդուհի Մնացականյանը: ՄԱԶԾ-ի նախաձեռնությամբ կայացած հանդիպման նպատակն էր հանդիպել Գեղարքունիքի նորանշանակ մարզպետին, ծանոթացնել կազմակերպության կողմից մարզում իրականացված ծրագրերին և պայմանավորվածություններ ձեռք բերել առաջիկա անելիքների շուրջ: ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրերի ղեկավար Արման Վալեսյանը նշեց, որ Գեղարքունիքի մարզում վերջին տարիների ընթացքում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվել են մի շարք ծրագրեր, որոնք ուղղված են եղել մարզում տուրիզմի զարգացմանը,..

ՀՀ կառավարության աջակցությամբ Կախակնի դպրոցում կառուցվել է ջեռուցման համակարգ

ՀՀ կառավարության աջակցությամբ Կախակնի դպրոցում կառուցվել է ջեռուցման համակարգ 03.11.2021

ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 22-ի N1210 որոշմամբ՝ մարզում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծմանն ուղղված ֆինանսական միջոցներով Կախակն գյուղի միջնակարգ դպրոցում կառուցվել է ջեռուցման համակարգ: Տեղադրվել է 330 հատ մարտկոց, կառուցվել կաթսայատուն, տաք ջրի ջրամատակարարման /110,5մ/ և հետադարձ համակարգ, տեղադրվել է 85կվ հզորության կոշտ վառելիքի կաթսա: Կառուցված համակարգի շնորհիվ ջեռուցվում է դասապրոցեսը կազմակերպելու համար անհրաժեշտ 600մ/ք մակերես, որից՝ 7 դասասենյակ, 1-ին և 2-րդ հարկերի միջանցքները, համակարգչային դասասենյակը, ուսուցչանոցը և աստիճանավանդակը:

Պետական աջակցությամբ Ծովազարդ համայնքում կառուցվել է լուսավորության ցանց

Պետական աջակցությամբ Ծովազարդ համայնքում կառուցվել է լուսավորության ցանց 02.11.2021

ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 22-ի N 1210 որոշմամբ՝ մարզում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծմանն ուղղված ֆինանսական միջոցներով կառուցվել է Գեղարքունիքի մարզի Ծովազարդ համայնքի Րաֆֆու, Իսահակյան, Հաղթանակի փողոցների և Սասունցի Դավթի փողոց 1-ին նրբանցքի արտաքին լուսավորության ցանցը՝ ընդհանուր 1800 մետր։ Տեղադրվել է 43 մետաղական հենասյուն, անցկացվել լուսավորության ցանց և տեղադրվել 56 հատ 40վտ LED լուսատուներ, որնցից 13-ը տեղադրվել է արդեն իսկ գոյություն ունեցող հենասյուների վրա։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06