Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հերթական խորհրդակցության ընթացքում քննարկվեց առաջնահերթ ու կարևոր հարցերի լայն շրջանակ

05.02.2024

Գեղարքունիքի մարզպետի ստորաբաժանումների ղեկավարները զեկուցեցին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ու Գեղարաքունիքի մարզում ապաստան գտած մեր հայրենակիցների սոցիալական, կրթական, առողջապահական, զբաղվածության խնդիրների կարգավորման, համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման և ապառքների գանձման, ճանապարհների պահպանության գոտիներին մոտ հատվածներում քաղաքաշինական նորմերի պահպանման, աղբավայրերում սանիտարական վիճակի պահպանության, վարչական վերահսկողության իրականացման, ճանապարհների ձմեռային սպասարկման, այլ գերատեսչությունների պատվիրատվությամբ մարզում իրականացվող շինաշխատանքների ընթացքի ու իրավիճակի ուսումնասիրման, տրանսպորտային երթուղիների սպասարկման, գյուղնշանակության հողերի նպատակային օգտագործման, կարմրուկի, վարակիչ այլ հիվանդությունների դեմ պատվաստման և փաստաթղթաշրջանառության ուղղություններում իրականացված հանձնարարականների կատարման մասին։
Կարեն Սարգսյանը միաժամանակ առանձնացրեց այն հարցերը, որոնց կարգավորումը պահանջում է առավել հետևողական մոտեցում։
«Որոշ ուղղություններում չի գոհացնում ճանապարհների ձմեռային սպասարկման վիճակը։ Պետք է հետևել, որպեսզի ոչ միայն ապահովվի ճանապարհների անցանելիությունը, այլ նաև հավուր պատշաճի ու ժամանակին իրակա
նացվեն մաքրման ու մշակման աշխատանքները միջպետական, հանրապետական, մարզային ու համայնքային նշանակության ճանապարհներին։
Շարունակում է մտահոգիչ մնալ աղբահանության վիճակը «Սևան Ազգային պարկ»-ի տարածքում։ Իրավիճակը կարգավորելու համար հարկավոր է հաճախակի կատարել ստուգայցեր ու պարտավորեցնել համապատասխան կառույցներին ու անձանց՝ աղբահանությունը օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում իրականացնելու համար։
Մտահոգիչ է նաև աղբավայրերի սանիտարական ոչ բավարար վիճակը։ Հարկավոր է ուսումնասիրել ու հստակեցնել սուբվենցիոն այն ծրագրերի ցանկը, որոնց պայմանագրային ժամկետները լրացել են, սակայն շինարարությունները դեռ չեն ավարտվել, որպեսզի կարողանանք կարգավորել խնդիրը և ձեռնարկել համապատասխան քայլեր պայմանագրային պարտավորություններում թերացած կազմակերպությունների նկատմամբ՝ նման դեպքերը չկրկնելու ակնկալիքով։ Թերացումներ են նկատվել փաստաթղթաշրջանառության ոլորտում․որոշ գրությունների պատասխանների ժամկետները խախտվել են, ինչի համար կնախատեսվեն խիստ նկատողություններ կամ ծառայողական քննություններ։
Եվս մեկ անգամ հորդորում եմ՝ յուրաքանչյուր հարցի, խնդրի կարգավորման ուղղությամբ գնալ մինչև վերջ, ոչինչ չթողնել կիսատ կամ անավարտ, հետամուտ լինել բոլոր հանձնարարականների լիարժեք կատարմանը»,-հանձնարարեց Կարեն Սարգսյանը։
Նիստում խոսվեց նաև ճանապարհների պահպանության գոտիներում տեղադրված ապօրինի գովազդային վահանակների ապամոնտաժման, մարզում նոր կառուցվող դպրոցների ու մանկապարտեզների տեղերի, աշակերտների թվաքանակի ներկայացման, հանրակրթական դպրոցների տնօրենների հետ խորհրդակցության հրավիրման, Ծովինար գյուղում բարձրավոլտ լարման էլեկտրահաղորդման գծերի տեղափոխման, Մարտունու ԲԿ նորակառույց շենքի շինարարական թերությունների վերացման հարցերի շուրջ տրված հանձնարարարականների մասին։
Նիստի ավարտին ստորաբաժանումների ղեկավարները ստացան նոր հանձնարարականներ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-27 16:58:26