Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարության աջակցությամբ ծրագրեր են իրականացվել Նորաշեն համայնքում

ՀՀ կառավարության աջակցությամբ ծրագրեր են իրականացվել Նորաշեն համայնքում 29.10.2021

ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 22-ի N 1210 որոշմամբ՝ մարզում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծմանն ուղղված ֆինանսական միջոցներով կահավորվել է Գեղարքունիքի մարզի Նորաշեն համայնքի արարողությունների սրահը և մանկական խաղահրապարակը: Ձեռք է բերվել 53 մետր ընդհանուր երկարությամբ՝ թվով 25 հատ 2 մետրանոց և 3 հատ 1 մետրանոց սեղաններ, 5 հատ խոհանոցային սեղան՝ մետաղական երեսներով, 210 հատ աթոռ և մեկ սառնարան: Արարողությունների սրահի շենքի մուտքի դռանը և պատուհաններին տեղադրվել են ճաղավանդակներ: Մանկական խաղահրապարակը կահավորվել է 4 խաղամիջոցներով:

Գեղարքունիքի մարզում կիրականացվի «Ներառական տնտեսական աճի խթանում դրամաշնորհների համապատասխանեցման ծրագրի միջոցով» նախագիծը

Գեղարքունիքի մարզում կիրականացվի «Ներառական տնտեսական աճի խթանում դրամաշնորհների համապատասխանեցման ծրագրի միջոցով» նախագիծը 29.10.2021

Հոկտեմբերի 29-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության տնտեսագետ Ներսես Կյուրինյանին, հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հետազոտությունների գծով տնօրեն Լիլիթ Եզեկյանին և նույն կազմակերպության հետազոտությունների գծով օգնական Հրաչյա Խլղաթյանին: Հանդիպմանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, մարզպետի օգնական Մանանա Գալստյանը, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ: Ինչպես նշվեց հանդիպման սկզբում ՄԱԿ-ի Սննդի և գյուղատնտեսության կազմակերպությունը ներկայումս Հայատանում իրականացնում է «Ներառական տնտեսական աճի խթանում դրամաշնորհների համապատասխանեցման ծրագրի միջոցով» նախագիծը, որը նախատեսվում է կյանքի կոչել նաև Գեղարքունիքի մարզում: Նախատեսվում է դրամաշնորհներ տրամադրել մարզում իրականացվող այն ծրագրերին, որոնք անմիջական կապ ունեն գյուղատնտեսության ոլորտի զարգացման հետ...

Տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելությունը

Տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելությունը 28.10.2021

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի կողմից քաղաքացիների ընդունելության 2021 թվականի ժամանակացույցի համաձայն հոկտեմբերի 28-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը Սևանի համայնքապետարանում կատարեց քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցում էին նաև Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանը, Սևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ: Ընդունելությանը ներկայացել էին Սևան համայնքի սակավ ապահովված ընտանիքների ներկայացուցիչներ: Նրանք բարձրացրեցին դրամական օգնություն ստանալու, սոցիալական նպաստից օգտվելու, բնակարանի ձեռքբերման, բնակարանի վերանորոգման, պետպատվերի շրջանակներում բուժման կազմակերպման, առողջական այլ խնդիրներում աջակցություն ստանալու, բազմաբնակարան շենքում ջրահեռացման համակարգի հիմնանորոգման, վառելիքի ձեռքբերման հետ կապված հարցեր: Քաղաքացիների կողմից բարձրացրած հարցերի մի մասին տեղում տրվեց բավարար պատասխան, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող հարցերի համար...

Գագարինում  պետական աջակցությամբ իրականացվում են  առաջնահերթ լուծում պահանջող ծրագրեր

Գագարինում պետական աջակցությամբ իրականացվում են առաջնահերթ լուծում պահանջող ծրագրեր 27.10.2021

ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 22-ի N 1210 որոշմամբ՝ մարզում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծմանն ուղղված ֆինանսական միջոցներով տանիքաշինության հերթական ծրագիրն իրականացվեց Սևան համայնքի Գագարին գյուղում, որը պետություն-համայնք-բնակիչ համագործակցության լավագույն օրինակներից մեկն է ` Գայի փողոց 2 շենքի տանիքի ծածկի ամբողջական վերանորոգման տեսքով: Ներդրումների իրենց չափաբաժինն են կատարել նաև շենքի բնակիչները և Սևանի համայնքապետարանը: Իրականացված աշխատնքների ընդհանուր բնութագիրը` - Ազբոհերձաքարից տանիքի ծածկույթի քանդում - 850-900քմ - Տանիքի ծածկույթի պատրաստում ցինկապատ պրոֆիլավոր թիթեղից առանց փայտե կավարամածի - 850-900քմ - Սև թիթեղից ջրհորդանների և ցվիքների ապամոնտաժում - 160-170մ - Ջրհորդանի և ցվիքի պատրաստում ցինկապատ հարթ թիթեղից` առանց փայտե տախտակամածի - 160-170մ - Ձեղնահարկի լուսամուտների քանդում և նորի պատրաստում - 4 հատ - Ջրատար խողովակների ապամոնտաժում և նորի տեղադրում - 14 հատ - Մետաղական ճաղաշարի ապամոնտաժում և նորի կառուցում

Վերին Գետաշեն և Ներքին Գետաշեն համայնքներում կատարվել են ասֆալտբետոնյա ծածկի վերականգնման աշխատանքներ

Վերին Գետաշեն և Ներքին Գետաշեն համայնքներում կատարվել են ասֆալտբետոնյա ծածկի վերականգնման աշխատանքներ 26.10.2021

2021 թվականի գարնանը կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Մարտունի-Ներքին Գետաշեն և Մ10-Ներքին Գետաշեն-Վերին, Գետաշեն-Մադինա մարզային նշանակության ավտոճանապահների Ներքին Գետաշեն և Վերին Գետաշեն համայնքներով անցնող մի քանի հատվածներում (յուրաքանչյուր ճանապարհի վրա շուրջ 320 գծամետր) ասֆալտբետոնյա ծածկը ամբողջությամբ քայքայվել է և երթևեկության համար դարձել դժվարանցանելի: Սպասարկման շրջանակներում նախատեսված ֆինանսական միջոցներով հնարավոր չէր իրականացնել վերականգնման աշխատանքներ, ուստի՝ ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 22-ի N 1210 որոշմամբ՝ մարզում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծմանն ուղղված ֆինանսական միջոցներով, համայնքապետարանների կողմից կազմվել են նախահաշվային փաստաթղթեր և հայտարարվել մրցույթներ, որոնց հիման վրա կապալառու կազմակերպությունների կողմից կատարվել են ասֆալտբետոնյա ծածկի վերականգնման աշխատանքները (Ներքին Գետաշենում 750քմ, Վերին Գետաշենում 760քմ):

Վահան Զարոյանը նշանակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ

Վահան Զարոյանը նշանակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ 26.10.2021

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2021 թվականի հոկտեմբերի 26-ի 1200 - Ա որոշմամբ Վահան Զարոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55