Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այցելեց 103-ամյա Թագուհի Իսպիրյանին

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այցելեց 103-ամյա Թագուհի Իսպիրյանին 01.10.2021

Տարեցների միջազգային օրվա առթիվ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այցելեց և անձամբ շնորհավորեց Հացառատ թաղամասից 103- ամյա Թագուհի Իսպիրյանին՝ Գավառի տարածաշրջանի ամենատարեց բնակչին: Կարեն Սարգսյանը շնորհավորեց Թագուհի տատիկին և օրվա առթիվ պարգևատրեց դրամով: Զրուցելով մարզպետի հետ տիկին Թագուհին նշեց, որ ինքը ծնունդով Հացառատ թաղամասից է, ունի 7 զավակ, 70 թոռ ու ծոռ և երկու կոռ: Տատիկին անհանգստացնող հիմնական խնդիրը կապված է տեսողության հետ, որի կարգավորման համար մարզպետ Կարեն Սարգսյանը հանձնարարեց մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության ներկայացուցչին՝ միջամտություն ցուցաբերել և աջակցել բուժման կազմակերպման հարցում: Թագուհի Իսպիրյանի և նրա զավակների հետ մարզպետի ունեցած զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ ընտանիքի թոռը՝ Գավառ քաղաքի Հացառատ թաղամասից զինծառայության զորակոչված Արտյոմ Հակոբի Մկրտչյանը, մասնակցել է 2020 թվականի Արցախյան պատերազմին և նոյեմբերի 25-ին ընկել հերոսի մահով՝ կյանքը զոհաբերելով հայրենիքի համար: Մարզպետ Կարեն Սարգսյանը զորակցությունը

Լանջաղբյուրում բացվեց եւ օրհնվեց Արցախյան պատերազմի զոհերի հուշաղբյուրը

Լանջաղբյուրում բացվեց եւ օրհնվեց Արցախյան պատերազմի զոհերի հուշաղբյուրը 30.09.2021

Սեպտեմբերի 29-ին Լանջաղբյուր համայնքի միջնակարգ դպրոցի բակում բացվեց Արցախյան պատերազմների զոհերի հիշատակը հավերժացնող հուշաղբյուրը: Այն օրհնվեց ձեռամբ Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանի եւ աջակցությամբ թեմի հոգեւոր դասի: Հուշաղբյուրի բացման արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ, Լանջաղբյուր համայնքի ղեկավար Յուրիկ Բաղդասարյանը, մանկավարժներ , դպրոցականներ, Արցախյան պատերազմներում զոհված լանջաղբյուրցի զինծառայողների ծնողներն ու հարազատները: Հանդես գալով բացման խոսքով՝ Լանջաղբյուրի միջնակարգ դպրոցի տնօրեն Սերգեյ Ավետիսյանը նշեց, որ Արցախյան ազատամարտի ժամանակ Լանջաղբյուրը տվել է երկու, իսկ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում՝ մեկ զոհ: 1992-1994 թվականների ընթացքում զոհվել են Լանջաղբյուրի դպրոցի նախկին սաներ Թաթոս Սհոյանը եւ Հովիկ Իսկանդարյանը, իսկ 2020 թվականին՝ Վաչիկ Ղարիբյանը: Հուշաղբյուրը կառուցվել է համայնքի ղեկավար...

Կայացավ դպրոցականների շախմատի 15-րդ օլիմպիադայի Գեղարքունիքի մարզաին փուլը

Կայացավ դպրոցականների շախմատի 15-րդ օլիմպիադայի Գեղարքունիքի մարզաին փուլը 30.09.2021

2021թվականի սեպտեմբերի 28-ին Գավառի Ա. Իսահակյանի անվան N4 հիմնական դպրոցում տեղի ունեցավ դպոցականների շախմատի 15-րդ օլիմպիադայի Գեղարքունիքի մարզային փուլի մրցումները, որին մասնակցում էին տարածքային փուլում հաղթող ճանաչված՝ Ճամբարակի N1 ու Վարդենիսի N4 հիմնական, Սարուխանի N 2 ու Զովաբերի միջնակարգ դպրոցների և Վարդենիկի կրթահամալիրի հավաքական թիմերը: Մրցումները անցկացվեցին ՖԻԴԵ-ի արագ շախմատի կանոններով, շրջանաձև: Խաղացողին տրված էր 10 րոպե մինչև խաղի ավարտը՝ յուրաքանչյուր քայլի համար 5 վայրկյան հավելումով: Գլխավոր մրցավարն էր Հայաստանի շախմատի ակադեմիայի ներկայացուցիչ Մերուժան Հայրապետյանը: Ծավալվեց հետաքրքիր և անզիջում պայքար, որի արդյունքում 12,5 միավորով հաղթող ճանաչվեց Վարդենիկի կրթահամալիրի հավաքական թիմը (մարզիչ՝ Սամվել Արզումանյան): 8,5 միավորով երկրոդ հորիզոնականում էր Զովաբերի միջնակարգ դպրոցի հավաքական թիմը, իսկ Ճամբարակի N1 հիմնական դպրոցի թիմը 7,5 միավորով գրավեց երրորդ տեղը:...

Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվեց գյուղատնտեսության մեջ նորագույն տեխնոլոգիաների կիրառման մասին դասախոսություն

Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվեց գյուղատնտեսության մեջ նորագույն տեխնոլոգիաների կիրառման մասին դասախոսություն 30.09.2021

Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվեց գյուղատնտեսության մեջ նորագույն տեխնոլոգիաների կիրառման մասին դասախոսություն, որը վարեց ՀԱԱՀ էկոլոգիայի եւ օրգանական գյուղատնտեսության հետազոտական կենտրոնի տնօրեն, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մերուժան Գալստյանը։ Դասախոսությանը եւ թեմայի քննարկմանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, մարզպետանի ստորաբաժանումների ղեկավարներ, գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության աշխատակիցները։ Բանախոսի ներկայացմամբ՝ ՀԱԱՀ էկոլոգիայի եւ օրգանական գյուղատնտեսության հետազոտական կենտրոնի գիտաշխատողները մշակել են նորագույն տեխնոլոգիաներ՝ Սեւանի ավազանի պայմաններում սննդային ռեժիմի եւ խոնավության կարգավորման միջոցով ապահովելու ոռոգելի երկրագործության պայմաններում աճեցվող դաշտային մշակաբույսերից էկոլոգիական անվտանգ բերք եւ տնտեսված ջրի հոսքի միջոցով նպաստելու Սեւանա լճի մակարդակի բարձրացմանը, լճում ապրող բուսական ու կենդանական տեսակների աճին ու զարգացմանը եւ ջրային էկոհամակարգի վիճակի բարելավմանը...

Գեղարքունիքի մարզում շարունակվում են համավարակի դեմ պատվաստումները

Գեղարքունիքի մարզում շարունակվում են համավարակի դեմ պատվաստումները 30.09.2021

Գեղարքունիքի մարզում շարունակվում են համավարակի դեմ պատվաստումները Սեպտեմբերի 30-ի դրությամբ Գեղարքունիքի մարզի բնակչության շրջանում շարունակվում են Covid-19 համավարակի դեմ պատվաստումները: Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանի տեղեկացմամբ՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ մարզում պատվաստվել է 34 535 քաղաքացի, որից 1378 քաղաքացին՝ միայն վերջին մեկ օրվա ընթացքում: Նույն աղբյուրի հավաստմամբ՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ Գեղարքւոնիքի մարզպետարանի 116 աշխատակիցներից համավարակի դեմ պատվաստվել են 110-ը կամ ընդհանուր աշխատողների 95 տոկոսը, 3269 մանկավարժներից պատվաստվել է 2437-ը կամ մանկավարժների ընդհանուր թվի 74,5 տոկոսը, 1243 բուժաշխատողներից՝ 929-ը կամ ընդհանուր բուժաշխատողների 75 տոկոսը, ՏԻՄ-երի աշխատակազմերի 958 աշխատակիցներից՝ 395-ը կամ ընդհանուր աշխատողների 41 տոկոսը, ԱԻՆ 236 աշխատակիցներից՝ 230-ը կամ ընդհանուր աշխատողների 97 տոկոսը և ՀՀ ոստիկանության մարզային վարչության 347 աշխատակիցներին 339-ը կամ ընդհանուր աշխատողների 98 տո

 Սարուխանում բացվեց և օրհնվեց Արցախյան վերջին պատերազմում զոհված զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշաղբյուր

Սարուխանում բացվեց և օրհնվեց Արցախյան վերջին պատերազմում զոհված զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշաղբյուր 29.09.2021

Սարուխան համայնքում բացվեց Արցախյան 44-օրյա պատերազմում համայնքից զինծառայության մեկնած և հայրենիքի փրկության համար իրենց կյանքը զոհաբերած Հակոբ Հարությունյանի, Վիգեն Եղիազարյանի և Ռաֆիկ Խեքոյանի հիշատակին կառուցված խաչ-հուշաղբյուրը: Այն օրհնվեց ձեռամբ Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթև վարդապետ Բարսեղյանի և աջակցությամբ թեմի հոգևոր դասի: Արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, Սարուխան համայնքի ղեկավար Լյովա Աբրահամյանը, զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները, ինչպես նաև համայնքի դպրոցների մանկավարժներ և դպրոցականներ: Ներկաները ծաղկեպսակներ դրեցին և ծաղիկներ խոնարհեցին հուշաղբյուրին: Հիշատակի և ոգեկոչման խոսքով հանդես եկավ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը: «Գլուխ եմ խոնարհում զոհված զինծառայողների ծնողների առջև: Ուզում եմ խնդրել, որ միշտ հպարտանան իրենց հերոս զավակներով: Նրանց սխրանքն անմահ է, գործը հարատև: ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 18:25:11