Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վարժանքների անցկացում

Վարժանքների անցկացում 26.08.2021

Ս/թ օգոստոսի 27-ին Գեղարքունիքի ՄՓՎ-ն անցկացնելու է «Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանքներ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճավան, Մաքենիս և Ախպրաձոր համայնքներում։ Բնակչությանը խնդրվում է խուճապի չմատնվել:

Ծովասարի մանկապարտեզի շենքի շինարարությունը կավարտվի այս տարվա ընթացքում

Ծովասարի մանկապարտեզի շենքի շինարարությունը կավարտվի այս տարվա ընթացքում 26.08.2021

Գեղարքունիքի մարզի Ծովասար համայնքում այս տարվա ընթացքում եւս շարունակվել են մանկապարտեզի շենքի կառուցման աշխատանքները, որոնք մեկնարկել էին 2019 թվականից, ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, Ծովասարի մանկապարտեզի կառուցման պայմանագրային արժեքը կազմել է 202 միլիոն դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Ծովասարի համայնքապետարանը։ Շինարարության մեծ մասն իրականացվել է 2019 եւ 2020 թվականների ընթացքում։ Այս տարի նախատեսված էր իրականացնել մնացած մասը՝ շուրջ 75 միլիոն դրամի չափով, որտեղ մեր համայնքի ներդրումը կազմում է 33 միլիոն, ՀՀ կառավարության ներդրումը՝ 42 միլիոն դրամ։ Այն զբաղեցնում է մոտ 800 քառակուսի մետր մակերես՝ 100 տեղով։ Ծովասարի պատմության մեջ առաջին անգամ է գործելու մանկապարտեզը, ինչին տասնամյակներով են սպասել համայնքի բնակիչները:

Շողակաթ խոշորացված համայնքում կկառուցվեն խմելու ջրատարների ներքին եւ արտաքին ցանցեր

Շողակաթ խոշորացված համայնքում կկառուցվեն խմելու ջրատարների ներքին եւ արտաքին ցանցեր 25.08.2021

Գեղարքունիքի մարզի Շողակաթ խոշորացված համայնքի բնակավայրերում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կկառուցվեն խմելու ջրատարների ներքին եւ արտաքին ցանցեր։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 9 միլիոն 940 հազար դրամ, որի 56,5 տոկոսը 5 միլիոն 616 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 43,5 տոկոսը կամ 4 միլիոն 324 հազար դրամը՝ Շողակաթի համայնքապետարանը։ Ծրագրի իրականացման արդյունքում խմելու ջրատարի ներքին ցանցեր կկառուցվեն Շողակաթում եւ Դրախտիկում, իսկ ջրատարի արտաքին ցանց կկառուցվի Ջիլ բնակավայրում։ Շինարարական աշխատանքների ավարտից հետո նշված բնակավայրերում կբարելավվի ջրամատակարումը, կավելանա մատակարարվող ջրի քանակը։ Շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել այս տարվա ընթացքում:

 Երանոսում բարեգործների ներդրումներով իրականացվում են կառուցապատման եւ բարեկարգման աշխատանքներ

Երանոսում բարեգործների ներդրումներով իրականացվում են կառուցապատման եւ բարեկարգման աշխատանքներ 25.08.2021

Գեղարքունիքի մարզի Երանոս համայնքում բարերարներ Ռոբերտ Շահինյանը եւ Հենրիկ Գասպարյանը հերթական կարեւոր ծրագրերն են իրականացնում։ Ինչպես տեղեկացրեց Երանոս համայնքի ղեկավար Սաշա Բավեյանը, բարերարների միջոցներով Սուրբ Հովհաննես մատուռի հարակից տարածքում տեղադրվելու է 44 մետր բարձրությամբ Խաչ` ի հիշատակ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում նահատակված քաջ հայորդիների։ «Բարերարների ֆինանսական ներդրմամբ այդ տարածքն ամբողջովին բարեկարգվում է։ Կառուցվել է հոսանքի գիծ մինչեւ վերը նշված տարածքը՝ 1 կիլոմետր երկարությամբ, 1,7 կիլոմետր հեռավորությունից պոլիէթիլենային խողովակներով կառուցվել է խմելու ջրագիծ։ Ամբողջովին բարեկարգվելու է համայնքից մինչև Սուրբ Հովհաննես մատուռի ճանապարհը՝ շուրջ 2 կիլոմետր երկարությամբ։ Բացի այն, որ բարեկարգվում ու կառուցապատվում է համայնքի պատմական հուշարձանի տարածքը, նաեւ ճանապարհ ու ջրագիծ է կառուցվում և նշված տարածքում տեղադրվում է Արցախյան վերջին պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող Սուրբ Խաչը։ ...

Թյուրինգիայի արական երգչախումբը համերգով հանդես եկավ Գավառ քաղաքում

Թյուրինգիայի արական երգչախումբը համերգով հանդես եկավ Գավառ քաղաքում 25.08.2021

Հայաստանի Հանրապետության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության մշակութային համագործակցության շրջանակներում Գավառի Լ․ Քալանթարի անվան պետական թատրոնի դահլիճում համերգային ծրագրով հանդես եկավ Գերմանիայի Թյուրինգիա քաղաքի արական «Արս Մուզիկա» երգչախումբը։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչությունից, համերգը կայացել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան եւ Գեղարքունիքի մարզպետարանի համագործակցության շնորհիվ։ Թյուրինգյան երգչախմբին է միացել նաեւ Գավառ քաղաքի Հ․ Թալալյանի անվան երաժշտական դպրոցի երգչախումբը։ Համերգն ունկնդրել են Գավառ քաղաքի կրթամշակաթային հաստատությունների աշխատակիցներ, արվեստասերներ։ Հանդիսատեսի դատին են ներկայացվել տարբեր երկրների կոմպոզիտորների մեղեդիներ։ Երգացանկում են եղել նաեւ հայ կոմպոզիտորներ Կոմիտասի եւ Մակար Եկմալյանի երգերը։ «Արս Մուզիկա» երգչախումբը ներկայացրել է կոմպոզիտորներ Յակոբ Հենդլի, Յակոբ Արկադելթի, Կոմիտասի, Մակար Եկմալյանի, Պիոտր Յանչակի, Լեոբարդ Քոենի, Ջիմ Պապուլիսի ստեղծագործությունները,...

Տեղի ունեցավ ԵԿՄ ռազմամարզական ուսումնական ճամբարի փակման արարողությունը

Տեղի ունեցավ ԵԿՄ ռազմամարզական ուսումնական ճամբարի փակման արարողությունը 24.08.2021

Օգոստոսի 23-ին Գեղարքունիքի մարզի Ծովինար համայնքի վարչական տարածքում տեղակայված ԵԿՄ պատանի երկրապահների ճամբարում տեղի ունեցավ ռազմամարզական ուսումնական ճամբարի փակման հանդիսավոր արարողությունը։ Արարողությանը մասնակցում էին ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը, Գեղարքունիքի մարզպետի պարտականությունները կատարող Նարեկ Մանուկյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ Արայիկ Հարությունյանը, ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար Վահրամ Գրիգորյանը, ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետ Գեւորգ Գալստյանը, պատանի երկրապահներ, շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչներ։ Մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն հավերժացնող հուշարձանին, այնուհետ մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան պատերազմներում նահատակված հորոս հայորդիների հիշատակը։ Օրհնանքի խոսքով հանդես եկավ Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգեւոր հովիվ Տեր Գեւորգ քահանա Բարսեղյանը...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 11:33:30