Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում կայացավ ամառային զորակոչի հերթական փուլը

Գեղարքունիքի մարզում կայացավ ամառային զորակոչի հերթական փուլը 15.07.2021

Հուլիսի 15-ին ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման Գավառի բաժանմունքում անցկացվեց 2021 թվականի ամառային զորակոչի հերթական փուլը, որի ընթացքում Հայոց բանակ ճանապարհվեցին տարածաշրջանում բժշկական վերջնական զննություն անցած զորակոչի ենթակա երիտասարդներ: Գավառի բաժանմունքի մարդաշատ բակում տիրում էր տոնական տրամադրություն, նորակոչիկների հրազատները, ընկերներն ու բարեկամները համախմբվել էին հայրենասիրության գաղափարի շուրջ. «Հայրենիքի պաշտպանությունը սրբազան պարտք է և այն պետք է կատարել մեծ նվիրումով ու պատասխանատվությամբ: Թող տղաները բարով գնան, խաղաղ ծառայեն ու փառքով վերադառնան իրենց հայրենի օջախները»,- հնչեցրին նորակոչիկների ծնողներն ու հարազատները: Զորակոչի արարողությանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետարանի, ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման Գավառի բաժանմունքի ներկայացուցիչներ: Նորակոչիկների օրհնության կարգ կատարեց Սարուխան համայնքի հոգեւոր հովիվ Տեր Ներսես քահանա Սահակյանը:

Երանոսում կասֆալտապատվեն մի շարք փողոցներ

Երանոսում կասֆալտապատվեն մի շարք փողոցներ 15.07.2021

Գեղարքունիքի մարզի Երանոս համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում նախատեսվում է մի շարք փողոցների ասֆալտապատում՝ 700 գծամետր երկարությամբ եւ 3500 քառակուսի մետր մակերեսով։ Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 48 միլիոն 346 հազար դրամ, որի 45 տոկոսը կամ 21 միլիոն 755 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը կամ 26 միլիոն 590 հազար դրամը՝ Երանոսի համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկայում։

Գեղարքունիքի մարզ-Իզերի դեպարտամենտալ խորհուրդ համագործակցությունը մարզ է բերել Ֆրանսիական «Ալե Էգայան» պարային համույթի ներկայացումները

Գեղարքունիքի մարզ-Իզերի դեպարտամենտալ խորհուրդ համագործակցությունը մարզ է բերել Ֆրանսիական «Ալե Էգայան» պարային համույթի ներկայացումները 15.07.2021

Հուլիսի 15-ին Գեղարքունիքի մարզպետարանում հյուրընկալվեցին ֆրանսիական «Ալե Էգայան» պարային համույթի տնօրեն Բրունո Միաշուն , նույն համույթի գեղարվեստական ղեկավար Միշել Ալե Էգայան և Ֆրանս-ֆորմասիոն ինտերնասիոնալ կազմակերպության տնօրեն Լիլյա Շալունցը: Գեղարքունիքի մարզպետարանում նրանց ընդունեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալներ Նարեկ Մանուկյանը, Ռուբիկ Նավոյանը, Գեղարքունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը և մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Վարդուհի Մնացականյանը: Հանդիպման ընթացքում ֆրանսիացի հյուրերը խոսեցին այն ծրագրի մասին, որը առաջիկա օրերի ընթացքում «Ալե Էգայան» պարային համույթի կողմից նախատեսվում է ներկայացնել հանդիսատեսին: « Գեղարքունիքի մարզ-Իզերի դեպարտամենտալ խորհուրդ ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում Իզերի դեպարտամենտի հրավերով «Ալե Էգայան» ընկերությունն աշխատել է «Մի ընձյուղ է դուրս գալու» ներկայացման ստեղծման վրա` Սենտ-Անտուան-լ’Աբբեիի թանգարանի ծրագրի շրջանակներում: Այն պատմում է արևելքի և արևմուտքի...

Տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզային միասնական առցանց հարթակի բացման արարողությունը

Տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզային միասնական առցանց հարթակի բացման արարողությունը 14.07.2021

Հուլիսի 13-ին Գեղարքունիքի մարզի Լ․ Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի դահլիճում տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզային միասնական առցանց հարթակի բացման արարողությունը։ Արարողությանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետարանի, մարզի կրթության, մշակույթի, առռղջապահության ոլորտների կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության, հոգևոր դասի և ԶԼՄ ներկայացուցիչներ։ Գեղարքունիքի մարզային միասնական հարթակի ստեղծման նախաձեռնությունը Գեղարքունիքի մարզպետարանինն է, որը կյանքի է կոչվել «Ֆրեդերիխ էբերտ» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի ֆինանսական աջակցությամբ և «Լուսին Մոբայլ» ընկերության մշակմամբ։ Բացման խոսքում Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը շնորհակալություն հայտնեց հարթակի ստեղծման աշխատանքներն իրականացնող անձանց և կազմակերպություններին՝ նախաձեռնությունը հաջողությամբ կյանքի կոչելու համար: Մարզպետը կարևորեց նման հարթակի գործունեությունը մարզում՝ հույս հայտնելով, որ այն կնպաստի օգտատեր կազմակերպությունների միջև համագործակցությանը և մարզը բազմակողմանիորեն ճանաչելի կդարձնի:...

Անցկացվեց հրամանատարաշտաբային ուսումնական վարժանք

Անցկացվեց հրամանատարաշտաբային ուսումնական վարժանք 13.07.2021

ՀՀ Գեղարքունիքի մարզի քաղաքացիական պաշտպանության տարեկան միջոցառումների ծրագրի շրջանակներում՝ հուլիսի 13-ին անցկացվեց հրամանատարաշտաբային ուսումնական վարժանք՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Մանուկյանի գլխավորությամբ և քաղաքացիական պաշտպանության Գեղարքունիքի մարզի ղեկավար կազմի մասնակցությամբ: Ուսումնական վարժանքն անցկացվեց 3 փուլով: Գործնական փուլը տեղի ունեցավ Ճամբարակ համայնքում:

Տեղեկացում

Տեղեկացում 09.07.2021

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից համատեղ իրականացվող «Գետերի ափամերձ տարածքների վերականգնում Հայաստանում» ՔՈՎԻԴ-19-ի արձագանքման ծրագրի շրջանակներում 2021 թ.-ի ապրիլ, մայիս, հունիս ամիսներին Գեղարքունիքի մարզի Սևանա լիճ թափվող գետերի ափամերձ տարածքներում՝ Սարուխան, Գեղարքունիք, Մեծ Մասրիկ, Վարդենիս, Ախպրաձոր, Մաքենիս, Խաչաղբյուր, Լուսակունք, Կարճաղբյուր, Մարտունի, Արգիճի, Արծվանիստ, Լիճք, Ծակքար, Վարդենիկ, Մարտունի, Գեղհովիտ, Ն. Գետաշեն համայնքներում, իրականացվել են ուռենիների կտրոնների տնկման և գետերի մաքրման աշխատանքներ: Մասնավորապես. Վերոնշյալ համայնքներում ապրիլ-հունիս ամիսներին տնկվել է 520,000 ուռենու կտրոն՝ 249 հոգու մասնակցությամբ, իսկ գետերի մաքրման աշխատանքներին ներգրավված են եղել ավելի քան 250 բնակիչ: Տեղեկացնում ենք, որ գետերի ափամերձ տարածքների մաքրման աշխատանքների արդյունքում հավաքվել է ավելի քան 229364 կգ աղբ, 238 կգ պլաստիկ և 45 կգ ապակյա տարրաներ, այսինքն վերամշակման ենթակա թափոն, որն ուղարկվել է...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 12:39:23