Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի շնորհավորանքի խոսքը՝ Բուժաշխատողի օրվա առթիվ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի շնորհավորանքի խոսքը՝ Բուժաշխատողի օրվա առթիվ 21.06.2021

Հարգելի՛ բուժաշխատողներ, ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Բուժաշխատողի օրվա առթիվ: Այս օրը շատ լավ առիթ է, որպեսզի մենք ևս մեկ անգամ արժևորենք այն դժվարին ու պատասխանատու աշխատանքը, որ իրականացնում եք դուք ձեր հոգատար ու ծանրաբեռնված աշխատանքով։ Ես իմ երախտագիտությունն եմ հայտնում ձեզ՝ ձեր ամենօրյա քրտնաջան ու հայրենանվեր ծառայության համար։ Անգնահատելի է ձեր կողմից կատարած հերոսական աշխատանքը, որն հատկապես իրականացրել եք համավարակի դեմ պայքարի եւ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում, լինի դա մարտի դաշտում, թե հիվանդանոցում։ Առանձնահատուկ շնորհավորում եմ այն բուժաշխատողներին, ովքեր գիշեր- ցերեկ շարունակում են հոգ տանել մեր վիրավոր կամ հաշմանդամ զինվորների, համավարակից տուժած քաղաքացիների առողջության վերականգնման ու պահպանման համար։ Հանրության մեջ ունեցած ձեր հարգանքն ու պատիվը բխում է նրանից, որ դուք ձեր հոգատարությամբ, ձեր մասնագիտական որակներով ու գիտելիքների հարուստ պաշարով կարողանում եք յուրաքանչյուր օր տասնյակ կյանքեր փրկել, միշտ լինել․․․

«Լավ լուր Գեղարքունիքի մարզպետից»

«Լավ լուր Գեղարքունիքի մարզպետից» 18.06.2021

Նորատուսի 21 փողոցներում եւ նրբանցքներում կկառուցվի լուսավորության ցանց Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքի 21 փողոցներում եւ նրբանցքներում այս տարի ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կկառուցվի լուսավորության ցանց։ Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 18 միլիոն 876 հազար դրամ, որի 65 տոկոսը կամ 12 միլիոն 269 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը կամ 6 միլիոն 606 հազար դրամը՝ Նորատուսի համայնքապետարանը։ Նախատեսված է տեղադրել 120 լուսատու՝ 4,5 կլիոմետր ընդհանուր երկարությամբ։ Լուսավորության ցանցն աշխատելու է ԼԵԴ համակարգով։ Շինարարական աշխատանքների մրցույթը հայտարարված է։

Վարժանքների անցկացում

Վարժանքների անցկացում 18.06.2021

ՀՀ Գեղարքունիքի մարզի բնակավայրերում ուսումնական տագնապ անցկացնելու նպատակով հունիս 21-ին Գեղարքունիքի ՄՓՎ-ն Վաղաշեն և Գեղհովիտ համայնքներում անցկացնելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով վարժանքներ: Նշված համայնքների բնակիչներին խնդրվում է խուճապի չմատնվել:

Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցում երեք դասասենյակներ կկրեն Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոսների անունները

Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցում երեք դասասենյակներ կկրեն Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոսների անունները 17.06.2021

Հունիսի 16-ին Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմում հայրենի երկրի սահմանների պաշտպանության համար իրենց կյանքը նվիրաբերած քաջորդիներ, ժամկետային զինծառայողներ Նարեկ Ղռոյանի, Սամվել Խաչատրյանի և կամավոր ռազմաճակատ մեկնած Գարիկ Գափոյանի անունները կրող դասասենյակների բացման արարողությունը: Միջոցառմանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգևոր դասի ներկայացուցիչներ, Գեղարքունիքի մարզպետարանի, Կարմիրգյուղի համայնքապետարանի ներկայացուցիչներ, հյուրեր, համայնքի բնակիչներ, մանկավարժներ, հերոսացած տղաների ծնողներն ու հարազատները: Մինչ միջոցառման մեկնարկը ներկաները ծաղիկներ խոնարհեցին դպրոցի բակում կանգնեցված Արցախյան առաջին պատերազմում անհայտ կորած Սերգո Ավետիսյանի հուշաքարին: Անվանակոչման համար ընտրվել էին այն դասասենյակները, որտեղ 44-օրյա պատերազմում զոհված տղաները իրենց ուսումնառությունն էին անցկացրել վերջին տարիների ընթացքում: Դասասենյակները հիմնանորոգվել և կահավորվել էին Կարմիրգյուղի․․․

Պաշտոնապես մեկնարկեց Սևանի մանկական վերականգնողական կենտրոնի գործունեությունը

Պաշտոնապես մեկնարկեց Սևանի մանկական վերականգնողական կենտրոնի գործունեությունը 17.06.2021

Հունիսի 17-րդ օրը մի հարկի տակ էր համախմբել պետական պաշտոնյաներին, բարերարներին, սևանցիներին, հյուրերին և մանկական վերականգնողական կենտրոնի ստեղծման ակունքներում կանգնած ու ծրագիրը կյանքի կոչած մարդկանց: Դեռևս երկու տարի առաջ պարզ դարձավ, որ Սևան քաղաքում գործելու է մանկական վերականգնողական կենտրոն` Ջինիշյան հիշատակի հիմնադրամի աջակցությամբ: Սևանի տարածաշրջանի 100-ից ավել երեխաների համար ստեղծվելու էին հնարավորություն և պայմաններ իրենց անհրաժեշտ վերականգնողական բուժօգնությունը հենց տեղում ստանալու համար: «Երեխաների կարիքներին համապարփակ արձագանքման ապահովումը կախված է առողջապահական, կրթական, սոցիալական ծառայությունների կարողություններից: Հիմնադրամը, հաշվի առնելով առկա իրավիճակը, աշխատում է վերաբացել ցերեկային խնամքի և վերականգնողական կենտրոն, որը սպասարկելու է հաշմանդամության և զարգացման խանգարումներ ունեցող երեխաներին: Նման կենտրոնի ստեղծմամբ երեխաները հնարավորություն կստանան բարելավել իրենց ֆիզիկական և հոգեբանական պայմանները, դառնալ հասարակությանը լավ ինտեգրված անդամներ»․․․

Գեղարքունիքի մարզում արդեն պատվաստվել է 4569 քաղաքացի

Գեղարքունիքի մարզում արդեն պատվաստվել է 4569 քաղաքացի 16.06.2021

Գեղարքունիքի մարզում «Covid 19» համավարակի դեմ պատվաստումները կրում են շարունակական բնույթ: Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանի տեղեկացմամբ 2021 թվականի հունիսի 15-ի դրությամբ մարզում գրանցվել է 4569 պատվաստում: Պատվաստված քաղաքացիներից 1675–ը ստացել է «Աստրազենեկա» առաջին դոզան և 27 քաղաքացի՝ նույն պատվաստանյութի երկրորդ դոզան: «Սպուտնիկ V » պատվաստանյութի առաջին դոզան ստացել է 1209 քաղաքացի, իսկ նույն պատվաստանյութի երկրորդ դոզան՝ 819 քաղաքացի: «Կորոնավակ» պատվաստանյութով պատվաստվել է 839 քաղաքացի: Պատվաստվողների թվում են Գեղարքունիքի մարզպետարանի և ԱԻՆ ՓՎ աշխատակիցներ, բուժաշխատողներ, տարբեր համայնքներից անհատ քաղաքացիներ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59