Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանրային քննարկում՝ Սևանի ջրավազանային կառավարման պլանի նախագծի վերաբերյալ

Հանրային քննարկում՝ Սևանի ջրավազանային կառավարման պլանի նախագծի վերաբերյալ 12.05.2021

Մայիսի 11-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի է ունեցել 1-ին հանրային քննարկումը՝ Սևանի ջրավազանային կառավարման պլանի նախագծի վերաբերյալ, որը մշակվել է ԵՄ Ջրային նախաձեռնություններ Պլյուս ծրագրի շրջանակներում: Հանրային քննարկումը կազմակերպվել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» համապատասխան օրենքի համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված կարգով: Այն նախաձեռնել է «Ի ՍԻ Ի Քաուքազուս» ՍՊ ընկերությունը՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի հետ համատեղ: Հանրային քննարկմանը մասնակցել են Գեղարքունիքի մարզպետարանի բնապահպանության և գյուղատնտեսության վարչության, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, շահագրգիռ կառույցների, շահառու և ազդակիր համայնքների ներկայացուցիչներ և ԵՄ Ջրային նախաձեռնություններ Պլյուս ծրագրի հայաստանյան համակարգող Վահագն Տոնոյանը: Սևանի ջրավազանային կառավարման պլանի նախագիծը ներկայացվել է «Ի ՍԻ Ի Քաուքազուս» ՍՊ ընկերության ՇՄԱԳ հարցերով փորձագետ Մատիրոս Նալբանդյանի և կառավարման պլանի նախագծի մշակման պատասխանատու...

Գեղարքունիքի մարզում թշնամու առաջխաղացման լուրը չի համապատասխանում իրականությանը

Գեղարքունիքի մարզում թշնամու առաջխաղացման լուրը չի համապատասխանում իրականությանը 12.05.2021

Մայիսի 12-ին տարբեր լրատվամիջոցներով տեղեկատվություն տարածվեց, թե իբր թշնամին Վարդենիսի տարածաշրջանի որոշ հատվածներում դիրքերն առաջ է բերել: Հայտնում ենք, որ նշված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Հակառակորդը այս պահին աշխատանքներ է իրականացնում 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրով իր վերահսկողության տակ անցած այն հատվածներում, որտեղ ամիսներ առաջ եղանակային պայմանների պատճառով չէր հասցրել դիրքավորվել: Հակառակորդի դիրքավորման ընթացքում ի հայտ եկած կասկածելի հատվածները ճշգրտվում են ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչների կողմից: Վստահեցնում ենք, որ իրավիճակը լիովին վերահսկվում է ՀՀ զինված ուժերի կողմից: Խնդրում և հորդորում ենք խոճապի չմատնվել և հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը: ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան

«ԿԱՆԱՉ» ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ

«ԿԱՆԱՉ» ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ 10.05.2021

Համագործակցելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ «Կանայք կլիմայում և էներգետիկայում» հասարակական կազմակերպությունը դեռևս 2020 թվականին մեկնարկել է ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրով ֆինանսավորվող ««Կանաչ» հմտություններ երիտասարդների համար» ծրագիրը։ Ծրագրի հիմնական նպատակն է դպրոցներում բարձրացնել իրազեկվածությունը կլիմայի փոփոխության ազդեցության մեղմմանն ուղղված գործողությունների, «կանաչ» տեխնոլոգիաների վերաբերյալ՝ դպրոցականներին մասնակից դարձնելով իրենց դպրոցների էներգաօգտագործման գնահատման, ինչպես նաև շենքերի էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքներում։ Ծրագիրն իրականացվում է վեց տարբեր մարզերի 10 դպրոցներում, որոնք ընտրվել են ներկայացված դիմումների հիման վրա՝ սահմանված չափորոշիչներին համապատասխան։ Այս դպրոցների ֆիզիկայի ուսուցիչների համար մշակվել են ուսումնական նյութեր և կազմակերպվել առցանց դասընթացներ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Կլիմայի փոփոխության ծրագրի, Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի ոլորտային առաջատար...

Հիշում ենք և խոնարհվում

Հիշում ենք և խոնարհվում 09.05.2021

Մայիսի 9-ին, Հայրենական Մեծ Պատերազմում տարած հաղթանակի 76-րդ տարեդարձի առթիվ, Գավառ քաղաքի Մեծ Հայրենականի զոհերի հիշատակն հավերժացնող հուշարձանին ծաղիկներ խոնարհեցին Գեղարքունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը, գլխավոր քարտուղարի տեղակալ Ալբերտ Աղեկյանը, Գավառի քաղաքապետի տեղակալ Գրիգոր Բոշյանը, Գեղարքունիքի մարզպետարանի, Գավառի քաղաքապետարանի աշխատակիցներ, մարզային և քաղաքային ենթակայության կրթամշակութային հաստատությունների աշխատակիցներ, դպրոցականներ, անհատ քաղաքացիներ: Ծաղկեդրման արարողության մասնակիցներն այնուհետև ներկա գտնվեցին Գավառի առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցված պատարագին, որը կատարվեց ձեռամբ՝ Տեր Նշան քահանա Սարգսյանի: Օրվա առիթով Գավառի երաժշտական դպրոցում տեղի ունեցավ ոգեկոչման երաժշտական ցերեկույթ:

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի շնորհավորական ուղերձը՝ Հաղթանակի ու Խաղաղության օրվա առթիվ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի շնորհավորական ուղերձը՝ Հաղթանակի ու Խաղաղության օրվա առթիվ 09.05.2021

Սիրելի՛ հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ մայիսի 9-ի՝ մեզ համար կրկնակի խորհուրդ ունեցող այս հրաշալի օրվա՝ Հաղթանակի ու Խաղաղության օրվա առթիվ։ Մայիսի 9-ը յուրաքանչյուր հայի համար լոկ ամսաթիվ չէ, այն լուսավոր ապագայի կերտման խորհրդանիշ է։ Իսկապես, Հայրենական Մեծ պատերազմում և Արցախյան պատերազմում մեր նախնիների տարած հաղթանակները խորհրդանշական են մեր երկրի համար։ Այդ հաղթանակներն են,որ ուժ ու իմաստնություն են փոխանցել, ոգևորել ու առաջ մղել հայ ժողովրդին, սովորեցրել բռունցքվել ու համախմբվել՝ պաշտպանելով հողն հայրենի։ Մեր խոնարհումը բոլոր հերոսների հիշատակի առջև, ովքեր ընկել են հանուն հայրենիքի պաշտպանության: Մեր հերոսների սխրանքների շնորհիվ ձեռք բերված հաղթանակները թող զորավիգ լինեն մեզ՝ մեր խաղաղ ու հուսալի վաղվա օրը կերտելու գործում։ Հայը հաղթող տեսակ է, և ես վստահ եմ, որ դեռ բազում հաղթանակներ է տոնելու:

Գեղարքունիքի մարզում կառուցվում է երկու մոդուլային դպրոց

Գեղարքունիքի մարզում կառուցվում է երկու մոդուլային դպրոց 07.05.2021

2020 թվականին ՀՀ կառավարության տրամադրած միջոցների հաշվին Գեղարքունիքի մարզի Լեռնահովիտ և Շատջրեք համայնքներում մեկնարկել են փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցման աշխատանքները: Շինարարական աշխատանքների շարունակականությունն ապահովելու նպատակով ՀՀ Կառավարության 2021 թվականի մայիսի 6-ի նիստի որոշման նախագծով նախատեսվում է ևս 100 ական միլիոն դրամ հատկացնել մարզի երկու դպրոցներին: Դպրոցներն ընտրվել են հաշվի առնելով, որ տվյալ դպրոցը հանդիսանում է բնակավայրի միակ կրթական օբյեկտը, ունի մինչև 100 աշակերտ, ունի սեյսմակայունության խնդիր և շենքի հիմնանորոգումը կամ վերականգնումը տնտեսապես արդյունավետ չէ, դպրոցի տեղակայման վայրում կա մոդուլային շենքի տեղակապման համար համապատասխանող հողատարածք։ ՀՀ կառավարության նիստին ներկա էր նաև ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59