Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ քննարկում՝ «Գավառի երիտասարդների տուն» հիմնելու ուղղությամբ

Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ քննարկում՝ «Գավառի երիտասարդների տուն» հիմնելու ուղղությամբ 29.04.2021

Ապրիլի 28-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց «Գյումրու Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Նաջարյանին, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի երեխայի պաշտպանության ծրագրի ղեկավար Հայկ Խեմչյանին, աշխատակիցների: Հանդիպման սկզբում հյուրերը խոսեցին այցի նպատակների մասին, համաձայն որի, նախատեսել են «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի մոդելի հիման վրա Գավառ քաղաքում հիմնել «Գավառի երիտասարդների տուն» ՝ Գեղարքունիքի մարզպետարանի և Գավառի համայնքապետարանի աջակցությամբ: Գավառ քաղաքում նման կենտրոն հիմնելու նպատակով աշխատանքային խումբը հանդիպում էր ունեցել նաև Գավառի քաղաքապետարանում, որտեղ քննարկվել էր կենտրոնի տարածքի ընտրության հետ կապված հարցը: Ըստ Արթուր Նաջարյանի՝ «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնը բաց երիտասարդական աշխատանքի մեթոդաբանությամբ և սկզբունքներով աշխատող կառույց է: ՄԱԿ-ի «ճգնաժամային օգնության կենտրոն» հիմնադրամի ֆինասական աջակցությամբ նման կենտրոններ այս պահին գործում են Գյումրիում և Սպիտակում...

Գեղարքունիքի մարզպետն ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները քննարկեցին համագործակցության հետ կապված հարցեր

Գեղարքունիքի մարզպետն ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները քննարկեցին համագործակցության հետ կապված հարցեր 28.04.2021

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Իջեւանի ենթապատվիրակության ղեկավարի տեղակալ Էլիան Չահվանին եւ ենթապատվիրակության պաշտպանության հարցերով տարածքային ներկայացուցիչ Վարսիկ Ներկարյանին։ Հանդիպման սկզբում Էլիան Չահվանին մարզպետին ներկայացրեց մարզի սահմանամերձ չորս բնակավայրերում իրենց կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքները, որոնք վերաբերում են սահմանամերձ բնակավայրերի բնակիչների անվտանգության, պատերազմի արդյունքում վնասված ենթակառուցվածքների եւ բնակարանների վերականգնման, սահմանամերձ գյուղնշանակության հողերի օգտագործման հետ կապված խնդիրներին։ Չահվանին շնորհակալություն հայտնեց Գեղարքունիքի մարզպետին՝ ուսումնասիրության ընթացքում ցուցաբերած աջակցության ու համագործակցության բարձր մակարդակ ապահովելու համար։ Մանրամասնորեն պատասխանելով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերին՝ մարզպետը շեշտեց, որ 2020 թվականի սեպտեմբերյան պատերազմից հետո Գեղարքունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերի համար ՀՀ կառավարությունը...

Պատվաստումները Գեղարքունիքի մարզում  շարունակվում են

Պատվաստումները Գեղարքունիքի մարզում շարունակվում են 28.04.2021

Գեղարքունիքի մարզի համայնքներում և բնակավայրերում գործող առողջության առաջնային պահպանման կենտրոններում շարունակվում են իրականացվել Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումները:

ՀՀ ՊՆ Վ․ Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ղեկավարները  հանդիպումներ ունեցավ Գավառում

ՀՀ ՊՆ Վ․ Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ղեկավարները հանդիպումներ ունեցավ Գավառում 27.04.2021

Աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզ էին ժամանել ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ, գնդապետ Խաչատուր Խաչատրյանը, հրետանու ֆակուլտետի պետի տեղակալ, գնդապետ Արտեմ Խաչատրյանը և ՀՄ և ՄԿ ամբիոնի պետ, գնդապետ Գևորգ Հարությունյանը: Նրանց ընդունեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին համագործակցության խնդիրներ, խոսեցին հայրենիքի պաշտպանունակության բարձրացմանն ուղղված համատեղ միջոցառումների կազմակերպման եւ անցկացման մասին։ « Պետք է շարունակական աշխատանք տարվի դպրոցներում, որպեսզի մեր շրջանավարտները ճիշտ կողմնորոշվեն իրենց մասնագիտությունն ընտրելու հարցում, հայրենասիրական դաստիարակությունը զուգակցեն ռազմագիտական գիտելիքներին, դրանք շարունակելու եւ խորացնելու ձգտում ունենան»,-նշեց մարզպետը։ Այնուհետ Գավառի դրամատիկական թատրոնի շենքում ռազմական համալսարանի պետ Խաչատուր Խաչատրյանը հանդիպում անցկացրեց Գավառի տարածաշրջանի դպրոցների տնօրենների, զինղեկների, ավարտական դասարանների աշակերտների եւ նրանց ծնողների հետ։ ...

Գեղարքունիքի մարզում ընթանում  են  կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումները

Գեղարքունիքի մարզում ընթանում են կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումները 26.04.2021

Գեղարքունիքի մարզում ապրիլ ամսվա երկրորդ տասնօրյակից սկսվել են Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումները: Պատվաստվող քաղաքացիների շրջանում զգալի թիվ են կազմում նաև մարզի բուժաշխատողները: Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման օղակներում՝ անվճար, կամավորության սկզբունքով: COVID-19-ի դեմ պատվաստումներն առաջնահերթ իրականացվում են ռիսկի խմբերում, որոնք են. 18-ից 64 տարեկան քրոնիկ հիվանդները, 65 և բարձր տարիքի անձինք, բուժաշխատողները, տարեցների խնամքի կենտրոնների բնակիչները և աշխատակիցները, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցները: Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումները Գեղարքունիքի մարզում ևս իրականացվում են երկու պատվաստանյութով՝«ԱստրաԶենեկա» և «Սպուտնիկ-Վի»: Պատվաստումների գործընթացը մարզում կրում է շարունակական բնույթ:

Գեղարքունիքի մարզպետարանն ու «Ֆոքս օն Չիլդրեն» կազմակերպությունը կընդլայնեն համագործակցության շրջանակը

Գեղարքունիքի մարզպետարանն ու «Ֆոքս օն Չիլդրեն» կազմակերպությունը կընդլայնեն համագործակցության շրջանակը 26.04.2021

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց «Ֆոքս օն Չիլդրեն» կազմակերպության ղեկավար Կարինե Աբուլյանին եւ նույն կազմակերպության Հայաստանյան գրասենյակի ղեկավար Անահիտ Քալանթարյանին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննության առան «Ֆոքս օն Չիլդրեն»-ի կողմից Գեղարքունիքի մարզի համայքներում իրականացված ծրագրերի ընթացքը եւ համագործակցության շարունակման հնարավորությունները։ Ինչպես ներկայացրեց Կարինե Աբուլյանը, կազմակերպությունը Գեղարքունիքի մարզում գործունեություն է ծավալել 2017 թվականից՝ մարզի մի շարք համայնքների մանկապարտեզներում իրականացնելով աջակցության ծրագրեր։ Սակայն կազմակերպության գործունեությունը Գեղարքունիքում առավել ակտիվացել է 2020 թվականի սեպտեմբերից: «Արցախյան պատերազմից հետո, սկսած դեկտեմբեր ամսից, յուրաքանչյուր շաբաթ Գեղարքունիքում ապաստան գտած ընտանիքներին տրամադրել ենք սննդի փաթեթներ։ Աջակցություն ենք ցուցաբերել հղիների եւ նորածինների ընտանիքներին, նաեւ՝ վարկառու ընտանիքներին։ Այժմ մենք, ուսումնասիրելով ընդհանուր վիճակը որոշ համայնքներում, նախատեսել ենք փոխել

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59