Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սահմանապահ մարտական հենակետերը ապահովվում են արեւային շարժական էլեկտրակայաններով

Սահմանապահ մարտական հենակետերը ապահովվում են արեւային շարժական էլեկտրակայաններով 25.12.2020

Օրերս Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի, հայաստանցի և արտերկրում բնակվող մի խումբ հայ բարերարների մասնակցությամբ տեղի է ունեցել հանդիպում, որի ընթացքում քննարկվել է ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի սահմանապահ մարտական հենակետերը արևային շարժական կայաններով ապահովելու խնդիրը: Բարերարների խումբը անմիջապես ձեռնամուխ է եղել նախաձեռնության իրականացմանը, և դեկտեմբերի 24-ին, Գեղարքունիքի մարզպետի մասնակցությամբ, ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի հրամանատարությանը նվիրատվության կարգով արդեն հանձնվել են արեւային շարժական էլեկտրակայաններ: Դրանք առաջիկայում կտեղակայվեն սահմանապահ մարտական հենակետերում։ ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի զորամասի կապի պետ, փոխգնդապետ Անդրանիկ Պետրոսյանի ներկայացմամբ՝ կորպուսի հրամանատարությանն է հանձնվել արեւային շարժական 20 էլետրակայան, որոնք ծառայելու են ռադիոկայանի մարտկոցների, սահմանապահ անձնակազմերի բջջային հեռախոսների լիցքավորման, գիշերային լուսավորության եւ տեխնիկական այլ խնդիրների ապահովման համար։ Շարժական արեւային յուրաքանչյուր էլեկտրակայան...

Գեղարքունիքի մարզպետն այցելեց Արտանիշում ապաստանած արցախցի բազմաշունչ ընտանիքին

Գեղարքունիքի մարզպետն այցելեց Արտանիշում ապաստանած արցախցի բազմաշունչ ընտանիքին 24.12.2020

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն այցելեց Շողակաթ խոշորացված համայնքի Արտանիշ բնակավայրում ժամանակավորապես ապաստան գտած Վարդան Նազարյանի բազմաշունչ ընտանիքին: Այցի նպատակն էր ծանոթանալ բազմաշունչ ընտանիքի կեցության պայմաններին: Գեղարքունիքի մարզպետարանի կողմից Վարդան Նազարյանի ընտանիքին այդ օրը հատկացվեց լվացքի մեքենա, հագուստ, սնունդ, մահճակալ, անկողնային պարագաներ և երեխաների համար նախատեսված ամանորյա նվերներ պարունակող փաթեթներ: Վարդան Նազարյանի 14 շնչից բաղկացած ընտանիքը Արտանիշ է տեղափոխվել Մարտակերտի շրջանի Հայկաջուր գյուղից՝ ավելի քան 1 ամիս առաջ: Արցախյան վերջին պատերազմի արդյունքում Նազարյանների ընտանիքը կորցրել է իրենց տունն ու ողջ ունեցվածքը, եւ ճակատագիրը նրանց Արտանիշ է բերել միայն Վարդանի կնոջ հարազատական կապի շնորհիվ: Վարդանը Արցախյան առաջին պատերազմից հետո նոր տուն է հիմնել Հայկաջուր գյուղում, որտեղ իր կին Նախշունի հետ ունեցած համատեղ կյանքում ունեցել է 11 երեխա: Այժմ Արտանիշում նա ապաստանել է իր զավակների եւ թոռների հետ: «Արդեն իմ կյանքում երկրորդ անգամ եմ տուն...

ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամը մարզում բնակվող արցախցի նորածիններին և նրանց մայրերին կտրամադրի նվեր-փաթեթներ

ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամը մարզում բնակվող արցախցի նորածիններին և նրանց մայրերին կտրամադրի նվեր-փաթեթներ 24.12.2020

ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամը՝ համագործակցելով Գեղարքունիքի մարզպետարանի և «Կարմիր Խաչի Հայկական կոմիտե»-ի հետ, դեկտեմբերի 22-ին Գեղարքունիքի մարզ է տեղափոխել օգնության փաթեթներ, որոնք նախատեսված են տրամադրել Արցախից մարզի տարբեր համայնքներում ժամանակավոր բնակություն հաստատած մայրերին ու իրենց նորածին երեխաներին: Նվեր-փաթեթները ներառում են մանկասայլակ, համապատասխան հագուստ, հիգիենայի ու խնամքի պարագաներ, անկողնային ամբողջական հավաքածու, ծածկոց, լոգանքի տաշտակներ և այլ պարագաներ: Նվեր -փաթեթները լիովին բավարար են ծննդաբերության պատրաստվող կանանց և նորածինների հիվանդանոցային կարիքների համար: Գեղարքունիքի մարզպետարանում շահառուների տվյալների հավաքագրմամբ և փաթեթները հասցեատերերին տրամադրելու գործընթացով զբաղվում է Գեղարքունիքի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը: Բաժնի պետի հավաստմամբ փաթեթները հասցեական սկզբունքով կբաշխվեն մինչև տարեվերջ՝ ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի, գործընկերների ու մարզպետարանների համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների կողմից:

«Իմ քայլը»   բարեգործական հիմնադրամը համագործակցելով Գեղարքունիքի մարզպետարանի հետ  ամանորյա ծրագիր է նախապատրաստել փոքրիկ հանդիսատեսի համար

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը համագործակցելով Գեղարքունիքի մարզպետարանի հետ ամանորյա ծրագիր է նախապատրաստել փոքրիկ հանդիսատեսի համար 23.12.2020

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամն Արցախյան վերջին պատերազմում զոհված, վիրավորում ստացած, անհետ կորած կամ գերեվարված զինվորների, ինչպես նաև պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից Երևան և ՀՀ տարբեր մարզեր տեղափոխված ընտանիքների 6-12 տարեկան շուրջ 4750 երեխայի համար կազմակերպում է ամանորյա միջոցառումներ: Գեղարքունիքի մարզում Հիմնադրամն իր նախաձեռնությունը կյանքի է կոչում Գեղարքունիքի մարզպետարանի հետ համագործակցված: Մարզում նախատեսված է կազմակերպել 6 նման միջոցառում, որոնք իրականացվել են դեկտեմբերի 22-ին, 23-ին, իսկ վերջինը՝ նախատեսված է դեկտեմբերի 24-ին՝ Գեղարքունիքի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում: Փոքրիկ հանդիսատեսի տրամադրությունը կիսեց նաև Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, ով շփվեց արցախցի երեխաների հետ և ընկերակցեց նրանց՝ դիտելով ներկայացումից մի հատված: Դեկտեմբերի 22-ին քալանթարցիները հանդես եկան Վարդենիսի, Մարտունու տարածաշրջանների և Գեղամասար համայնքների երեխաների, իսկ դեկտեմբերի 23-ին՝ Սևանի և Գավառի տարածաշրջանների ...

Մարզային ենթակայության 9 հանրակրթական դպրոցներ հայտագրվել են` մասնակցելու պետական ավարտական քննություններին

Մարզային ենթակայության 9 հանրակրթական դպրոցներ հայտագրվել են` մասնակցելու պետական ավարտական քննություններին 23.12.2020

2020-21 ուսումնական տարում ՀՀ Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցներից դեկտեմբերի 22-26-ն ընկած ժամանակահատվածում պետական ավարտական քննություններ հանձնելու համար հայտագրվել են 15 հանրակրթական դպրոցներ, որոնցից 9-ը մարզային ենթակայության դպրոցներ են: Ինչպես տեղեկացրեցին Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչությունից, ըստ առարկաների 117 աշակերտ ավարտական քննություններ կհանձնեն Հայոց լեզու և գրականություն, 147 աշակերտ՝ մաթեմատիկա և 212 աշակերտ՝ Հայոց պատմություն առարկաներից: Նույն աղբյուրի հավաստմամբ՝ 2020 թվականի դեկտեմբեր ամսին մեկնարկել է ՀՀ դպրոցականների 2020-21 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադայի ներդպրոցական փուլը՝ բնագիտական առարկաների գծով, օնլայն տարբերակով: Գեղարքունիքի մարզի 117 հանրակրթական դպրոցներից օնլայն մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել 3775 աշակերտ: Դեկտեմբերի 22-ի դրությամբ արդեն անցկացվել է մաթեմատիկա, ֆիզիկա, ինֆորմատիկա, աշխարհագրություն առարկաների ներդպրոցական փուլը,որոնց արդյունքները կհրապարակվեն դեկտեմբերի 27-ին, իսկ կենսաբանություն, քիմիա, աստղագիտություն առարկաների մասով նախատեսված մրցույթի ներդպրոցական փուլը կանցկացվի 2021 թվականի հունվար ամսվա ընթացքում:

Գավառ քաղաքում բացվեց Թումո ստեղծարար տեղեկատվական կենտրոնի Թումո տուփը

Գավառ քաղաքում բացվեց Թումո ստեղծարար տեղեկատվական կենտրոնի Թումո տուփը 18.12.2020

Դեկտեմբերի 18-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը մասնակցեց Գավառ քաղաքում հիմնված Թումո ստեղծարար տեղեկատվական կենտրոնի տուփի բացման արարողությանը, որին ներկա էին նաև ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Թումո ստեղծարար տեղեկատվական կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը, փոխնախարարներ, հյուրեր, երիտասարդներ և դպրոցականներ: Նորաբաց տուփը նախատեսված է 12-18 տարեկան մոտ 300-320 ուսանողի համար: Թումո կենտրոնի տուփի հիմնումը կայացել է ամերիկյան «Դոթ 818» ընկերության ֆինանսական աջակցությամբ։ Այս պահի դրությամբ Գավառից և նրա հարակից համայնքներից տուփում գրանցվել են 200 դպրոցականներ, որոնք պարապմունքների կհաճախեն շաբաթը մեկ կամ երկու օր: Թեև նորաբաց տուփն իր տարածքով փոքր է, սակայն առկա գերժամանակակից տեխնիկական հնարավորությունների շնորհիվ այստեղ հաճախողները կարող են յուրացնել 14 տարատեսակ ծրագրեր: «Ես ողջունում եմ Գավառ քաղաքում Թումո կենտրոնի բացումը և ուրախ եմ, որ ամիսներ առաջ կայացած մեր հանդիպումները, քննարկումներն ու համատեղ աշխատանքները տվեցին իրենց արդյունքը.....

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06