Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղեկացում

Տեղեկացում 18.12.2020

Արցախյան պատերազմում նահատակվածների հիշատակի սգո երթը Հանրապետության հրապարակից Եռաբլուր տեղի կունենա դեկտեմբերի 19-ին, ժամը 13.00-ին։

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակը պատրաստակամ է օգնել մարզի բնակչությանը

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակը պատրաստակամ է օգնել մարզի բնակչությանը 17.12.2020

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակը լիովին պատրաստակամ է օժանդակելու հայ ժողովրդին՝ ճգնաժամից հետո արագ, արդյունավետ և ինքնաբավ տնտեսական վերականգնում ապահովելու համար։ Ծրագիրն աջակցում է կարիքավորներին եկամուտ ստեղծող կենսական վերականգնողական ծրագրերով։ Գեղարքունիքի մարզում, ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից և իրականացվում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն / Ministry of Territorial Administration and Infrastructure of Armenia հետ համատեղ, հիմնել է «Ամբար» հիմնադրամը՝ սերմերի պահուստի լոգիստիկ կենտրոն ստեղծելու նպատակով, որը կապահովի Ճամբարակ համայնքի սննդի անվտանգությունը։ Արդյունքում, հիմնադրամը 2020թ․ հավաքել է 200 տոննա կարտոֆիլ և 39 տոննա գարի: Շահույթը կուղղվի Ճամբարակ համայնքի զարգացմանը: Առաջին անգամ սերմերի արժեքային շղթայի հայեցակարգն իրականացվել է ապակենտրոնացված ձևով և այն կկիրառվի նաև այլ համայնքներում՝ ստեղծելով սերմ արտադրողների ցանց:

ՀՀ կառավարության կողմից  փոխհատուցում են ստանում նաև Գեղարքունիքի մարզից զոհված զինծառայողների ընտանիքները

ՀՀ կառավարության կողմից փոխհատուցում են ստանում նաև Գեղարքունիքի մարզից զոհված զինծառայողների ընտանիքները 16.12.2020

Գեղարքունիքի մարզում ընթանում է զոհված զինծառայողների ընտանիքներին ՀՀ կառավարության կողմից տրամադրվող փոխհատուցման գործընթացը։ Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության հաղորդած տվյալներով, առայժմ պետության կողմից փոխհատուցում տրամադրվում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով հայրենիքի պաշտպանության համար զոհված և փաստացի հուղարկավորված զինծառայողների ընտանիքներին։ Ըստ գործող կարգի՝ Գեղարքունիքի մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները համայնքապետարանների միջոցով հավաքագրում են զոհված եւ հուղարկավորված զինծառայողների ընտանիքների տվյալները եւ օրենքով սահմանված ժամկետներում դրանք ներկայացնում ՀՀ Պաշտպանության նախարարություն՝ համապատասխան վճարման համար: Այս օրերին Գեղարքունիքի մարզպետարանի միջոցով մարզի զոհված զինծառայողների ընտանիքներին տրամադրվում են ...

Հաջորդ ուսումնական տարում կգործարկվի Գեղարքունիքի մարզի «Կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության եւ զբոսաշրջության» առցանց հարթակը

Հաջորդ ուսումնական տարում կգործարկվի Գեղարքունիքի մարզի «Կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության եւ զբոսաշրջության» առցանց հարթակը 15.12.2020

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը և գերմանական «Ֆրեդերիխ էբերտ» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Նաիրա Գևորգյանը հեռավար ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր։ Հուշագրի հիման վրա հաջորդ ուսումնական տարում հիմնադրամի ֆինանսավորմամբ կգործարկվի Գեղարքունիքի մարզի «Կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և զբոսաշրջության» առցանց հարթակ: Հարթակի գործունեության նպատակն է՝ բարձրացնել մարզի հանրակրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և զբոսաշրջության ոլորտների մշտադիտարկման արդյունավետությունը, հանրայնացնել մարզի հանրակրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և զբոսաշրջության ոլորտի կազմակերպությունների, ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերի գործունեությունը, ձևավորել նորությունների միասնական հարթակ և խթանել նշված կառույցների միջև փորձի փոխանակումն ու համագործակցությունը։ «Այսօր, քան երբևէ, մենք ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնենք նշված ոլորտներին։ Ժամանակակից ...

ՀՀ Գեղարքունիքի մարզպետը զրույցի էր   հրավիրել Հայաստանի գրողների միության մարզային բաժանմունքի նախագահին

ՀՀ Գեղարքունիքի մարզպետը զրույցի էր հրավիրել Հայաստանի գրողների միության մարզային բաժանմունքի նախագահին 15.12.2020

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, իր մի մտահղացման հետ կապված՝ զրույցի էր հրավիրել Հայաստանի գրողների միության մարզային բաժանմունքի նախագահ, արձակագիր Տիգրան Նիկողոսյանին: Արցախյան 2020 թվականի աշնանային պատերազմին նաև բազմաթիվ գեղարքունիքցիներ մասնակցեցին՝ ժամկետային զինծառայողներ, պահեստազորայիններ, կամավորներ: Նրանցից հարյուր յոթանասունն անմահացան: Հայրենյաց զինվորների կյանքն ու գործը իմաստավորող «Ցավի և հպարտության հուշամատյան» գրքի ստեղծման, մարզի կրթական հաստատություններում նրանց նվիրված անկյունների, սրահների, դասարանների ձևավորման, փողոցների անվանակոչության ու անվանական կրթաթոշակների սահմանման ուղղությամբ իր մոտեցումները ներկայացնելուց հետո Գնել Սանոսյանն առաջարկեց Նիկողոսյանի` տարիներ առաջ լույս տեսած «Խրամատային եղբայրները» էսսեի մոտիվներով ձեռնամուխ լինել այս գրքի ստեղծման ու հրատարակման աշխատանքներին՝ հնարավորության դեպքում ներառելով և ներկայացնելով նաև 1988-ից ի վեր Արցախյան ազատամարտին մասնակցած և նահատակված գեղարքունիքցի...

Գավառում հարգանքի տուրք մարտուցվեց 1988թ երկրաշարժի զոհերի հիշատակին

Գավառում հարգանքի տուրք մարտուցվեց 1988թ երկրաշարժի զոհերի հիշատակին 07.12.2020

Սպիտակի Մեծ երկրաշարժի 32-րդ տարելիցի առթիվ այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Գավառ քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում ծաղկեպսակ դրեց և իր խոնարհումը բերեց ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարին: Նույն վայրում ծաղիկներ խոնարհեցին նաև Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը, Գեղարքունյաց թեմի հոգևոր դասը, Գեղարքունիքի մարզպետարանի, մարզային և քաղաքային ենթակայության կառույցների ներկայացուցիչներ: Ծաղկեդրման արարողությունն ուղեկցվեց տերունական աղոթքով, ապա մասնակիցները Գավառի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում հիշատակի մոմեր վառեցին՝ նահատակների հոգիների հանգստության համար: Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթև վարդապետ Բարսեղյանը հնչեցրեց ոգեկոչման ուղերձ: « Հերթական անգամ Գեղարքունիքի մարզի ղեկավար այրերի մասնակցությամբ մենք մեր աղոթքն ենք բարձրացնում առ Աստված՝ ի հիշատակ Մեծ երկրաշարժի անմեզ զոհերի հիշատակի: Ուզում եմ կարևորել այն իրողությունը, որ Գեղարքունիքի մարզային և Գավառի քաղաքային իշխանությունների...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06