Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղեկացում

Տեղեկացում 18.11.2020

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Արցախի Տեղեկատվական շտաբ. ԱՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը Արցախի Հանրապետությունում իրենց բնակավայրերից և հրետակոծության հետևանքով բնակարաններից զրկված քաղաքացիներին տեղեկացնում է, որ ԱՀ կառավարությունը, մինչև հիմնական կացության համար բնակարաններով ապահովելը, կտրամադրի ժամանակավոր կացարաններ։ Նշված գործընթացը համակարգված կազմակերպելու նպատակով, ինչպես նաև լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար, խնդրում ենք մինչև Արցախի Հանրապետություն վերադառնալը հերթագրվել՝ զանգահարելով հետևյալ հեռախոսախոսահամարներով:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է 16.11.2020

☎ 010 562533 թեժ գծով շուրջօրյա տեղեկություն է տրվում ՀՀ միջպետական և հանրապետական ճանապարհների վիճակի վերաբերյալ ‼️ Մեկնարկել է Հայաստանի #ավտոմոբիլային_ճանապարհների ձմեռային սպասարկման աշխատանքների շրջանը։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «#Ճանապարհային_դեպարտամենտ» ՊՈԱԿ-ում գործում է 010 562533 #թեժ_գիծը, որին զանգահարելով կարող եք տեղեկություններ ստանալ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների վերաբերյալ։

ՀՀ Պաշտպանության նախարարության հայտարարությունը

ՀՀ Պաշտպանության նախարարության հայտարարությունը 16.11.2020

Հաշվի առնելով զինծառայողների ծնողների և ընտանիքի անդամների բազմաթիվ դիմումները՝ կապված պատերազմական գործողությունների մասնակիցներին հանգստի հնարավորություն ընձեռելու հետ, ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանում է.Չնայած եռակողմ համաձայնագրի շրջանակում հաստատված հրադադարին, զինված ուժերի ստորաբաժանումները, ողջ անձնակազմով, շարունակում են կատարել իրենց առջև դրված խնդիրները։ Մարտական գործողություններ այլևս չեն ընթանում, ինչը հնարավորություն է տալիս անձնակազմի հանգիստը կազմակերպել զորամասերի մշտական տեղակայման վայրերում, իսկ առողջական խնդիրներ ունեցող զինծառայողների բուժումն իրականացնել համապատասխան ընթացակարգով։ Պաշտպանության նախարարությունն անվերապահորեն բարձր է գնահատում հայոց բանակի մարտիկների անձնազոհությունն ու հերոսական պայքարը պատերազմի ողջ ընթացքում և գիտակցում է բարձրացված խնդրի կարևորությունը։ Հավաստիացնում ենք, որ իրադրության լիարժեք կայունացումից հետո կարվի հնարավորը՝ մարտական գործողություններին մասնակցած զինծառայողներին արձակուրդ տրամադրելու հարցում։ Հավելենք...

Գավառում անցկացվեց սպորտլանդիա՝ արցախցի երեխաների մասնակցությամբ

Գավառում անցկացվեց սպորտլանդիա՝ արցախցի երեխաների մասնակցությամբ 13.11.2020

Գեղարքունիքի մարզպետարանի նախաձեռնությամբ Գավառի համայնքապետարանի, Գավառի Մ. Բունիաթյանի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցի և Գեղարքունիքի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի համատեղ ուժերով պատերազմական գործողությունների հետևանքով կենտրոնում ժամանակավորապես բնակվող արցախցի երեխաների համար կազմակերպվեց սպորտլանդիա մարզական միջոցառում: Սպորտլանդիայի անցկացման նախօրեին Գավառի թիվ 8 միջնակարգ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Երվանդ Ղուրշուդյանը միջոցառման մասնակից 20 դպրոցահասակ երեխաների հետ անցկացրել էր նախապատրաստական պարապմունք: Սպորտլանդիան անցկացվեց Գեղարքունիքի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մարզահրապարակում: Մրցումների մեկնարկին նախորդեց 2 թիմերի ձևավորման վիճակահանությունը: Ծրագրում ընդգրկված էր 5 վարժություն: Ծավալվեց հետաքրքի և անզիճում պայքար: Թիմերին աջակցում էին ...

Գեղարքունիքի մարզի որոշ դպրոցներ միացել են «Թուղթը վերածենք զենքի» նախաձեռնությանը

Գեղարքունիքի մարզի որոշ դպրոցներ միացել են «Թուղթը վերածենք զենքի» նախաձեռնությանը 09.11.2020

Թեև աշնանային արձակուրդներ են, սակայն մարզի որոշ հանրակրթական դպրոցներում աշակերտների տեղաշարժը չի դադարում: Իրենց իսկ ցանկությամբ նրանք միացել են «Թուղթը վերածենք զենքի» նախաձեռնությանը` նպատակ ունենալով իրենց մասնակցությունն ունենալ Արցախին և առաջնագծին օգնելու հայրենանվեր ձեռնարկին: Այս նախաձեռնությանը միացել են Գեղարքունիքի մարզի Երանոս համայնքի թիվ 1 միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտները: Դպրոցից տեղեկացանք, որ արդեն մի քանի օր է, ինչ նրանք դպրոց են տեղափոխում հին գրքեր, օգտագործված տետրեր, թղթեր, ամսագրեր: Ինչպես նախատեսված է, հավաքված թուղթը հանձնվելու է համապատասխան ծառայություն՝վերամշակման նպատակով, իսկ դրա դիմաց վճարված գումարը երանոսցի դպրոցականները նախատեսել են փոխանցել առաջնագծի կարիքների համար: Երանոսի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտները կոչ են անում իրենց համայնքի բնակիչներին՝ միանալ նախաձեռնությանը և բնակարաններում առկա թղթերը հավաքել ու տեղափոխել դպրոց՝ մինչև նոյեմբերի 11-ը: Վերջին օրերին «Թուղթը վերածենք զենքի» նախաձեռնությանը...

Ծովազարդ համայնքը իր աջակցությունն է ցուցաբերում առաջնագծին

Ծովազարդ համայնքը իր աջակցությունն է ցուցաբերում առաջնագծին 09.11.2020

Արցախաադրբեջանական շփման գոտում ռազմական գործողությունների ծավալման առաջին իսկ օրերից առաջնագծին օժանդակելու նպատակով Ծովազարդ համայնքի բնակիչների կողմից հավաքագրվել և Հայաստան համահայկական հիմնադրամին է փոխանցվել 1 միլիոն 190 հազար դրամ: Բացի այդ, Գերմանիայում բնակվող ծովազարդցիների կողմից տրամադրվել է 2700 եվրո, ՌԴ-ում բնակվող ծովազարդցիների կողմից՝ 473 հազար 500 ռուբլի եւ Ծովազարդում բնակվողների կողմից՝ 596 հազար դրամ, որի շրջանակներում գնվել եւ առաջնագծին է նվիրվել ՈՒԱԶ մակնիշի 1 ավտոմեքենա: Հայոց բանակի կարիքների համար Ծովազարդ համայնքի բնակիչների կողմից ուղարկվել են նաև անհրաժեշտ սարքավորումներ, սնունդ, հիգիենիկ պարագաներ, զինվորական հագուստ, ծխախոտ, դեղորայք, առաջին անհրաժեշտության այլ պարագաներ: Համայնքի կողմից առաջնագծին ցուցաբերվող աջակցությունը կրում է շարունակական բնույթ: Գեղարքունիքի մարզպետարանը, ի դեմս Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի, իր երախտագիտությունն է հայտնում Ծովազարդ համայնքի բնակիչներին և արտերկրում բնակվող ծովազարդցիներին՝ մարդասիրական և հայրենանվեր գործունեություն ցուցաբերելու համար:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 20:10:59