Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հայ Առաքելական Եկեղեցու Գեղարքունյաց Թեմ

Հայ Առաքելական Եկեղեցու Գեղարքունյաց Թեմ 06.01.2021

Տարվույս հունվարի 5-ին Մարտունու տարածաշրջանի Ծակքար և Վարդաձոր համայնքներում ձեռամբ Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տ․ Պարթև վարդապետ Բարսեղյանի տեղի ունեցավ խաչերի օրհնության կարգ։ Արարողությանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետ տիար Գնել Սանոսյանը, Ծակքարի և Վարդաձորի համայնքապետերը, հավատավոր հայորդիներ։ Նախ Ծակքար համայնքում բարերարությամբ Պողոսյան ընտանիքի օրհնվեց սուրբ Խաչը, ապա Վարդաձոր համայնքի լեռան լանջին՝ բարերարությամբ Անդրանիկ Բաղդասարյանի օրհնվեց հայոց երկրի մեջ կանգնեցված ամենաբարձր՝ 33 մետր բարձրությամբ սուրբ Խաչը։ Հոգեշնորհ Հայր Սուրբն իր գոհունակությունն ու գնահատանքը հայտնեց բարերար հայորդիներին՝ խոսելով հայ ժողովրդի կյանքում սուրբ Խաչի փրկչական դերի ու նշանակության մասին։ Խոսքի ավարտին Հայր Սուրբն իր աղոթքը և խոնարհումը բերեց զոհված զինվորներին, հույս հայտնելով, որ Սուրբ Խաչին ապավինելով և նրա զորությամբ պիտի հրաշքով լսենք նաև գերության մեջ գտնվող և անհետ կորած մեր զինվորների վերադարձի մասին։ Երեկոյան Գավառի առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում հանդիսապետությամբ Տ․ Պարթև վարդապետ Բարսեղյանի և մասնակցությամբ Գեղարքունիքի մարզպետ տիար Գնել Սանոսյանի և հավատացյալ հայորդիների մատուցվեց Ճրագալույցի սուրբ Պատարագ։ Ավարտին հոգեշնորհ Հայր Սուրբն ու մարզպետը Խորանից վառված լույսը բաշխեցին ներկա հավատացյալներին։

Հայ Առաքելական Եկեղեցու Գեղարքունյաց Թեմ

Հայ Առաքելական Եկեղեցու Գեղարքունյաց Թեմ 06.01.2021

Հունվար 6-ին, Գավառի առաջնորդանիստ Սբ. Աստվածածին եկեղեցում, Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության տոների առթիվ, մատուցվեց սուրբ Պատարագ՝ ձեռամբ թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանի և մասնակցությամբ Գավառի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Նշան քահանա Սարգսյանի։ Պատարագի ընթացքում հոգեշնորհ Հայր Սուրբը տոնի առիթով ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական պատգամը։ Պատարագի ավարտին կատարվեց Ջրօրհնյաց կարգ։ Այս տարի Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տ․ Պարթև վարդապետ Բարսեղյանի տնօրինությամբ թեմի բոլոր եկեղեցիներում Ջրօրհնեքի կնքահայրեր դարձան հայոց բանակի ժամկետային զինծառայողներ, որոնք հայրենիքի համար մղված պատերազմում հերոսաբար մարտնչել էին և վիրավորվել։ Գավառի Սբ. Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում խաչեղբայրության պատիվն ընծայվեց Գավառի բնակիչ 19-ամյա զինծառայող Աշոտ Զախարյանին։ Ջրօրհնեքի ավարտին Հայր Սուրբը վերստին Սուրբ Ծննդյան ավետիսը բերեց ներկա հավատացելոց , մաղթելով, որ օրհնված ջուրը բժշկություն պարգևի հիվանդներին, մաքրությամբ, սիրով եւ խաղաղությամբ լցնի նրանց հարկերը, և մանուկ Հիսուսի Ծննդյան ավետիսը բարօր ու անսասան պահի հայրենի մեր երկիրը։

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուղերձը Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուղերձը Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ 31.12.2020

Սիրելի հայրենակիցներ Անցնող տարին մենք ճանապարհում ենք թե՛ նկատելի ձեռքբերումներով, թե՛ դժվարություններով ու ցավալի կորուստներով։ Տնտեսական տարին մենք սկսեցինք հստակ ծրագրերով ու կարեւորագույն ձեռնարկներով։ Տարվա սկզբից պետական միջոցների հաշվին ակնկալվում էր շուրջ 20 միլիարդ դրամի ներդրում մարզի ենթակառուցվածքների զարգացման, բնակչության կենսապայմանների բարելավման, սոցիալ-տնտեսական ու կենսական նշանակության հիմնախնդիրների կարգավորման ուղղություններում։ Սակայն տարին այլ ընթացք ունեցավ նախ աշխարհի անդորրը խաթարած համավարակի, ապա մեզ պարտադրված աղետալի պատերազմի պատճառով։ Այդուհանդերձ, նման ծանր իրավիճակում, ՀՀ կառավարությունն ու տեղական ինքնակառավարման մարմինները կարողացան կյանքի կոչել կենսական նշանակության բազմաթիվ ծրագրեր։ Գեղարքունիքի մարզում այս տարվա ընթացքում հաջողվել է կյանքի կոչել 85 սուբվենցիոն ծրագիր՝ ՀՀ կառավարության կողմից հաստատված 114 ծրագրի փոխարեն։

Գեղարքունիքի մարզպետն աշխատակազմի հետ անցկացրեց տարեվերջյան խորհրդակցություն

Գեղարքունիքի մարզպետն աշխատակազմի հետ անցկացրեց տարեվերջյան խորհրդակցություն 30.12.2020

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հրավիրված տարեվերջյան խորհրդակցության ընթացքում Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ շնորհավորեց մարզպետարանի աշխատակիցներին՝ մաղթելով առողջություն, հաջողությամբ ու ձեռքբերումներով լի աշխատանքային տարի։ «Մենք շատ բարդ ու դժվարին աշխատանքային տարի անցկացրեցինք՝ կապված նախ համավարակի սպառնալիքի, ապա նաեւ մեզ պարտադրված ծանր պատերազմի հետ։ Այդուհանդերձ, ծրագրված ու արդյունավետ աշխատանքի շնորհիվ կարողացանք հաղթահարել շատ դժվարություններ։ Ինչպես 2019, այնպես էլ 2020 թվականների ընթացքում մեր մարզն առաջինը ճանաչվեց Հանրապետությունում սուբվենցիոն ծրագրերի իրականացման քանակով։ Բավական է նշել, որ այս տարվա ընթացքում իրականացվել է 5 միլիարդ 308 միլիոն դրամի սոցիալ-տնտեսական եւ կենսական նշանակության ծրագրեր։ 6,7 միլիարդ դրամ էլ ներդրվել է ճանապարհաշինության ոլորտում։ Չի հաջողվել կյանքի կոչել ընդամենը սուբվենցիոն 6 ծրագիր, ինչին խանգարել է պատերազմը։Կարծում եմ, որ եկող տարվա ընթացքում կկարողանանք շտկել այդ բացը։ Մարզպետարանի աշխատակազմը լարված աշխատանք..

Մարտունու բժշկական կենտրոնի Covid-19-ի բաժանմունքը կընդարձակվի եւս 20 մահճակալով

Մարտունու բժշկական կենտրոնի Covid-19-ի բաժանմունքը կընդարձակվի եւս 20 մահճակալով 30.12.2020

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բժշկական կենտրոնի Covid-19-ի բաժանմունքը 2021 թվականի սկզբից կընդարձակվի:Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը դեկտեմբերի 30-ին Մարտունու բժշկակական կենտրոն կատարած աշխատանքային այցի ընթացքում ծանոթացավ բաժանմունքի ընդարձակման հետ կապված աշխատանքներին։ Ինչպես ներկայացրեց Մարտունու բժշկական կենտրոնի տնօրեն Անդրանիկ Հարությունյանը, բաժանմունքի լրացուցիչ սենյակները կահավորվում ու շահագործման են նախապատրաստվում գործող բաժանմունքից առանձին, մեկ այլ հարկաբաժնում։ Արդեն հիմնանորոգված են բաժանմունքի ընդարձակման համար նախատեսված բոլոր սենյակները, ընթանում են մաքրման եւ կահավորման աշխատանքները։ Բաժանմունքի ընդարձակված հատվածը դրական ախտորոշում ունեցողներին կընդունի 2021 թվականի առաջին օրերից։Բաժանմունքի ընդարձակման համար պահանջվող ֆինանսական միջոցները հատկացրել է ՀՀ առողջապահության նախարարությունը։ «Կահավորումն ընթանում է առանց խնդիրների, նախատեսված ժամանակացույցին համապատասխան։ Տեղադրված են 20 մահճակալները եւ թթվածնի ...

Հայկական բարեգործական ընդհանուր միության անակնկալը Գեղարքունիքի մարզում բնակվող արցախցի երեխաներին

Հայկական բարեգործական ընդհանուր միության անակնկալը Գեղարքունիքի մարզում բնակվող արցախցի երեխաներին 30.12.2020

Դեկտեմբերի 30-ին Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայաստանի թիմը այցելեց Գեղարքունիքի մարզ։ ՀԲԸՄ-ն համագործակցելով Գեղարքունիքի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի հետ, ամանորյա հեքիաթային տրամադրություն և ժպիտ բերեց Արցախից Գեղարքունիքի մարզ ապաստանած արցախցի փոքրիկներին։ Շողակաթ, Գեղամասար, Վարդենիս խոշորացված համայնքների, ինչպես նաև հարակից գյուղերի ավելի քան 250 երեխաներ միության կողմից ստացան իրենց ամանորյա նվերները։ ՀԲԸՄ-ի կողմից նվերների բաժանման երկրորդ փուլը մարզի մյուս համայնքներում տեղի կունենա 2021թվականի հունվար ամսին։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 20:10:59