Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ոչ ֆորմալ կրթություն՝  բարձր տեխնոլոգիական ոլորտում սկսնակ և միջին մակարդակի մասնագետների համար

Ոչ ֆորմալ կրթություն՝ բարձր տեխնոլոգիական ոլորտում սկսնակ և միջին մակարդակի մասնագետների համար 11.01.2021

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում կազմակերպվում է «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագիրը, որն իրականացնում է ոչ ֆորմալ կրթություն՝ ապահովելով բարձր տեխնոլոգիական ոլորտում սկսնակ և միջին մակարդակի մասնագետների պահանջարկը: ՀՀ մարզերում համապատասխան որակներով մասնագետներ կրթելը կնպաստի ոլորտային մասնագետների քանակի ընդլայնմանը, ստարտափների զարգազմանը, նոր տեխնոլոգիական կենտորնների/լաբորատորիաների ստեղծմանն ու զարգացմանը, ինչպես նաև արդեն իսկ գոյություն ունեցող կենտրոնների արդյունավետ գործունեության ապահովմանը՝...

Նախորդ տարվա դեկտեմբեր ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհիմնարկներում գրանցվել է 184 ծնունդ

Նախորդ տարվա դեկտեմբեր ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհիմնարկներում գրանցվել է 184 ծնունդ 08.01.2021

2020 թվականի դեկտեմբեր ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհիմնարկներում գրանցվել է 184 ծնունդ՝ 105 տղա եւ 79 աղջիկ։ Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության հաղորդած տվյալներով 106 ծնունդ գրանցվել է Մարտունու ծննդատանը, 37 ծնունդ՝ Սեւանի, 25 ծնունդ՝ Գավառի բժշկական կենտրոններում, 15 ծնունդ՝ Վարդենիսի հիվանդանոցում եւ 1 ծնունդ՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ Նույն աղբյուրի համաձայն՝ 2020 թվականի 12 ամիսների ընթացքում Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում գրանցվել է 1893 ծնունդ, որոնցից 11-ը՝ զույգ։ Լույս աշխարհ եկած 1904 երեխաներից 1006-ը եղել են տղա, 898-ը՝ աղջիկ։

Գեղարքունիքի մարզում այս տարվա հունվարի առաջին շաբաթվա ընթացքում լույս աշխարհ է եկել 47 երեխա

Գեղարքունիքի մարզում այս տարվա հունվարի առաջին շաբաթվա ընթացքում լույս աշխարհ է եկել 47 երեխա 08.01.2021

Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրակականացնող բուժհաստատություններում 2021 թվականի հունվարի 1-ին գրանցվել է 8 ծնունդ՝ 5 տղա եւ 3 աղջիկ։ Բոլոր 8 երեխաներն էլ լույս աշխարհ են եկել Մարտունու ծննդատանը։ Իսկ հունվարի 1-ից մինչեւ 8-ն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում ծնվել է 47 երեխա՝ 29 տղա, 18 աղջիկ։ 34 ծնունդ գրանցվել է Մարտունու ծննդատանը, 6 ծնունդ՝ Սեւանի բժշկական կենտրոնում, 3-ական ծնունդ՝ Գավառի բժշկական կենտրոնում եւ Վարդենիսի հիվանդանոցում։ Ճամբարակի առողջության կենտրոնում այս տարի դեռեւս ծնունդ չի գրանցվել։

Հայ Առաքելական Եկեղեցու Գեղարքունյաց Թեմ

Հայ Առաքելական Եկեղեցու Գեղարքունյաց Թեմ 06.01.2021

Տարվույս հունվարի 5-ին Մարտունու տարածաշրջանի Ծակքար և Վարդաձոր համայնքներում ձեռամբ Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տ․ Պարթև վարդապետ Բարսեղյանի տեղի ունեցավ խաչերի օրհնության կարգ։ Արարողությանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետ տիար Գնել Սանոսյանը, Ծակքարի և Վարդաձորի համայնքապետերը, հավատավոր հայորդիներ։ Նախ Ծակքար համայնքում բարերարությամբ Պողոսյան ընտանիքի օրհնվեց սուրբ Խաչը, ապա Վարդաձոր համայնքի լեռան լանջին՝ բարերարությամբ Անդրանիկ Բաղդասարյանի օրհնվեց հայոց երկրի մեջ կանգնեցված ամենաբարձր՝ 33 մետր բարձրությամբ սուրբ Խաչը։ Հոգեշնորհ Հայր Սուրբն իր գոհունակությունն ու գնահատանքը հայտնեց բարերար հայորդիներին՝ խոսելով հայ ժողովրդի կյանքում սուրբ Խաչի փրկչական դերի ու նշանակության մասին։ Խոսքի ավարտին Հայր Սուրբն իր աղոթքը և խոնարհումը բերեց զոհված զինվորներին, հույս հայտնելով, որ Սուրբ Խաչին ապավինելով և նրա զորությամբ պիտի հրաշքով լսենք նաև գերության մեջ գտնվող և անհետ կորած մեր զինվորների վերադարձի մասին։ Երեկոյան Գավառի առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում հանդիսապետությամբ Տ․ Պարթև վարդապետ Բարսեղյանի և մասնակցությամբ Գեղարքունիքի մարզպետ տիար Գնել Սանոսյանի և հավատացյալ հայորդիների մատուցվեց Ճրագալույցի սուրբ Պատարագ։ Ավարտին հոգեշնորհ Հայր Սուրբն ու մարզպետը Խորանից վառված լույսը բաշխեցին ներկա հավատացյալներին։

Հայ Առաքելական Եկեղեցու Գեղարքունյաց Թեմ

Հայ Առաքելական Եկեղեցու Գեղարքունյաց Թեմ 06.01.2021

Հունվար 6-ին, Գավառի առաջնորդանիստ Սբ. Աստվածածին եկեղեցում, Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության տոների առթիվ, մատուցվեց սուրբ Պատարագ՝ ձեռամբ թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանի և մասնակցությամբ Գավառի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Նշան քահանա Սարգսյանի։ Պատարագի ընթացքում հոգեշնորհ Հայր Սուրբը տոնի առիթով ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական պատգամը։ Պատարագի ավարտին կատարվեց Ջրօրհնյաց կարգ։ Այս տարի Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տ․ Պարթև վարդապետ Բարսեղյանի տնօրինությամբ թեմի բոլոր եկեղեցիներում Ջրօրհնեքի կնքահայրեր դարձան հայոց բանակի ժամկետային զինծառայողներ, որոնք հայրենիքի համար մղված պատերազմում հերոսաբար մարտնչել էին և վիրավորվել։ Գավառի Սբ. Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում խաչեղբայրության պատիվն ընծայվեց Գավառի բնակիչ 19-ամյա զինծառայող Աշոտ Զախարյանին։ Ջրօրհնեքի ավարտին Հայր Սուրբը վերստին Սուրբ Ծննդյան ավետիսը բերեց ներկա հավատացելոց , մաղթելով, որ օրհնված ջուրը բժշկություն պարգևի հիվանդներին, մաքրությամբ, սիրով եւ խաղաղությամբ լցնի նրանց հարկերը, և մանուկ Հիսուսի Ծննդյան ավետիսը բարօր ու անսասան պահի հայրենի մեր երկիրը։

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուղերձը Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուղերձը Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ 31.12.2020

Սիրելի հայրենակիցներ Անցնող տարին մենք ճանապարհում ենք թե՛ նկատելի ձեռքբերումներով, թե՛ դժվարություններով ու ցավալի կորուստներով։ Տնտեսական տարին մենք սկսեցինք հստակ ծրագրերով ու կարեւորագույն ձեռնարկներով։ Տարվա սկզբից պետական միջոցների հաշվին ակնկալվում էր շուրջ 20 միլիարդ դրամի ներդրում մարզի ենթակառուցվածքների զարգացման, բնակչության կենսապայմանների բարելավման, սոցիալ-տնտեսական ու կենսական նշանակության հիմնախնդիրների կարգավորման ուղղություններում։ Սակայն տարին այլ ընթացք ունեցավ նախ աշխարհի անդորրը խաթարած համավարակի, ապա մեզ պարտադրված աղետալի պատերազմի պատճառով։ Այդուհանդերձ, նման ծանր իրավիճակում, ՀՀ կառավարությունն ու տեղական ինքնակառավարման մարմինները կարողացան կյանքի կոչել կենսական նշանակության բազմաթիվ ծրագրեր։ Գեղարքունիքի մարզում այս տարվա ընթացքում հաջողվել է կյանքի կոչել 85 սուբվենցիոն ծրագիր՝ ՀՀ կառավարության կողմից հաստատված 114 ծրագրի փոխարեն։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-27 16:58:26