Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում

04.04.2023

ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2022 թվականին կապիտալ վերանորոգման աշխատանքներ են ընթանում Գավառ համայնքի Սարուխան բնակավայրի թիվ 1 մանկապարտեզում։

Սարուխանի թիվ 1 մանկապարտեզի կապիտալ վերանորորգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 60 միլիոն 572 հազար դրամ, որի 65 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։
Արդյունքում կատարվել է շենքի ներքին եւ արտաքին հարդարում, նորոգվել են հատակը եւ սանհանգույցները, տեղադրվել են նոր դռներ եւ պատուհաններ։

Սարուխանի թիվ 1 մանկապարտեզի հիմնանորոգման առաջին փուլն իրականացվել է 2019-2020 թվականների ընթացքում` սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում, ինչի արդյունքում կատարվել են շենքի հիմքի ուժեղացման, տանիքի հիմնանորոգման, արտաքին պատերի ամրացման եւ ջերմամեկուսացման աշխատանքներ։
2023 թվականի մարտ ամսվա դրությամբ ծրագիրը գտնվում է ավարտական փուլում։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-06-03 17:00:52