Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարտունու բժշկական կենտրոնի Covid-19-ի բաժանմունքը կընդարձակվի եւս 20 մահճակալով

Մարտունու բժշկական կենտրոնի Covid-19-ի բաժանմունքը կընդարձակվի եւս 20 մահճակալով 30.12.2020

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բժշկական կենտրոնի Covid-19-ի բաժանմունքը 2021 թվականի սկզբից կընդարձակվի:Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը դեկտեմբերի 30-ին Մարտունու բժշկակական կենտրոն կատարած աշխատանքային այցի ընթացքում ծանոթացավ բաժանմունքի ընդարձակման հետ կապված աշխատանքներին։ Ինչպես ներկայացրեց Մարտունու բժշկական կենտրոնի տնօրեն Անդրանիկ Հարությունյանը, բաժանմունքի լրացուցիչ սենյակները կահավորվում ու շահագործման են նախապատրաստվում գործող բաժանմունքից առանձին, մեկ այլ հարկաբաժնում։ Արդեն հիմնանորոգված են բաժանմունքի ընդարձակման համար նախատեսված բոլոր սենյակները, ընթանում են մաքրման եւ կահավորման աշխատանքները։ Բաժանմունքի ընդարձակված հատվածը դրական ախտորոշում ունեցողներին կընդունի 2021 թվականի առաջին օրերից։Բաժանմունքի ընդարձակման համար պահանջվող ֆինանսական միջոցները հատկացրել է ՀՀ առողջապահության նախարարությունը։ «Կահավորումն ընթանում է առանց խնդիրների, նախատեսված ժամանակացույցին համապատասխան։ Տեղադրված են 20 մահճակալները եւ թթվածնի ...

Հայկական բարեգործական ընդհանուր միության անակնկալը Գեղարքունիքի մարզում բնակվող արցախցի երեխաներին

Հայկական բարեգործական ընդհանուր միության անակնկալը Գեղարքունիքի մարզում բնակվող արցախցի երեխաներին 30.12.2020

Դեկտեմբերի 30-ին Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայաստանի թիմը այցելեց Գեղարքունիքի մարզ։ ՀԲԸՄ-ն համագործակցելով Գեղարքունիքի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի հետ, ամանորյա հեքիաթային տրամադրություն և ժպիտ բերեց Արցախից Գեղարքունիքի մարզ ապաստանած արցախցի փոքրիկներին։ Շողակաթ, Գեղամասար, Վարդենիս խոշորացված համայնքների, ինչպես նաև հարակից գյուղերի ավելի քան 250 երեխաներ միության կողմից ստացան իրենց ամանորյա նվերները։ ՀԲԸՄ-ի կողմից նվերների բաժանման երկրորդ փուլը մարզի մյուս համայնքներում տեղի կունենա 2021թվականի հունվար ամսին։

Գավառի տարածաշրջանում ապաստանած արցախցի երեխաները ստացան ամանորյա նվերներ

Գավառի տարածաշրջանում ապաստանած արցախցի երեխաները ստացան ամանորյա նվերներ 29.12.2020

Գեղարքունիքի մարզպետարանի, Գավառի տարածաշրջանի համայնքապետարանների հետ համագործակցությամբ «Ֆոքըս օն չիլդրեն նաու ինկ» կազմակերպության միջոցներով ամանորյա նվերներ հատկացվեցին Գավառի տարածաշրջանում ապաստան գտած 3-18 տարեկան արցախցի երեխաների։ Ինչպես տեղեկացրեցին «Ֆոքըս օն չիլդրեն նաու ինկ» կազմակերպության գրասենյակից, նվերներով լի պայուսակները պարունակել են հագուստ, հիգիենիկ պարագաներ, դրամ եւ շնորհավորական նամակներ՝ գրված ԱՄՆ հայկական համայնքի երեխաների կողմից։ Կազմակերպության տնօրեն Անահիտ Քալանթարյանի հավաստմամբ, բացի այս բարեգործական ձեռնարկը, Գեղարքունիքի մարզի տարբեր տարածքաշրջաններում «Ֆոքըս օն չիլդրեն նաու ինկ» կազմակերպության կողմից սննդի փաթեթներ են բաժանվում արցախցի ընտանիքներին։

Ծանրամարտի մարզային առաջնությունում

Ծանրամարտի մարզային առաջնությունում 28.12.2020

2020 թվականի դեկտեմբերի 26-ին Սևանի Ն. Դագարյանի անվան մարզադպրոցում տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզի պատանիների ծանրամարտի բաց առաջնություն, որի նպատակն է ի հայտ բերել և մարզի հավաքական թիմը համալրել լավագույն մարզիկներով: Առաջնությունը անցկացվել է մեկ փուլով՝ ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կանոնակարգի համաձայն: Առաջնությանը մասնակցել են Սևանի՝ Ն. Դագարյանի անվան, Մարտունու քաղաքապետարանի՝ Ս.Մհերյանի անվան մարզադպրոցների, Հայրավանք, Վերին Գետաշեն և Տավուշի մարզի Սևքար համայնքների կողմից հայտավորված 36 պատանի ծանրամարտիկներ: Մարզիկները հաղթողներին որոշելու համար պայքարել են 30կգ, 34կգ, 38կգ, 42կգ, 46կգ, 49կգ, 55կգ, 61կգ, 67կգ, 73կգ և 73+ քաշային կարգերում: Ծավալվել է համառ և հետաքրքիր պայքար, որի ընթացքում 30 կգ քաշային կարգում 51 կգ արդյունքով հաղթող է ճանաչվել Ավետ Ավետիսյանը (Հայրավանք), 34 կգ քաշային կարգում 51 կգ արդյունքով՝ Ռազմիկ Անդրիկյանը (Սևան), 38 կգ քաշային կարգում 108 կգ արդյունքով՝ Խաչիկ Թադևոսյանը (Հայրավանք), 42 կգ քաշային կարգում 72 կգ արդյունքով՝ Մերուժան Աբրահամյանը (Սևան), 46 կգ քաշային կարգում 120 կգ արդյունքով՝ Արսեն Անդրիկյանը (Սևան), 49 կգ քաշային կարգում 125 կգ արդյունքով՝ Հովհաննես Հովհաննիսյանը (Սևան), 55 կգ քաշային կարգում 133 կգ արդյունքով՝ Սերգեյ Մարանյանը (Սևքար)՝ ...

Ակունքում հարգանքի տուրք մատուցվեց Արցախյան վերջին պատերազմում զոհված սուրբ նահատակների հիշատակին

Ակունքում հարգանքի տուրք մատուցվեց Արցախյան վերջին պատերազմում զոհված սուրբ նահատակների հիշատակին 28.12.2020

Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի հասարակությունը ծաղկեդրմամբ եւ մոմավառությամբ հարգանքի տուրք մատուցեց Արցախյան վերջին պատերազմում նահատակված ակունքցի հերոսների հիշատակին։ Հարգանքի տուրքի արարողությանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, զոհվածների ընտանիքների անդամները եւ համայնքի բնակիչներ։ Ծաղկեպսակ դրվեց Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարին, այնուհետ տեղի ունեցավ ծաղկեդրման արարողությունը, որին հաջորդեց սգո երթը դեպի Ակունքի Սուրբ Մեսրոպ եկեղեցի, որտեղ տեղի ունեցավ մոմավառություն Ակունքի սուրբ նահատակների հոգիների հանգստության համար։ Ոգեկոչման խոսքեր հնչեցրեց Գեղարքունյաց թեմի Վարդենիսի տարածաշրջանի հոգեւոր հովիվ տեր Տարոն Հունանյանը։ «Մեր պատմության հազարամյակների ընթացքում անհամար քաջեր են հերոսացել։ Այսօր էլ մերօրյա հերոսներն անմահացան, որպեսզի կանգուն ու ամուր մնա մեր հայրենիքը։ Նրանք մեր հայրենիքի ապրող զավակների համար դարձան հերոսական ու խոսուն կերպարներ, եւ ամեն մի մանուկ, որը կծնվի այս հողի վրա ու կյանք կառնի, կիմանա, թե որքան...

Սահմանապահ մարտական հենակետերը ապահովվում են արեւային շարժական էլեկտրակայաններով

Սահմանապահ մարտական հենակետերը ապահովվում են արեւային շարժական էլեկտրակայաններով 25.12.2020

Օրերս Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի, հայաստանցի և արտերկրում բնակվող մի խումբ հայ բարերարների մասնակցությամբ տեղի է ունեցել հանդիպում, որի ընթացքում քննարկվել է ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի սահմանապահ մարտական հենակետերը արևային շարժական կայաններով ապահովելու խնդիրը: Բարերարների խումբը անմիջապես ձեռնամուխ է եղել նախաձեռնության իրականացմանը, և դեկտեմբերի 24-ին, Գեղարքունիքի մարզպետի մասնակցությամբ, ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի հրամանատարությանը նվիրատվության կարգով արդեն հանձնվել են արեւային շարժական էլեկտրակայաններ: Դրանք առաջիկայում կտեղակայվեն սահմանապահ մարտական հենակետերում։ ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի զորամասի կապի պետ, փոխգնդապետ Անդրանիկ Պետրոսյանի ներկայացմամբ՝ կորպուսի հրամանատարությանն է հանձնվել արեւային շարժական 20 էլետրակայան, որոնք ծառայելու են ռադիոկայանի մարտկոցների, սահմանապահ անձնակազմերի բջջային հեռախոսների լիցքավորման, գիշերային լուսավորության եւ տեխնիկական այլ խնդիրների ապահովման համար։ Շարժական արեւային յուրաքանչյուր էլեկտրակայան...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55