Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Սահմանված ստանդարտներին չհամապատասխանող և հետագայում օրինականացման ոչ ենթակա գովազդային վահանակները պետք է ապամոնտաժվեն». Կարեն Սարգսյան

04.04.2023

Ապրիլի 3-ին Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց հերթական խորհրդակցությունը մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ։

Ավարտվել են ուժեղ քամիների հետևանքով վնասված 7 դպրոցներից 6-ի տանիքների վերանորոգման աշխատանքներիը, ինչպես նաև առավել մեծ վնաս կրած Ծովագյուղի միջնակարգ դպրոցի տանիքի վերանորոգման համար հայտարարված մրցույթը: Վերականգման աշխատանքները կսկսվեն ապրիլի 4-ից:

Կարեն Սարգսյանը խորհրդակցության ընթացքում հանձնարարեց՝

․Հաշվառում իրականացնել օրինական և ապօրինի գովազդային վահանակների վերաբերյալ: Աշխատանքներ տանել դրանց օրինականացման կամ ապամոնտաժման ուղղությամբ, որպեսզի տեղադրվեն ստանդարտներին համապատասան վահանակներ, որոնք չեն խոչընդոտի համայնքի արտաքին տեսքի ձևավորմանը:

․Ներկայացնել տեղեկատվություն 2022- 2023 թթ.-ի առաջին եռամսյակի ընթացքում Գեղարքունիքի մարզում գրանցված շինթույլտվությունների վերաբերյալ։
․Աշխատանքներ տանել ավտոճանապարհների կողնակների մաքրման, ներկման և վերականգման ուղղությամբ, ինչպես նաև համայնքների հետ իրականացնել համապատասխան աշխատանքներ, որպեսզի ավտոճանապարհների եզրերին բացօթյա առևտուր իրականացնողները ձեռք բերեն նույնատիպ տաղավարներ:

․Համայնքային իշխանությունների ուշադրությունը հրավիրել մարզի տարածքը մետաղաջարդոններից ազատելու խնդրին՝ հստակեցնել ժամկետներ:

․Նախապատրաստական աշխատանքներ տանել՝ ապրիլի 22-ին մարզային շաբաթօրյակ իրականացնելու համար։

․Ընթացիկ տարում Ջիլ և Աղբերք բնակավայրերում ռազմավարական նշանակության ճանապարհների հիմնանորոգման ծրագրերը հրատապության սկզբունքով կյանքի կոչելու նպատակով՝ համապատասխան գրություն նախապատրաստել և ներկայացնել ՀՀ ՏԿԵ նախարարություն։


Քննարկվեցին նաև այլ հարցեր ևս, որոնց վերաբերյալ տրվեցին համապատասխան հանձնարարականներ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-06-03 17:00:52