Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

 Գեղարքունիքի մարզպետարանը կհամագործակցի Հայաստանի գրողների միության հետ

Գեղարքունիքի մարզպետարանը կհամագործակցի Հայաստանի գրողների միության հետ 17.02.2021

Փետրվարի 17-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց Հայաստանի գրողների միության Գեղարքունիքի մարզային բաժանմունքի ղեկավար, «Հայաստան»ամսագրի խմբագիր, գրող, հրապարակախոս Տիգրան Նիկողոսյանին, արձակագիր Ներսես Խառատյանին, գրականագետ, «Հայաստան» հրատարակչության տնօրեն Վահագն Սարգսյանին, հայրենագիտական նշանակության մի շարք գրքերի հեղինակ Իլյիչ Նավասարդյանին։ Ինչպես հանդիպման սկզբում ներկայացրեց Տիգրան Նիկողոսյանը՝ հանդիպման մասնակից գրողները Մարտունու ավագ դպրոցում հանդիպում են ծրագրել ուսուցիչների եւ աշակերտների հետ, որը նվիրված է Մայրենի լեզվի եւ գրքի նվիրատվության օրվան։ Ըստ Տիգրան Նիկողոսյանի՝ Հայաստանի գրողների միությունը «Մանկապատանեկան գրքի շաբաթ» ծրագրի շրջանակներում նախատեսում է արդի հայ գրողների մասնակցությամբ հանդիպումներ կազմակերպել մարզի հանրակրթական դպրոցներում։

Գեղարքունիքի մարզպետը Հայոց բանակ ճանապարհեց նորակոչիկների հերթական խմբին

Գեղարքունիքի մարզպետը Հայոց բանակ ճանապարհեց նորակոչիկների հերթական խմբին 11.02.2021

Փետրվարի 11-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Մարտունի քաղաքից Հայոց բանակ ճանապարհեց նորակոչիկների հերթական խմբին։ Արարողությանը մասնակցում էին նաեւ Գեղարքունիքի մարզի ուժային կառույցների, Մարտունու տարածաշրջանի համայնքերի ղեկավարներ, Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասի ներկայացուցիչներ, նորակոչիկների ծնողները եւ հարազատները։ Մարտունու Սուրբ Աստվածածին եկեղեցում օրհնության կարգ կատարեց Գեղարքունյաց թեմի հոգեւոր հովիվ Տեր Գեւորգ քահանա Բարսեղյանը։ «Սիրելի նորակոչիկներ, այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Վարդանանց տոնը, որը համընկնում է ձեր բանակ մեկնելու օրվա հետ։ 1570 տարի առաջ այս օրը Հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյանը, Հովսեփ կաթողիկոսը, Ղեւոնդ երեցը եւ մյուս քաջերը որոշում կայացրին՝ թշնամու դեմ կռվել վասն հայրենյաց, վասն հավատո եւ իրենց սուրբ նահատակությամբ պահպանեցին մայրենի լեզուն, հայրենի հողն ու հավատը։Այժմ ձեր հերթն է՝ հայրենի հողի ու հավատի համար զինվորական ծառայության մեկնելու։Պետք է քաջ գիտակցեք, որ հայրենի հողի ու հավատի համար ճակատամարտը...

Գեղարքունիքի մարզում մեկնարկեց ձմեռային զորակոչը

Գեղարքունիքի մարզում մեկնարկեց ձմեռային զորակոչը 10.02.2021

Փետրվարի 9-ին ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման բակից Հայոց բանակ է ճանապարհվել Գեղարքունիքի մարզի նորակոչիկների առաջին խումբը։ Գեղարքունիքի մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի տվյալներով՝ Գեղարքունիքի մարզում ձմեռային զորակոչի նախապատրաստական բոլոր աշխատանքներն անցել են առանց խոչընդոտների։ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հանձնարարությամբ՝ նորակոչիկներին բանակ ճանապարհելու արարողությանը մասնակցել են նաև Գեղարքունիքի մարզպետարանի ներկայացուցիչներ։ Նորակոչիկներին և նրանց ծնողներին շնորհավորել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Հենրիկ Մուրադյանը։ Նա խաղաղ ծառայություն ու բարի վերադարձ է մաղթել Հայոց բանակի վաղվա զինվորներին։ 2021 թվականի ձմեռային զորակոչը Գեղարքունիքի մարզում կշարունակվի առաջիկա օրերին:

Հերթական աջակցությունն արցախցի ընտանիքներին

Հերթական աջակցությունն արցախցի ընտանիքներին 09.02.2021

Գավառում, Սևանում, գավառի և Սևանի տարածաշրջանների համայնքներում բնակվող Արցախից տեղահանված ընտանիքներին հասցեագրված աջակցությունը կրում է շարունակական բնույթ: Օգնության արդեն երկրորդ խմբաքանակն է տրամադրում Հայկական բարեգործական ընդհանուր միության /ՀԲԸՄ/ կողմից «Արտակարգ օգնություն Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքներին» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Հայաստանում Եվրոպական միության ֆինանսավորմամբ: Աջակցության առաջին խմբաքանակը տրամադրվել է հունվար ամսին` ամանորյա փաթեթների տեսքով: Օրերս էլ արցախցի յուրաքանչյուր ընտանիք ստացավ սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթ: Աջակցությունը տրամադրվում է Գեղարքունիքի մարզպետարանի, ՀԲԸՄ-ի ներկայացուցիչների, Գավառի և Սևանի համայնքապետարանների համագործակցությամբ:

Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը

Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը 08.02.2021

Փետրվարի 8-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին մարզպետի տեղակալը, խորհրդականները, օգնականը, մարզպետարանի գլխավոր քարտուղարը և գլխավոր քարտուղարի տեղակալը: Հանդիպման առանցքային թեմաներն առնչվում էին զոհված, վիրավորում ստացած և անհետ կորած զինծառայողների ընտանիքների հանդեպ ցուցաբերվող հատուկ վերաբերմունքին և ուշադրությանը, ինչպես նաև մարզպետարանի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից մարզպետին ներկայացվող աշխատանքային անհատական հաշվետվություններին: «Մարզպետարանի աշխատակիցները, մարզի համայնքների, մարզային ենթակայության առողջապահական և կրթական հաստատությունների ղեկավարները պետք է հաճախակի այցելեն զոհված, վիրավոր և անհետ կորած զինծառայողների ընտանիքներ, ծանոթանան նրանց խնդիրներին և դրանց վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնեն մարզպետարան՝ համապատասխան աջակցություն ցուցաբերելու նպատակով: Պետք է լուրջ ուշադրություն դարձնել վիրավոր զինծառայողների առողջական . ..

 Կայացավ զորակոչային հանձնաժողովի այս տարվա  առաջին նիստը

Կայացավ զորակոչային հանձնաժողովի այս տարվա առաջին նիստը 05.02.2021

Փետրվարի 5-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարեց Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Գնել Սանոսյանը: Նիստին մասնակցում էին Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի անդամները: Զորակոչային հանձնաժողովի նիստում քննարկվեցին 2021 թվականի ձմեռային զորակոչի նախապատրաստական փուլի հետ կապված մի շարք հարցեր, որոնք հարկավոր է կյանքի կոչել ոստիկանություն - համայնքներ – բուժհաստատություններ -ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման միջև իրականացվող համագործակցության շրջանակներում: Խոսվեց նաև հետպատերազմական իրավիճակում զորակոչի կազմակերպման և անցկացման ուղղությամբ ի հայտ եկած խնդիրների մասին: Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Գնել Սանոսյանը տվեց համապատասխան հանձնարարականներ՝ ձմեռային զորակոչի հետ կապված աշխատանքները առանց բացթողումների իրականացնելու ուղղությամբ: Նիստի ընթացքում ուսումնասիրվեցին ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից զորակոչային հանձնաժողովին ներկայացրած այն զինակոչիկների անձնական փաստաթղթերը, ովքեր սովորում են հանրակրթական ուսումնական հաստատություններում: 2021 թվականի ձմեռային զորակոչը կմեկնարկի փետրվարի 9-ից:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55