Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը

Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը 08.02.2021

Փետրվարի 8-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին մարզպետի տեղակալը, խորհրդականները, օգնականը, մարզպետարանի գլխավոր քարտուղարը և գլխավոր քարտուղարի տեղակալը: Հանդիպման առանցքային թեմաներն առնչվում էին զոհված, վիրավորում ստացած և անհետ կորած զինծառայողների ընտանիքների հանդեպ ցուցաբերվող հատուկ վերաբերմունքին և ուշադրությանը, ինչպես նաև մարզպետարանի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից մարզպետին ներկայացվող աշխատանքային անհատական հաշվետվություններին: «Մարզպետարանի աշխատակիցները, մարզի համայնքների, մարզային ենթակայության առողջապահական և կրթական հաստատությունների ղեկավարները պետք է հաճախակի այցելեն զոհված, վիրավոր և անհետ կորած զինծառայողների ընտանիքներ, ծանոթանան նրանց խնդիրներին և դրանց վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնեն մարզպետարան՝ համապատասխան աջակցություն ցուցաբերելու նպատակով: Պետք է լուրջ ուշադրություն դարձնել վիրավոր զինծառայողների առողջական . ..

 Կայացավ զորակոչային հանձնաժողովի այս տարվա  առաջին նիստը

Կայացավ զորակոչային հանձնաժողովի այս տարվա առաջին նիստը 05.02.2021

Փետրվարի 5-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարեց Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Գնել Սանոսյանը: Նիստին մասնակցում էին Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի անդամները: Զորակոչային հանձնաժողովի նիստում քննարկվեցին 2021 թվականի ձմեռային զորակոչի նախապատրաստական փուլի հետ կապված մի շարք հարցեր, որոնք հարկավոր է կյանքի կոչել ոստիկանություն - համայնքներ – բուժհաստատություններ -ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման միջև իրականացվող համագործակցության շրջանակներում: Խոսվեց նաև հետպատերազմական իրավիճակում զորակոչի կազմակերպման և անցկացման ուղղությամբ ի հայտ եկած խնդիրների մասին: Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Գնել Սանոսյանը տվեց համապատասխան հանձնարարականներ՝ ձմեռային զորակոչի հետ կապված աշխատանքները առանց բացթողումների իրականացնելու ուղղությամբ: Նիստի ընթացքում ուսումնասիրվեցին ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից զորակոչային հանձնաժողովին ներկայացրած այն զինակոչիկների անձնական փաստաթղթերը, ովքեր սովորում են հանրակրթական ուսումնական հաստատություններում: 2021 թվականի ձմեռային զորակոչը կմեկնարկի փետրվարի 9-ից:

Գեղարքունիքի մարզպետարանը կհամագործակցի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Հայաստանյան գրասենյակի հետ

Գեղարքունիքի մարզպետարանը կհամագործակցի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Հայաստանյան գրասենյակի հետ 04.02.2021

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին։ Ինչպես հանդիպման սկզբում ներկայացրեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Արմեն Քարամյանը, իրենց այցի նպատակը Գեղարքունիքի մարզում գործուներություն ծավալելն է՝ կապված 2020 թվականի Արցախյան պատերազմի հետեւանքների վերացման կամ մեղմման, պատերազմից տուժած բնակչության հիմնախնդիրների կարգավորման հետ։ «Մենք կարեւորում ենք համագործակցությունը Գեղարքունիքի մարզպետարանի հետ, դրա համար կցանկանայինք լսել ձեր մտահոգություններն ու առաջարկությունները, ծանոթանալ տեղահանված կամ սահմանամերձ համայնքներում բնակվող մարդկանց կարիքներին»,-նշեց Արմեն Քարամյանը։ Մարզպետ Գնել Սանոսյանը խոսեց պատերազմի ընթացքում եւ հետպատերազմական ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզում ի հայտ եկած հիմնախնդիրների մասին, որոնք առկա են մի շարք ուղղություններում եւ պահանջում են առաջնահերթ կարգավորումներ։ «Ողջունելի է, որ հետպատերազմական ժամանակաշրջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ցանկություն է հայտնել գործունեություն ծավալել Գեղարքունիքի մարզում։

Կայացավ Հայոց բանակի 29-րդ տարեդարձին նվիրված նիստ

Կայացավ Հայոց բանակի 29-րդ տարեդարձին նվիրված նիստ 29.01.2021

Հունվարի 29-ին Գավառ քաղաքի Լ․ Քալանթարի անվան պետական թատրոնի դահլիճում տեղի ունեցավ Հայոց բանակի հիմնադրման 29-րդ տարեդարձին նվիրված նիստ, որին մասնակցեցին ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի հրամանատարական կազմը եւ զինվորները, Գեղարքունիքի մարզպետարանի, մարզի համայնքների, մարզի ուժային կառույցների, առողջապահական եւ կրթամշակութային հաստատությունների, շինարարական, բարեգործական ու հասարակական կազմակերպությունների ղեկավարներ եւ աշխատակիցներ, Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասը, պաշտոնական ու քաղաքացիական այլ անձինք։ Մինչև նիստի մեկնարկը մասնակիցները Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի գլխավորությամբ ծաղկեպսակ դրեցին եւ ծաղիկներ խոնարհեցին Հայրենյաց պաշտպանի հուշարձանին, որից հետո Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում կատարվեց մոմավառություն եւ հնչեցվեց Պաշտպանիչ աղոթք՝ հայրենի աշխարհի եւ հայրենի մարզի ապահովության ու անսասանության համար։ Նիստի մեկնարկին ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին 2020 թվականի Արցախյան պատերազմում զոհված հայորդիների հիշատակը։ Օրհնության խոսքով ...

Գեղարքունիքի մարզում Հայոց բանակի տարեդարձը նշվեց զոհվածների շիրիմներ կատարված այցելությամբ

Գեղարքունիքի մարզում Հայոց բանակի տարեդարձը նշվեց զոհվածների շիրիմներ կատարված այցելությամբ 28.01.2021

Հայոց բանակի 29-րդ տարեդարձը Գեղարքունիքի մարզում նշվեց 2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների շիրիմներ կատարված այցելությամբ, խնկարկումով ու ծաղկեդրմամբ: Հունվարի 28-ի առավոտյան մարզի տարբեր համայնքներում հերոս տղաների շիրիմներին են այցելել Գեղարքունիքի մարզպետը, մարզպետի տեղակալը, մարզպետարանի գլխավոր քարտուղարը, մարզպետարանի եւ համայնքապետարանների աշխատակիցներ, ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի ներկայացուցիչների եւ զոհված զինծառայողների ծնողների ու հարզատների հետ համատեղ:Նրանք ծաղկեդրումով ու խնկարկումով հարգել ու ոգեկոչել են հայրենիքի պաշպանության համար զոհված հայորդիների հիշատակը, խոնարհվել անմահացած զինվորների շիրիմներին, հնչեցրել սփոփանքի խոսքեր: Մարզի մի շարք եկեղեցիներում հերոսների հիշատակի համար մատուցվել է հոգեհանգստի կարգ, կատարվել մոմավառություն: «Գեղարքունիքի մարզի բնակավայրերից միայն 12-ում չունենք զոհեր: Մնացած բնակավայրերի գերեզմանոցներում և պանթեոններում են ամփոփված այն սրբացած ու անմահացած հերոսները, ովքեր իրենց կյանքը զոհեցին...

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի շնորհավորանքի խոսքը Հայոց բանակի հիմնադրման 29-րդ տարեդարձի առթիվ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի շնորհավորանքի խոսքը Հայոց բանակի հիմնադրման 29-րդ տարեդարձի առթիվ 28.01.2021

Սիրելի հայրենակիցներ, Հայոց բանակի սպանե՛ր և մարտիկնե՛ր Շնորհավորում եմ բոլորիս՝ Հայոց բանակի կազմավորման 29-րդ տարեդարձի առթիվ: Թող մեր զինվորներն առողջ լինեն և ծառայեն խաղաղ երկնքի ներքո, իսկ նրանց ծնողներն ապրեն ապահով ու բարեկեցիկ կյանքով, ուրախության արցունքն աչքերին իրենց զավակներին ծառայության ճանապարհեն ու դիմավորեն նույնքան ուրախությամբ ու հպարտությամբ: Հայոց բանակը ծնունդ առավ հայ ժողովրդի ծոցից, մեր հայրենիքի համար պատմաքաղաքական դժվարին ժամանակահատվածում՝ Արցախյան գոյամարտի ակունքներում եւ Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանական մարտերում։ Իր հիմնադրման առաջին քայլերից սկսած՝ մեր բանակն անցավ պատմական հաղթանակների ճանապարհ՝ թշնամուն պարտադրելով երկարամյա զինադադար, իսկ Հայաստանի ու Արցախի համար ապահովելով անվտանգ կյանքի ու խաղաղ զարգացման հնարավորություններ։ Հայոց բանակի մարտիկները խիզախորեն մարտի ելան նաև 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից սանձազերծած պատերազմի ընթացքում։ Հայոց բանակի սպաները, ժամկետային...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59