Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սևանի թիվ 4 հիմնական դպրոցը ձեռք է բերել նոր մարզագույք

Սևանի թիվ 4 հիմնական դպրոցը ձեռք է բերել նոր մարզագույք 12.03.2021

Կայուն Զարգացման Հայկական հիմնադրամի նախաձեռնությամբ և «Երեխաների համար ՈՒԵՖԱ» հիմնադրամի ֆինանսավորմամբ 2020 թվականին հայտարարվել է մրցույթ՝ «Սպորտային սերունդ 2020» ծրագրի շրջանակներում, որին մասնակցել են մայրաքաղաքից և ՀՀ մարզերից ցանկություն հայտնած դպրոցները: Մասնակից դպրոցների թվում է եղել նաև Սևանի թիվ 4 հիմնական դպրոցը: Ելնելով ՀՀ հանրակրթական դպրոցներին սպորտային մարզագույքի տրամադրման մրցույթի կանոններից՝ դպրոցները պատրաստել են կարճ տեսահոլովակ (10 րոպեն չգերազանցող), որը պատմել է դպրոցի, դպրոցական կյանքի, աշակերտների սպորտային նվաճումների, համայնքում և շրջակա միջավայրի պահպանման գործում աշակերտների ներգրավվածության և իհարկե դպրոցում սպորտի կարևորության մասին: Հիմնադրամի կողմից առանձնակի ուշադրության են արժանացել այն տեսահոլովակները, որտեղ մասնակցել են կրթական հատուկ կարիքներ, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող և փախստական (Սիրիա, Իրաք) աշակերտները: Մրցույթի արդյունքում հաղթող են ճանաչվել 15 դպրոցներ, որոնց թվում է նաևՍևանի թիվ 4 հիմնական դպրոցը: Ձեռք բերած հաղթանակի համար Կայուն Զարգացման Հայկական հիմնադրամի կողմից դպրոցը ստացել 1 մլն ՀՀ դրամի սպորտային նոր մարզագույք:

Հուշ ցերեկույթ՝ նվիրված Արցախյան պատերազմում Ճամբարակ և Շողակաթ համայնքներից զոհված հերոսներին

Հուշ ցերեկույթ՝ նվիրված Արցախյան պատերազմում Ճամբարակ և Շողակաթ համայնքներից զոհված հերոսներին 12.03.2021

Մարտի 12-ին Ճամբարակի և Շողակաթի համայնքապետարանների նախաձեռնությամբ ճամբարակի համայնքապետարանի դահլիճում տեղի ունեցավ հուշ ցերեկույթ՝ նվիրված 2020 թվականի Արցախյան պատերազմում և նույն թվականի հուլիսին մղված մարտերում Ճամբարակ և Շողակաթ համայնքներից հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած 35 հերոս զինծառայողների հիշատակին: Ցերեկույթին մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, համայնքների ղեկավարներ, ուժային կառույցների ներկայացուցիչներ, հյուրեր, զոհված զինծառայողների ծնողները և հարազատները: Մինչ ցերեկույթի մեկնարկը, մասնակիցները ծանոթացան մի հուշալբոմի, որտեղ տեղադրված էին այդ քաջորդիների լուսանկարները և նրանց մասին պատմող նյութերը: Ցերեկույթի ընթացքում Ճամբարակի մշակութային հաստատությունների աշխատակիցներն ու շնորհալի սաները հանդես եկան գրական -երաժշտական կատարումներով, անուն առ անուն հնչեցրին հիշատակի և խոնարհումի խոսքեր՝ ուղղված հերոս նահատակներին և նրանց ընտանիքներին: Իր ամփոփիչ խոսքում Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը նշեց, որ յուրաքանչյուրիս պարտքն է՝ լինել հերոս...

Քաղաքացիների ընդունելություն Գեղարքունիքի մարզպետարանում

Քաղաքացիների ընդունելություն Գեղարքունիքի մարզպետարանում 10.03.2021

Համաձայն ՀՀ Գեղարքունիքի մարզպետի 2019 թվականի ապրիլի 8-ի թիվ 302-Ա որոշմամբ սահմանված կարգի` մարտի 10- ին Գեղարքունիքի մարզպետարանում մարզպետ Գնել Սանոսյանը, մարզպետի տեղակալ Նարեկ Մանուկյանը և մարզպետարանի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը կատարեցին քաղաքացիների ընդունելություն: Նախապես գրանցված քաղաքացիների զգալի մասը դիմեցին սոցիալ-տնտեսական խնդիրների կարգավորման նպատակով: Նշված քաղաքացիների կողմից մարզպետարան ներկայացրած դիմումները ուսումնասիրելուց հետո դիմումատուներին, ըստ անհրաժեշտության, կտրամադրվի համապատասխան ֆինանսական աջակցություն: Դիմումների որոշ մասը վերաբերում էին աշխատանքի տեղավորմանն աջակցելու, մի մասն էլ` աշխատանք գտնելու հարցում կողմնորոշելու: Կենցաղային, անձնական և քաղաքաշինական մի շարք թեմաներով մարզպետարանի ղեկավարների միջամտությունն ակնկալող քաղաքացիները ստացան համապատասխան պարզաբանումներ և տեղեկատվություն՝ խնդիրների լուծման հարցերում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Գեղարքունիքի մարզ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Գեղարքունիքի մարզ 09.03.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոց և ծանոթացել «Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով» իրականացված վերակառուցման աշխատանքներին։ ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի ներդրումը կազմել է 1 մլրդ 380 մլն դրամ։ Դպրոցի հին շենքը կառուցվել է 1967 թվականին։ 2016 թվականին իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ կառույցը խիստ վթարային է և վտանգավոր` դասապրոցես իրականացնելու համար։ Արդյունքում որոշում է կայացվել հիմնովին վերակառուցել դպրոցը, շինաշխատանքներն ավարտվել են 2020 թվականի վերջում։

«Հայաստանը նորովի կառուցելու մեր տեսլականը պետք է շատ ակտիվ իրագործվի». վարչապետը խորհրդակցություն է անցկացրել Գեղարքունիքի մարզպետարանում

«Հայաստանը նորովի կառուցելու մեր տեսլականը պետք է շատ ակտիվ իրագործվի». վարչապետը խորհրդակցություն է անցկացրել Գեղարքունիքի մարզպետարանում 09.03.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գեղարքունիքի մարզ՝ ընթացիկ և առաջիկա ծրագրերը, ռազմավարական խնդիրները քննարկելու նպատակով: Մարզպետարանում կայացած խորհրդակցությանը մասնակցել են նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, փոխմարզպետները և պաշտոնատար այլ անձինք: Նախքան քննարկումը վարչապետ Փաշինյանը նշել է. «Մեր մարզային հերթական խորհրդակցությունը տեղի է ունենում Գեղարքունիքի մարզում, և այսօրվա մեր օրակարգում սոցիալ-տնտեսական, անվտանգային հարցեր են: Գեղարքունիքի մարզը նաև սուբվենցիոն ծրագրերի մասով ամենաակտիվ մարզերից է, և մենք այսօր նորակառույց դպրոց այցով սկսեցինք մեր աշխատանքային օրը: Պետք է նաև այս տրամադրությունը փոխանցենք՝ Հայաստանը նորովի կառուցելու մեր տեսլականը պետք է շատ ակտիվ իրագործվի: Ընդ որում, իրագործվի ոչ միայն պետության, կառավարության, համայնքների կողմից, այլև պետք է քաջալերենք նաև մասնավորին՝ այդ կառուցման, ներդրման գործընթացին մասնակցելու:...

Գեղարքունիքի մարզպետը շնորհավորեց մարզպետարանի կին աշխատողներին

Գեղարքունիքի մարզպետը շնորհավորեց մարզպետարանի կին աշխատողներին 09.03.2021

Կանանց միջազգային օրվա առթիվ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը շնորհավորեց Գեղարքունիքի մարզպետարանի կին աշխատակիցներին՝ մաղթելով նրանց երջանկություն և աշխատանքային հաջողություններ: «Շնորհավորում եմ ոչ միայն ձեզ, այլ նաև ձեր մայրերին, քույրերին, դուստրերին: Եղեք առողջ, ապրեք խաղաղ երկնքի ներքո՝ հաջողություններով և նորանոր ձեռքբերումներով հանդերձ: Միշտ ժպտացեք և ամենուրեք եղեք սիրված ու հարգված: Իսկապես գնալով մեծանում է կանանց դերը մեր կյանքում, ինչն իր նպաստն է ունենում մեր երկրում ծառացած շատ ու շատ խնդիրների կարգավորման հարցում: Հետպատերազմական իրավիճակով պայմանավորված՝ մեր երկրի զարգացման և հզորացման գործում դուք պետք է ձգտեք ավելիին: Այսօր աշխատանքային այցով մեր մարզում էր ՀՀ Վարչապետը, և ես փոխանցում եմ նրա բարձր գնահատականը՝ մեր կողմից մարզում կատարված աշխատանքների ուղղությամբ: Այդ գնահատականում դուք էլ ձեր բաժին ներդրումն ունեք, իսկ գնահատականն աշխատանքում ավելի պարտավորեցնող է: Հարգելի կանայք, եղեք նախաձեռնող և փորձեք ձեր շրջապատում ամեն կերպ ուշադրության կենտրոնում...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 09:30:21