Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզի խորհրդի նիստում քննարկվեցին մի շարք հրատապ ու կարեւոր հարցեր

Գեղարքունիքի մարզի խորհրդի նիստում քննարկվեցին մի շարք հրատապ ու կարեւոր հարցեր 01.04.2021

Մարտի 31-ին Գեղարքունիքի մարպետարանում կայացավ Գեղարքունիքի մարզի խորհրդի 2021 թվականի առաջին նիստը, որը վարեց մարզի խորհրդի նախագահ, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։ Մինչեւ օրակարգային հարցերին անցնելը մարզխորհրդի անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին մարզխորհրդի անդամ, Վարդաձոր համայնքի ղեկավար, օրերս հանկարծամահ եղած Ռոբերտ Սիրականյանի հիշատակը։ Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետի պարտականությունները կատարող Մարտին Պետրոսյանը նշեց, որ մարզի տնտեսություններին գարնանացանի ընթացքում օժանդակելու նպատակով կառավարությունն իրականացնում է պետական աջակցության մի շարք ծրագրեր։ «2021 թվականին գարնանացանի աշխատանքները ժամանակին և արդյունավետ կատարելու համար մարզի համայնքներից ստացված հայտերի հիման վրա ՀՀ էկոնոմիկայի նախարարություն է ներկայացվել սերմերի պահանջարկը: ...

Պետական մարմինների աշխատողների միջև անցկացվել է հրաձգության հանրապետական մրցույթ

Պետական մարմինների աշխատողների միջև անցկացվել է հրաձգության հանրապետական մրցույթ 01.04.2021

2021 թվականի մարտի 22-25-ը «Ասպար Արմս» ՍՊԸ-ի հրաձգարանում պետական մարմինների աշխատողների միջև անցկացվել է հրաձգության հանրապետական մրցույթը , որին մասնակցել են ՀՀ նախագահի, ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ կառավարության, ՀՀ նախարարությունների, ՀՀ կառավարությանն առընթեր մարմինների, ՀՀ մարզպետարանների և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմերի աշխատակիցներից կազմված թիմերը : Թիմերի կազմում ընդգրկվել են երեք տղամարդ և երեք կին : Մրցույթը անցկացվել է 2 մասով, 1-ին մասում պայքարի մեջ են մտել պետական մարմիների աշխատակազմերի թիմերը, իսկ 2-րդ մասում՝ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմերի թիմերը: Մրցույթն անցկացվել է թիմային և անհատական հաշվարկով, հրաձգության միջազգային ֆեդերացիայի կանոնակարգի համաձայն՝ 9մմ «Մակարով» տիպի ատրճանակից : Պետական մարմիների աշխատողների միջև անցկացվող մրցույթին մարզը...

Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ զորակոչային հանձնաժողովի  հերթական նիստը

Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը 31.03.2021

Մարտի 31-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարեց Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Գնել Սանոսյանը: Նիստին մասնակցում էին Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի անդամները: Նիստի ընթացքում քննության առնվեցին 2021 թվականի ձմեռային զորակոչի ընթացքի և ավարտի հետ կապված հարցեր: Զեկուցվեց, որ Գեղարքունիքի մարզում զորակոչն ընթացել և ավարտվել է ըստ պլանավորված գրաֆիկի: Նիստի ընթացքում ուսումնասիրվեցին ապա քննարկվեցին նաև ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից զորակոչային հանձնաժողովին ներկայացրած այն զինակոչիկների անձնական փաստաթղթերը, ովքեր սովորում են հանրակրթական ուսումնական հաստատություններում և ունեն տարկետումից օգտվելու իրավունք: Խոսվեց նաև զորակոչի ընթացքում մարզպետարան-...

Գեղարքունիքի մարզպետը պետական պարգեւներ հանձնեց զոհված զինծառայողների ծնողներին

Գեղարքունիքի մարզպետը պետական պարգեւներ հանձնեց զոհված զինծառայողների ծնողներին 31.03.2021

Մարտի 30-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը եղավ մարզի մի շարք համայնքներից 2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում հայրենիքի սահմանները պաշտպանելիս հերոսաբար զոհված զինծառայողների ընտանիքներում և մեդալներ հանձնեց հերոսների ծնողներին։ Գեղարքունիքի մարզպետի հետ զոհված զինծառայողների ընտանիքներ այցելեցին նաև Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանը, համայնքների ղեկավարներ, Գեղարքունիքի մարզային զինկոմիսարիատի և Գեղարքունիքի մարզպետարանի ներկայացուցիչներ։ ՀՀ նախագահի հրամանագրով «Մարտական ծառայության» մեդալով հետմահու պարգեւատրվել են՝ Էդմոն Հունանի Հովհաննիսյանը /Մարտունի քաղաք/ Արմեն Գեղայրի Աղեկյանը /Գավառ քաղաքի Արծվաքար թաղամաս/։ Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով «Մարտական ծառայության» մեդալով հետմահու պարգեւատրվել են՝...

Մշակվել է «Համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների կողմից արոտների և խոտհարքների կառավարման գործընթացների կազմակերպման վերաբերյալ» մեթոդական ուղեցույց

Մշակվել է «Համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների կողմից արոտների և խոտհարքների կառավարման գործընթացների կազմակերպման վերաբերյալ» մեթոդական ուղեցույց 30.03.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Գերմանիայի ﬕջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) ՀՀ բնական կերհանդակների` արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակի հետ համագործակցությամբ մշակվել է «Համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների կողմից արոտների և խոտհարքների կառավարման գործընթացների կազմակերպման վերաբերյալ» մեթոդական ուղեցույց։ Ուղեցույցը կարող է լուրջ խթան հանդիսանալ համայնքների ՏԻՄ-երի կողմից արոտների և խոտհարքների կայուն կառավարման գործընթացների ապահովման հարցում, միաժամանակ, որպես մեթոդական ցուցում, կօժանդակի համայնքի ՏԻՄ-երին, համայնքի աշխատակազմի համայնքային ծառայողներին՝ արոտների կառավարման հետ կապված օրենսդրությամբ սահմանված լիազորությունները պատշաճ կազմակերպելու և իրականացնելու համար։

Գավառի թիվ 2 և Գեղարքունիքի միջնակարգ դպրոցների   մարզադահլիճները  համալրվել են  մարզագույքով

Գավառի թիվ 2 և Գեղարքունիքի միջնակարգ դպրոցների մարզադահլիճները համալրվել են մարզագույքով 25.03.2021

Օրերս Գավառ քաղաքի նորառույց թիվ 2 միջնակարգ դպրոցի մարզադահլիճում անցկացվել է վոլեյբոլի մանկապատանեկան փառատոն, որին մասնակցել են դպրոցի 29 աշակերտներ եւ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչներ: Փառատոնի արդյունքում մարզադահլիճը համալրվել է համապատասխան մարզագույքով, որը դպրոցին է տրամադրել Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան: Ֆեդերացիայի կողմից վոլեյբոլի նոր ցանց ու գնդակներ է նվեր ստացել նաև Գեղարքունիքի գյուղի միջնակարգ դպրոցի վոլեյբոլի թիմը: Նույն օրը Հայաստանի վոլեյբոլի Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը մարզչական ու մանկավարժակական լավագույն աշխատանքի համար Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ, Գեղարքունիքի մարզային մարզադպրոցի վոլեյբոլի մարզիչ Ստյոպա Սարգսյանին խրախուսել է «Հայկական վոլեյբոլը 95 տարեկան» հուշամեդալով:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:15:39