Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ծակքարի միջնակարգ դպրոցի թիմը` «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի Գեղարքունիքի մարզային փուլի հաղթող

05.05.2023

2023 թվականի մայիսի 5-ին Ծովակ-Լճավան-Ախպրաձոր մարզային նշանակության ավտոճանապարհի Ծովակ-Լճավան 4 կիլոմետրանոց հատվածում կազմակերպվեց և անցկացվեց «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցումների մարզային փուլը։
Մրցումներն անցկացվեցին թիմային կարգով։ Թիմի կազմը բաղկացած էր նույն դպրոցի 7 աշակերտներից, այդ թվում` 2 աղջիկ և 5 տղա:
Մրցապայքարը համարվում էր ավարտված, եթե թիմի բոլոր անդամները հաղթահարում էին 4 կիլոմետրանոց ճանապարհահատվածը, հակառակ դեպքում թիմի արդյունքները զրոյացվում էին:
Մարզային փուլին մասնակցության հայտ էին ներկայացրել 22 դպրոցական թիմեր: Թիմերի մեծ մասը կարողացան ավարտել մրցապայքարը։
Խճուղավազքի մասնակիցների անվտանգությունն ապահովում էին ոստիկանության և պարեկային ծառայության աշխատակիցները, իսկ առաջին բուժօգնությունը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնի շտապ օգնության ծառայության բուժանձնակազմը:
Մրցապայքարի արդյունքում առաջին տեղը գրավեց Ծակքարի միջնակարգ դպրոցի թիմը, երկրորդ հորիզոնականում Թթուջուր գյուղի միջնակարգ դպրոցի թիմն էր, իսկ երրորդ տեղում՝ Ակունք գյուղի միջնակարգ դպրոցի թիմը:
1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված թիմերին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հանձնվեցին հավաստագրեր:
Մարզային փուլի հաղթող ճանաչված Ծակքարի միջնակարգ դպրոցի թիմը ՀՀ Գեղարքունիքի մարզը կներկայացնի «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի եզրափակիչ փուլում, որը տեղի կունենա 2023 թվականի մայիսի 20-21-ին Տավուշի մարզի Դիլիջան համայնքի «Պարզ լիճ» տանող ճանապարհի 5 կմ հատվածում։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-06-04 13:02:35