Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Երկարամյա աշխատանքի համար խրախուսվեցին 13 մանկավարժներ

Երկարամյա աշխատանքի համար խրախուսվեցին 13 մանկավարժներ 07.04.2021

Ապրիլի 7-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց Գեղարքունիքի մարզային ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատություններից ներկայացրած տարբեր մասնագիտություն ունեցող 13 մանկավարժների, ովքեր, լավագույն, երկարամյա և անբասիր աշխատանքի համար 2020 և 2021 թվականներին խրախուսվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի շնորհակալագրերով: Մարզպետը ողջունեց նրանց, շնորհավորեց նաև մայրության և գեղեցկության տոնի առթիվ, մաղթելով նրանց նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ: «Ընդունեք իմ երախտագիտությունը՝ ձեր անձնվեր աշխատանքի համար: Կարծում եմ, որ այս շնորհակալագրերն ավելի կպարտավորեցնեն ձեզ՝ խելացի ու բանիմաց սերունդներ կրթելու ու դաստիարակելու հարցում: Ձեր նման էլի շատ մանկավարժներ իրենց ազնիվ աշխատանքով արժանի են գովեստի ու խրախուսանքի: Անգնահատելի է ուսուցչի աշխատանքը, այն մեծ դեր ունի նաև հասարակության զարգացման գործում:...

Ապրիլի 10-ին Գեղարքունիքի մարզում կիրականացվի մարզային շաբաթօրյակ

Ապրիլի 10-ին Գեղարքունիքի մարզում կիրականացվի մարզային շաբաթօրյակ 07.04.2021

Գեղարքունիքի մարզի հարգելի բնակի՛չ, տեղեկացի՛ր, որ ապրիլի 10-ը մարզային շաբաթօրյակի օրն է: Դուրս արի տանից և քո մտերիմների, բարեկամների, հարևանների ու գործընկերների հետ մաքրի՛ր քո բակը, քո շրջապատը, քո փողոցն ու քո համայնքը: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի մոտ կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում մարզպետի համապատասխան հանձնարարականով 2021թվականի ապրիլի 10-ին Գեղարքունիքի մարզի ողջ տարածքում կկազմակերպվի և կիրականացվի մարզային շաբաթօրյակ: Մարզային շաբաթօրյակի աշխատանքները կհամակարգի Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Մանուկյանը: Գեղարքունիքի մարզպետի համապատասխան հանձնարարությամբ աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները համակարգելու և արդյունավետ իրականացնելու համար նշանակվել են մարզի հինգ տարածաշրջանների պատասխանատուներ...

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի շնորհավորանքի խոսքը Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի շնորհավորանքի խոսքը Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ 07.04.2021

Շնորհավորում եմ բոլոր մայրերին գարնանային այս գեղեցիկ տոնի կապակցությամբ: Բոլոր ժամանակներում մայրությունն է եղել բնության անկրկնելի գեղեցկությունն ու զարդարանքը, որը միշտ նորացնում ու իմաստավորում է կյանքը, ավետում մարդու ծնունդը։ Հայ մայրն իր առաքինի դրսևորումներով մշտապես անգնահատելի դեր է ունեցել նաև ընտանիքներում եւ ընդհանրապես հասարակության կյանքում՝ պահպանելով և սերունդներին փոխանցելով տարիներ ի վեր ձևավորված գեղեցիկ ավանդույթներն և ազգային արժեքները: Մեր ազգին ու հայրենիքին բաժին ընկած դժվարությունների հաղթահարման գործում այսօր ևս կարևոր է մայրության հզոր ուժը։ Հարգարժան մայրեր, քույրեր, դուստրեր, ցանկանում եմ ձեզ խաղաղություն, ընտանեկան երջանկություն, գեղեցկություն ու անմար ժպիտ, ապրեք առողջ ու երջանիկ կյանքով: Լավագույն ցանկություններով՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան

Հետմահու պետական պարգեւ հանձնվեց ՊԲ զինծառայող Կարեն Բադոյանին

Հետմահու պետական պարգեւ հանձնվեց ՊԲ զինծառայող Կարեն Բադոյանին 05.04.2021

Ապրիլի 5-ին ԱՀ ՊԲ զորամասի հրամանատարի հրետանու գծով տեղակալ, փոխգնդապետ Արման Հակոբյանը Արցախի Հանրապետության նախագահի անունից հետմահու «Մարտական խաչ առաջին աստիճան» շքանշանով պարգեւատրեց Նորատուս համայնքի բնակիչ, ՊԲ ժամկետային զինծառայող, Արցախյան վերջին պատերազմում հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված Կարեն Սասունի Բադոյանին։ Միջոցառմանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Նորատուս համայնքի ղեկավարը, հերոսի ծնողներն ու հարազատները, պաշտոնական այլ անձինք։ Օրհնության կարգ կատարեց Գեղարքունյաց թեմի հոգեւոր հովիվ Տեր Գեւորգ քահանա Տեր Բարսեղյանը։ Կարեն Բադոյանի ծնողներին եւ հարազատներին սփոփանքի խոսքեր ուղղեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։ «Բոլորս միասին չափազանց բարդ եւ ծանր ժամանակներ ենք ապրել, տվել թանկագին կորուստներ, սակայն Կարենի ու նրա ծառայակից հազարավոր հերոս տղաների կյանքի գնով պահպանվեց մեր հայրենիքը։ Հերոս տղաների մասին դեռ երկար կպատմեն ու կգրեն, նրանց անունները հավերժորեն կքաջալերեն գալիք...

Ճրագալույցի պատարագ՝ նվիրված Հարության տոնին

Ճրագալույցի պատարագ՝ նվիրված Հարության տոնին 03.04.2021

Այսօր՝ ապրիլի 3-ին, Գեղարքունյաց թեմի Գավառի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում, նախագահությամբ Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ․ Պարթև վարդապետ Բարսեղյանի և աղոթակցությամբ Գավառի հոգևոր հովիվ Տ. Նշան քհն. Սարգսյանի մատուցվեց Ճրագալույցի Սուրբ և Անմահ Պատարագ, որով սկսվեց զատկական տոնակատարությունը: Սուրբ պատարագին մասնակցում էր Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը` տիկնոջ հետ միասին, ուժային կառույցների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, այլ պաշտոնյաներ, հոգևորականներ, հավատավոր ժողովուրդ: Պատարագի ընթացքում Գավառի հոգևոր հովիվ Տ. Նշան քհն. Սարգսյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց հարության տոնի խորհրդին: «Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն

ՀՀ առողջապահության նախարարն աշխատանքային այցով եղավ Գեղարքունիքի մարզում

ՀՀ առողջապահության նախարարն աշխատանքային այցով եղավ Գեղարքունիքի մարզում 02.04.2021

Ապրիլի 2-ին աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզ այցելեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Այցի ընթացքում նրան ուղեկցում էին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, ՀՀ ԱՆ փոխնարարներ Գեւորգ Սիմոնյանը եւ Արտյոմ Սմբատյանը։ Գեղարքունիքի մարզպետարանում կայացած խորհրդակցության ժամանակ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը խոսեց մարզի առողջապահության առաջնային պահպանման օղակում մասնագետ կադրերի պակասի մասին, նշելով, որ տարիների ընթացքում այդ բացը լրացվել է համատեղությամբ աշխատելու կարգով։ Խնդրի կարգավորման ուղղությամբ մարզպետն առաջարկեց կազմակերպել համատեղ քննարկում և գտնել արդյունավետ տարբերակներ։ Խորհրդակցության ավարտից հետո նախարարն այցելեց Գավառի բժշկական կենտրոն, որտեղ ծանոթացավ հիվանդանոցային ծառայության մատուցման պայմաններին եւ առաջնահերթ խնդիրներին։ Գավառի ԲԿ տնօրեն Աշոտ Կարապետյանը ներկայացրեց նախորդ տարվա ընթացքում եւ այս տարվա առաջին եռամսյակում իրենց հաստատությունում արձանագրված ձեռքբերումները, առաջնահերթ անելիքները:...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55