Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մեկնարկել են «Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի » շինարարական աշխատանքները

Մեկնարկել են «Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի » շինարարական աշխատանքները 19.04.2021

Ապրիլի 14-ին Կոտայքի մարզի Հրազդան համայնքում տրվել է « Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի» շրջանակում կառուցվող առաջին սանիտարական աղբավայրի շինարարական աշխատանքների պաշտոնական մեկնարկը։ Շինարարության մեկնարկը նախատեսող համաձայնագիր է ստորագրվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի, Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեի միջև։ Պաշտոնական մեկնարկի արարողությանը ներկա է եղել նաև ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Ըստ նախագծի՝ նախատեսվում է կառուցել ԵՄ չափանիշներին ու ստանդարտներին համապատասխան սանիտարական աղբավայր՝ իր բոլոր ենթակառուցվածքներով՝ այդ թվում հողի, ստորգետնյա ջրերի և օդի աղտոտվածության բացառման համար նախատեսված ենթակառուցվածքներով, ինչպես նաև ադմինիստրատիվ շենքերով ու ճանապարհային ուղիներով։...

Ֆրանսիացիները Գավառի թատրոնում ներկայացրեցին «Սասնա Ծռեր» երաժշտական ներկայացումը

Ֆրանսիացիները Գավառի թատրոնում ներկայացրեցին «Սասնա Ծռեր» երաժշտական ներկայացումը 19.04.2021

Ֆրանսիական «Սաթե - Ատղը» թատերական միության նախաձեռնությամբ ապրիլի 14-ին Գավառի Լ. Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի դահլիճում հանդիսատեսը հնարավորություն ունեցավ դիտելու «Սասնա Ծռեր» երաժշտական ներկայացումը: Միջոցառումը Գեղարքունիքի մարզի Սևան և Գավառ քաղաքներում իրականացվեց ՀՀ Գեղարքունիքի մարզի և Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտալ խորհրդի միջև տարիներ ի վեր ձևավորված ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում: Հայկական Սասնա ծռերը հայ բեմում և հայ հանդիսատեսին ներկայացրեցին ֆրանսիական «Սաթե -Ատղը» կազմակերպության անդամները: Էպոսի հիման վրա բեմադրված երաժշտական ներկայացման մեջ հանդես եկան տարբեր ազգերի երաժիշտ-դերասաններ, որոնք տեքստի եւ երաժշտության միջոցով ներկայացրին էպոսի երեք գլուխները՝ Սանասար եւ Բաղդասար, Մեծ Մհեր եւ Սասունցի Դավիթ։ Միջոցառմանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Մանուկյանը, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ...

Գեղարքունիքի մարզում շարունակվեցին շաբաթօրյակի աշխատանքները

Գեղարքունիքի մարզում շարունակվեցին շաբաթօրյակի աշխատանքները 19.04.2021

Ապրիլի 25-ի կայանալիք համապետական ծառատունկին ընդառաջ ապրիլի 17-ին Գեղարքունիքի մարզում շարունակվեցին նախորդ շաբաթվանից մեկնարկած սանիտարական մաքրման աշխատանքները, որի շրջանակներում կատարվեցին աղբահեռացում, տարածքների բարեկարգում և աղբաթաղում, ծառատունկ, մաքրվեցին ներհամայնքային, մարզային, հանրապետարական և միջպետական նշանակության ավտոճանապարհներ, առանձնահատուկ ուշադրություն դարձվեց մայրուղիների և համայնքների տարածքներով հոսող գետերի և ջրահավաք ավազանների հարակից տարածքների մաքրության ապահովմանը: Սանիտարական մաքրման աշխատանքներ տեղի ունեցան մարզի բոլոր և առավելապես այն համայնքներում, որտեղ բնակլիմայական անբարենպաստ պայմանների հետևանքով նախորդ շաբաթ անհնար էր եղել դրանք ավարտին հասցնել: Մարզում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները համակարգելու և արդյունավետ իրականացնելու համար այս շաբաթ ևս...

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Գեղարքունիքի մարզում մասնակցեց շաբաթօրյակի եւ անտառատունկի

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Գեղարքունիքի մարզում մասնակցեց շաբաթօրյակի եւ անտառատունկի 19.04.2021

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Մանուկյանի և պաշտոնական այլ անձանց ուղեկցությամբ Գեղարքունիքի մարզում մասնակցեց շաբաթօրյակի եւ մեծ ծառատունկի աշխատանքներին: Ռոմանոս Պետրոսյանը շաբաթօրյակին մասնակցեց Սեւան քաղաքի հանրային լողափի տարածքում՝ միանալով «Սեւան Ազգային պարկ» -ի աշխատակիցներին, որոնց ուժերով իրականացվում էին լողափի սանիտարական մաքրման աշխատանքներ: Սևանում նախարարը խոսեց Սեւանա լճի եւ նրա ջրահավաք ավազանի մաքրության պահպանման, «Սեւան Ազգային պարկ» -ի դերի ու նշանակության, Գեղարքունիքի մարզի բնապահպանական մյուս կարեւորագույն խնդիրների մասին: Այնուհետև նախարարը մեծ ծառատունկին մասնակցեց «Սեւան Ազգային պարկ» -ի Մարտունու տեղամասում: Ծառատունկը կատարվեց Մարտունու ռազմական ոստիկանության շենքի հարակից տարածքում, «Սեւան Ազգային պարկ» ՊՈԱԿ ֊ի աշխատակիցների ուժերով: Տնկվեց 10 հազար ծառ՝ հիմնականում բարդի եւ սոճի: Ծառատունկի ավարտին Ռոմանոս Պետրոսյանը զրուցեց «Սեւան Ազգային պարկ»-ի ղեկավարության եւ աշխատակիցների հետ՝ քննարկելով առաջնահերթ լուծում պահանջող բնապահպանական, ինչպես նաեւ աշխատանքային ընթացիկ խնդիրներ:

Հետմահու հուշամեդալներ Արցախյան պատերազմում նահատակված հերոսներին

Հետմահու հուշամեդալներ Արցախյան պատերազմում նահատակված հերոսներին 19.04.2021

Այս շաբաթ Գեղարքունիքի մարզպետարանի և մարզային զինկոմիսարիատի պատասխանատու աշխատակիցները ԱՀ նախագահի հրամանագրի հիման վրա հետմահու «Մարտական ծառայության» համար հուշամեդալներ հանձնեցին Արցախյան վերջին պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված զինծառայողներ Գանձակ համայնքից՝ Միշա Արծրունի Հակոբյանի, Լճաշեն համայնքից՝ Գևորգ Սևակի Բաբայանի, Գեղամաբակ համայնքից՝ Արմեն Սամվելի Ենգիբարյանի և Սեմյոնովկա համայնքից՝ Վիգեն Համլետի Քոչարյանի ծնողներին: Հանդիպումների ընթացքում հնչեցին հիշատակի և ոգեկոչման խոսքեր:

Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ հանդիպում մարզի առողջապահական հիմնարկների տնօրենների մասնակցությամբ

Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ հանդիպում մարզի առողջապահական հիմնարկների տնօրենների մասնակցությամբ 19.04.2021

Ապրիլի 16-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ հանդիպում Գեղարքունիքի մարզային ենթակայության առողջապահական հիմնարկների տնօրենների մասնակցությամբ: Հանդիպումն անցկացրեցին Գեղարքունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանը և «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի «Գեղարքունիք» մասնաճյուղի տնօրեն Հասմիկ Հարությունյանը: Հանդիպման նպատակն էր քննարկել կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների իրականացման գործընթացին վերաբերող հարցեր: Բուժհիմնարկների տնօրենների հետ ունեցած զրույցի ընթացքում Գեղարքունիքի մարզպետարանի ԱՍԱ վարչության պետը և ՀՎԿԱԿ-ի մարզային մասնաճյուղի տնօրենը խոսեցին արդեն մարզ ներկրված երկու պատվաստանյութերի պահպանման, կիրառման, պատվաստումային գործընթացի ակտիվացման մասին, նշելով, որ պետք է ճիշտ և կազմակերպված ձևով իրականացնել պատվաստումների վերաբերյալ հանրային իրազեկման աշխատանքները: Անդրադարձ եղավ նաև առանձին պատվաստանյութերով պատվաստման ենթակա ռիսկային խմբերի ընդգրկվածության հետ կապված հարցեր:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59