Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզի դպրոցներում տեղի ունեցան «Վերջին դասին» նվիրված միջոցառումներ

26.05.2023

Մայիսի 26-ին Գեղարքունիքի մարզի 124 հանրակրթական դպրոցներից 5-օրյա աշխատանքային գրաֆիկ ունեցող 110 դպրոցներում տեղի ունեցան ավարտական «Վերջին դաս» միջոցառումներ, որոնց ընթացքում շրջանավարտներն իրենց երախտագիտությունը հայտնեցին հարազատ կրթօջախներին ու մանկավարժներին, հանդես եկան դպրոցական տարիներին ուղղված հրաժեշտի խոսքերով, գրական, երաժշտական կատարումներով։

Մարզի 6-օրյա աշխատանքային գրաֆիկ ունեցող 14 դպրոցներում «Վերջին դասին» նվիրված միջոցառումները տեղի կունենան մայիսի 27-ին։

2022-2023 ուսումնական տարվա ավարտին Գեղարքունիքի մարզն ունի 4120 շրջանավարտ, որից 1534-ը՝ 12-րդ, իսկ 2586-ը՝ 9-րդ դասարանցիներ են ։

1-ական 12-րդ դասարանի շրջանավարտ ունեն Ճամբարակի թիվ 4, Ախպրաձորի և Ջաղացաձորի միջնակարգ դպրոցները, իսկ 1-ական 9-րդ դասարանի շրջանավարտ՝ Անտառամեջի, Այրքի, Ջաղացաձորի, Շատվանի միջնակարգ և Գեղամաբակի հիմնական դպրոցները։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող դպրոցներն այս ուսումնական տարվա ավարտին ունեն 354 12-րդ դասարանցի շրջանավարտներ, իսկ Վարդենիկի կրթահամալիրը եւ Ծաղկունքի բաց դպրոցը միասին՝ 36 9-րդ դասարանցի շրջանավարտներ։ 122 9-րդ դասարանցի շրջանավարտ ունի Մարտունու թիվ 2 հիմնական և 63 12-րդ դասարանի շրջանավարտ՝ Լիճքի միջնակարգ դպրոցները։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 17:59:13