Նորություններ
ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում
06.06.2023
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Թթուջուր բնակավայրում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվել է գիշերային լուսավորության ցանց՝ 3,5 կիլոմետր ընդհանուր երկարությամբ, 4 փողոցներում։
Թթուջրի գիշերային լուսավորության ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 16 միլիոն դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Ճամբարակի համայնքապետարանը։
Ծրագրի իրականացման արդյունքում Թթուջրի 4 փողոցներում տեղադրվել է ԼԵԴ համակարգով աշխատող 97 լուսատու։
Ծրագիրն ավարտվել է 2022 թվականի դեկտեմբերի վերջին։
Այս ծրագրի իրականացման շնորհիվ Թթուջուր գյուղի փողոցները լուսավորվել է առաջին անգամ։


