Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քննարկման ներկայացվեց Գեղարքունիքի մարզային միասնական առցանց հարթակը

Քննարկման ներկայացվեց Գեղարքունիքի մարզային միասնական առցանց հարթակը 14.06.2021

Հունիսի 10-ին Գեղարքունիքի մարզպետարանում շահագործման հանձնելուց առաջ քննարկման ներկայացվեց Գեղարքունիքի մարզային միասնական առցանց հարթակը(ԳՄՄՀ)։ Հարթակի ստեղծման նախաձեռնությունը Գեղարքունիքի մարզպետարանինն է, որը կյանքի է կոչվել «Ֆրեդերիխ էբերտ» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի ֆինանսական աջակցությամբ և «Լուսին մոբայլ» ընկերության մշակմամբ։ Քննարկմանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետարանի, մարզային ենթակայության կրթամշակութային հաստատությունների, «Ֆրեդերիխ էբերտ» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի և մարզում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: ՀՀ Գեղաքունիքի մարզպետի խորհրդական, հարթակի ստեղծման աշխատանքների համակարգող Վահագն Դաբաղյանը և «Լուսին մոբայլ» ընկերության ներկայացուցիչ Մարգար Հովհաննիսյանը մասնակիցներին ներկայացրին ԳՄՄՀ նպատակը և ընձեռած հնարավորությունները։ Նորաստեղծ հարթակում իրենց էջերն ստեղծելու հնարավորություն կունենան կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության, առողջապահության և զբոսաշրջության ոլորտներում գործող մարզային և համայնքային...

Վարժանքների անցկացում

Վարժանքների անցկացում 14.06.2021

ՀՀ Գեղարքունիքի մարզի բնակավայրերում ուսումնական տագնապ անցկացնելու նպատակով հունիս 17-ին Գեղարքունիքի ՄՓՎ-ն մադինա և Վերին Գետաշեն համայնքներում անցկացնելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով վարժանքներ: Նշված համայնքների բնակիչներին խնդրվում է խուճապի չմատնվել:

ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագիրը

ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագիրը 14.06.2021

Ուրախ ենք տեղեկացնել, որ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագիրը մշակել է գյուղական համայնքներում գյուղատնտեսական տեխնիկայի (հացահատիկահավաք, կերհավաք և խոտհնձիչ կոմբայններ, թրթուռավոր և անիվավոր տրակտորներ) պատրաստականության մակարդակի բարձրացման մոդել, որն ուղղված է 2021-2022թթ․ ՀՀ Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի 34 բնակավայրերում գյուղատնտեսական տեխնիկայի սարքինության մակարդակի բարձրացմանը։ Ծրագրի նպատակն է՝ 1.Աջակցել գյուղատնտեսական տեխնիկայի վերանորոգմանը, 2.Թարմացնել գյուղատնտեսական տեխնիկայի պարկը, 3.Նպաստել ցանքատարածությունների թվի ավելացմանը, 4.Ժամանակին կատարել ցանքաշրջանառության մեջ ագրոտեխնիկական համալիր միջոցառումների կիրառումը, 5.Ստեղծել առողջ մրցակցային միջավայր, որը կբերի ծառայությունների մատուցման ավելացմանը, 6.Աջակցել COVID-19 համավարակի հետևանքով գյուղական համայնքների մոտ առաջացած տնտեսական դժվարությունների չեզոքացմանը։

Գեղարքունիքի մարզում շարունակվում են այցելությունները վիրավորված կամ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին

Գեղարքունիքի մարզում շարունակվում են այցելությունները վիրավորված կամ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին 14.06.2021

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հանձնարարությամբ մարզի բնակավայրերում շարունակվում են այցելությունները Արցախյան 44-օրյա պատերազմում վիրավորված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներ: Այցելությունն իրականացնում է Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանը: Հանդիպումների ընթացքում վարչության պետն առանձին -առանձին զրուցում է նրանց հետ, գրանցում բարձրացված խնդիրները, տեղում վեր հանում նրանց բուժման, հաշմանդամության կարգից օգտվելու հնարավորություններին վերաբերող և այլ բնույթի հարցեր: Յուրաքանչյուր այցից հետո վիրավոր կամ հաշմանդամություն ունեցող զինծառայողների վերաբերյալ հավաքագրված տվյալները ներկայացվում է մարզպետարան: « Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից զինծառայողների խնդիրները շարունակում են մնալ մարզպետարանի ուշադրության կենտրոնում: Վիրավորված կամ հաշմանդամություն ձեռք բերած մարդկանց աջակցելու ամենաարդյունավետ ձևաչափը նման այցերն են: Այս հանդիպումների ընթացքում մենք հնարավորություն ենք ունենում անմիջական շփում ունենալ նրանց հետ, լսել իրենց բարձրացրած խնդիրները և փորձել, հնարավորության սահմաններում, աջակցություն ցուցաբերել: Աշխատում ենք, որպեսզի նման կարգավիճակ ունեցող որևէ զինծառայող մարզպետի ուշադրությունից դուրս չմնա»,-նշեց մարզպետարանի ԱՍԱ վարչության պետը։

Սեմյոնովկայում կհիմնանորոգվի նախկին մշակույթի տան շենքի տանիքը

Սեմյոնովկայում կհիմնանորոգվի նախկին մշակույթի տան շենքի տանիքը 11.06.2021

Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա համայնքում այս տարվա ընթացքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենեցիոն ծրագրերի շրջանակներում կհիմնանորոգվի նախկին մշակույթի տան շենքի տանիքը։ Ծրագիրը հաստատվել է Միջգերատեսչական հանձնաժողովի 2021 թվականի մայիսի 18-ի նիստում։ Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմել է 14 միլիոն 274 հազար դրամ, որի 45 տոկոսը կամ 6 միլիոն 423 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը կամ 4 միլիոն 996 հազար դրամը՝ Սեմյոնովկայի համայնքապետարանը, 20 տոկոսը կամ 2 միլիոն 854 հազար դրամը՝ այլ ներդրող։ Հիմնանորոգվող տանիքի մակերեսը կազմում է 1200 քառակուսի մետր։ Այս շենքում են գործում Սեմյոնովկայի համայնքապետարանը, բուժկետը, գրադարանը, դահլիճը։ Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարավի առաջիկա օրերի ընթացքում։

Ակունքում կգազիֆիկացվեն նորակառույց թաղամասերը

Ակունքում կգազիֆիկացվեն նորակառույց թաղամասերը 11.06.2021

Գեղարքունիքի մարզի Ակունք համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կգազիֆիկացվեն 16/1, 16/2, 16/3, 16,4 փողոցները, 9-րդ փողոցի 2-րդ եւ 3-րդ նրբանցքները։ Ծրագիրը հաստատվել է Միջգերատեսչական հանձնաժողովի 2021 թվականի մայիսի 18-ի նիստում։ Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 17 միլիոն 67 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 10 միլիոն 240 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 6 միլիոն 827 հազար դրամը՝ Ակունքի համայնքապետարանը։ Ծրագրի իրականացման արդյունքում բնական գազով կապահովվեն նորակառույց թաղամասերի տասնյակ ընտանիքներ։ Շինարարարական աշխատանքների մրցույթը հայտարարված է, մրցույթի արդյունքներով ընտրվել է հաղթող կազմակերպությունը, իսկ շինարարական աշխատանքները կմեկնարկեն առաջիկա օրերի ընթացքում։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59