Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղեկացում 28.06.2021

2021թ. հուլիսի 2-ին, ժամը 11:00-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի կունենա «Սևանի ջրավազանային կառավարման պլան» հիմնադրութային փաստաթղթի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հայտի և դրա փորձաքննական գործընթացի վերաբերյալ հանրային քննարկումներ /երկրորդ փուլ/: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայք էջերում (http://env.am/)

Ամառային հերթական զորակոչի ընթացքում Հայոց բանակ զորակոչվեցին Մարտունու տարածաշրջանի նորակոչիկները

Ամառային հերթական զորակոչի ընթացքում Հայոց բանակ զորակոչվեցին Մարտունու տարածաշրջանի նորակոչիկները 28.06.2021

Գեղարքունիքի մարզում հերթական զորակոչի օրը համընկավ Հայրավանքի ուխտի օրվա հետ: Այդ առիթով նորակոչիկների բանակ ճանապարհելու արարողությունը կատարվեց Հայրավանքի եկեղեցում: Արարողությանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Հայ առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ, Հոգեշնորհ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանը, հոգևոր դասի ներկայացուցիչներ, նորակոչիկների ծնողներ և հարազատներ: Ողջունելով ներկաներին՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը իր խոսքում կարևորեց հայրենիքին ծառայելու գործընթացը՝ նորակոչիկներին մաղթելով առողջություն, խաղաղ ու անփորձանք ծառայություն և բարի վերադարձ: «Այս պահին, առավել, քան երբևէ, շատ կարևոր է ձեր ծառայությունը և՛ մեր երկրի, և՛ մեր բանակի և՛ ձեր ծառայակից ընկերների համար, քանզի այդ տղաները պատերազմի և շատ մեծ փորձությունների միջով են անցել, կորուստներ կրել: Եվ հիմա մենք պետք է ձեզ խնդրենք, որպեսզի դուք լինեք նրանց կողքի, օգնեք նրանց, դառնաք նրանց ընկերն ու բարեկամը, կիսեք նրանց հոգսը, ուժ և հույս տաք նրանց, որպեսզի ձեռք ձեռքի տված զորանաք...

Վարդենիս քաղաքում սուբվենցիոն ծրագրերով կհիմնանորոգվի երեք փողոց

Վարդենիս քաղաքում սուբվենցիոն ծրագրերով կհիմնանորոգվի երեք փողոց 27.06.2021

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարի կասֆալտապատվեն Ռոման եւ Խ․ Ստեփանյան փողոցները, միակողմանի մայթ կկառուցվի Վիկտոր Համբարձումյան փողոցում։ Սուբվենցիոն երեք ծրագրերը հաստատվել են Միջգերատեսչական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 16-ի նիստում։ Ռոման փողոցի ասֆալտապատման եւ կահավորման ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 30 միլիոն 576 հազար դրամ, որի 45 տոկոսը կամ 13 միլիոն 759 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 16 միլիոն 817 հազար դրամը՝ Վարդենիսի համայնքապետարանը։ Ծրագրի իրականացման արդյունքում կասֆալտապատվի 360 գծամետր ճանապարհ՝ 3729 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով։ Խ․ Ստեփանյան փողոցի ասֆալտապատման, միակողմանի մայթի կառուցման եւ կահավորման ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 82 միլիոն 178 հազար դրամ, որի 45 տոկոսը կամ 36 միլիոն 980 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը կամ 45 միլիոն 198 հազար դրամը՝ Վարդենիսի համայնքապետարանը։

Խաչաղբյուրում կիրականացվեն ոռոգման ցանցի կառուցման եւ վերականգնման աշխատանքներ

Խաչաղբյուրում կիրականացվեն ոռոգման ցանցի կառուցման եւ վերականգնման աշխատանքներ 26.06.2021

Գեղարքունիքի մարզի Խաչաղբյուր համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կիրականացվեն ոռոգման ցանցի կառուցման եւ վերականգնման աշխատանքներ։ Ծրագիրը հաստատվել է Միջգերատեսչական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 16-ի նիստում։ Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 41 միլիոն 626 հազար դրամ, որի 65 տոկոսը կամ 27 միլիոն 57 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը կամ 14 միլիոն 569 հազար դրամը՝ Խաչաղբյուրի համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսվում է Խաչաղբյուրի ոռոգման համակարգը կառուցել կամ վերականգնել շուրջ 760 գծամետր երկարությամբ՝ մի մասը երկաթյա խողովակներով, մի մասը երկաթբետոնյա կիսախողովակներով, ինչի շնորհիվ նվազագույնի կհասցվեն մատակարարվող ոռոգման ջրի կորուստները, իսկ ներհամայնքային ճանապարհները պաշտպանված կլինեն քանդման վտանգից։ Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկայում։

Վարդենիկում կնորոգվեն թիվ 12 եւ Կամո Շահինյան փողոցները

Վարդենիկում կնորոգվեն թիվ 12 եւ Կամո Շահինյան փողոցները 26.06.2021

Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատմամբ կնորոգվեն թիվ 12 եւ Կամո Շահինյան փողոցները։ Ծրագիրը հաստավել է Միջգերատեսչական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 16-ի նիստում։ Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 36 միլիոն 102 հազար դրամ, որի 45 տոկոսը կամ 16 միլիոն 246 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը կամ 19 միլիոն 856 հազար դրամը՝ Վարդենիկի համայնքապետարանը։ Ծրագրի իրականացման արդյունքում թիվ 12 եւ Կամո Շահինյան փողոցներում միաշերտ ասֆալտբետոնյա ծածկ կտեղադրվի 1000 գծամետր ընդհանուր երկարությամբ եւ շուրջ 6 հազար քառակուսի մետր մակերեսով։ Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկայում։

 Գանձակ համայնքում ոռոգելի կդառնա 40 հեկտար հողատարածք

Գանձակ համայնքում ոռոգելի կդառնա 40 հեկտար հողատարածք 25.06.2021

Գեղարքունիքի մարզի Գանձակ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարի կկառուցվի 1 խորքային հոր, ինչի արդյունքում ոռոգելի կդառնա մոտ 40 հեկտար հողատարածք։ Ծրագիրը հաստատվել է Միջգերատեսչական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 2-ի նիստում։ Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 45 միլիոն 727 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 32 միլիոն 9565 դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 13 միլիոն 718 հազար դրամը՝ Գանձակի համայնքապետարանը։ Ծրագրի ավարտից հետո ոռոգման ջրով կապահովվի համայնքի շուրջ 300 տնտեսություն, կավելանան գյուղմթերքների արտադրության տեսակները եւ ծավալները։ Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկա օրերի ընթացքում։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-15 18:02:43