Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վարդենիկում կնորոգվեն թիվ 12 եւ Կամո Շահինյան փողոցները

Վարդենիկում կնորոգվեն թիվ 12 եւ Կամո Շահինյան փողոցները 26.06.2021

Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատմամբ կնորոգվեն թիվ 12 եւ Կամո Շահինյան փողոցները։ Ծրագիրը հաստավել է Միջգերատեսչական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 16-ի նիստում։ Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 36 միլիոն 102 հազար դրամ, որի 45 տոկոսը կամ 16 միլիոն 246 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը կամ 19 միլիոն 856 հազար դրամը՝ Վարդենիկի համայնքապետարանը։ Ծրագրի իրականացման արդյունքում թիվ 12 եւ Կամո Շահինյան փողոցներում միաշերտ ասֆալտբետոնյա ծածկ կտեղադրվի 1000 գծամետր ընդհանուր երկարությամբ եւ շուրջ 6 հազար քառակուսի մետր մակերեսով։ Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկայում։

 Գանձակ համայնքում ոռոգելի կդառնա 40 հեկտար հողատարածք

Գանձակ համայնքում ոռոգելի կդառնա 40 հեկտար հողատարածք 25.06.2021

Գեղարքունիքի մարզի Գանձակ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարի կկառուցվի 1 խորքային հոր, ինչի արդյունքում ոռոգելի կդառնա մոտ 40 հեկտար հողատարածք։ Ծրագիրը հաստատվել է Միջգերատեսչական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 2-ի նիստում։ Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 45 միլիոն 727 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 32 միլիոն 9565 դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 13 միլիոն 718 հազար դրամը՝ Գանձակի համայնքապետարանը։ Ծրագրի ավարտից հետո ոռոգման ջրով կապահովվի համայնքի շուրջ 300 տնտեսություն, կավելանան գյուղմթերքների արտադրության տեսակները եւ ծավալները։ Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկա օրերի ընթացքում։

Վաղաշենում հիմնովին լուծվում է խմելու ջրի մատակարարման եւ արոտների ջրարբիացման խնդիրը

Վաղաշենում հիմնովին լուծվում է խմելու ջրի մատակարարման եւ արոտների ջրարբիացման խնդիրը 25.06.2021

Գեղարքունիքի մարզի Վաղաշեն համայնքում այս տարի ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կկառուցվի խմելու ջրի մատակարարման եւ ջրարբիացման համակարգ, ինչի արդյունքում գյուղում հիմնովին լուծում կստանան խմելու ջրի եւ արոտների ջրարբիացման հետ կապված հիմնախնդիրները։ Ծրագիրը հաստատվել է Միջգերատեսչական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 2-ի նիստում։ Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 130 միլիոն 4130 դրամ, որի 70 տոկոսը կամ 91 միլիոն 2891 դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 39 միլիոն 1239 դրամը՝ Վաղաշենի համայնքապետարանը։ Նախատեսվում է Մեծ գոլեր կոչվող տարածքից մինչեւ բնակավայր կառուցել 8 կիլոմետր ընդհանուր երկարության ջրատար՝ պոլիէթիլենային խողովակներով, 4 խմոց, 6 մարիչ, 5 կարգավորող, 2 դատարկման, 3 օդադուրսմղման հոր։ Մատակարարվող ջրի հզորությունը կկազմի շուրջ 20 լիտր վայրկյան։ Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկա օրերի ընթացքում։

Պատվաստումների գործընթացը Գեղարքունիքի մարզում շարունակվում է

Պատվաստումների գործընթացը Գեղարքունիքի մարզում շարունակվում է 24.06.2021

Գեղարքունիքի մարզում համավարակի դեմ իրականացվող կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում այս անգամ պատվաստվեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը և Գեղարքունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը:

Վարժանքների անցկացում

Վարժանքների անցկացում 24.06.2021

ՀՀ Գեղարքունիքի մարզի բնակավայրերում ուսումնական տագնապ անցկացնելու նպատակով հունիս 25-ին Գեղարքունիքի ՄՓՎ-ն Լիճք և Ներքին Գետաշեն համայնքներում անցկացնելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով վարժանքներ: Նշված համայնքների բնակիչներին խնդրվում է խուճապի չմատնվել:

Ծովազարդ համայնքում ասֆալտապատման աշխատանքներ կկատարվեն Զորավար Անդրանիկ փողոցում

Ծովազարդ համայնքում ասֆալտապատման աշխատանքներ կկատարվեն Զորավար Անդրանիկ փողոցում 24.06.2021

Գեղարքունիքի մարզի Ծովազարդ համայնքի Զորավար Անդրանիկ փողոցում այս տարի ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատում կկատարվի 1128 գծամետր երկարությամբ եւ 5076 քառակուսի մետր մակերեսով։ Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 89 միլիոն 417 հազար դրամ, որի 40 տոկոսը կամ 35 միլիոն 766 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 60 տոկոսը կամ 53 միլիոն 650 հազար դրամը՝ Ծովազարդի համայնքապետարանը։ Ծրագրի իրականացման արդյունքում 4800 մետր ընդհանուր երկարություն ունեցող կենտրոնական փողոցում բարեկարգված հատվածը կհասնի 2898 մետրի, քանի որ նախորդ երկու փուլերում նույն սուբվենցիոն ծրագրերով հիմնանորոգվել էր նույն ճանապարհի 1770 գծամետր հատվածը։ Ծովազարդի կենտրոնական փողոցի անբարեկարգ հատվածը կհիմնանորոգվի ծրագրային հետագա փուլերով։ Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկա օրերի ընթացքում։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 20:10:59