Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գանձակ համայնքում սուբվենցիոն ծրագրով կառուցվում է ոռոգման ջրի խորքային հոր

Գանձակ համայնքում սուբվենցիոն ծրագրով կառուցվում է ոռոգման ջրի խորքային հոր 24.08.2021

Գեղարքունիքի մարզի Գանձակ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում արդեն մեկուկես ամիս է, ինչ ընթանում են ոռոգման ջրի խորքային հորի կառուցման աշխատանքներ։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, խորքային հորի կառուցման պայմանագրային արժեքը կազմել է 42 միլիոն 985 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Գանձակի համայնքապետարանը։ Ծրագրի իրականացման արդյունքում Գանձակ համայնքում ոռոգելի կդառնա շուրջ 40 հեկտար հողատարածք։ Ծրագրից կօգտվեն ավելի քան 300 տնտեսություն։ Շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել սեպտեմբեր ամսվա ընթացքում։ Աշխատանքներն իրականացնում է «Ֆավորիտ-Մ» ընկերությունը:

Հարգանքի տուրք մատուցվեց Արցախյան վերջին պատերազմում Վաղաշեն գյուղից զոհված ինը հայորդիների հիշատակին

Հարգանքի տուրք մատուցվեց Արցախյան վերջին պատերազմում Վաղաշեն գյուղից զոհված ինը հայորդիների հիշատակին 24.08.2021

Գեղարքունիքի մարզի Վաղաշեն համայնքի մշակույթի տանը Վաղաշենի ուսանողների, երիտասարդության եւ դպրոցականների նախաձեռնությամբ հարգանքի տուրք մատուցվեց Արցախյան վերջին պատերազմում հայրենիքի սահմանները պաշտպանելիս նահատակված հերոսներ Նվեր Բադոյանի, Նորիկ Հայրապետյանի, Արման Մալխասյանի, Արտյոմ Կարապետի Խաչատրյանի, Արտյոմ Խաչատուրի Խաչատրյանի , Զոհրաբ Արշակյանի, Սամվել Գասպարյանի, Խաժակ Գրիգորյանի եւ Արտյոմ Պետրոսյանի հիշատակին։ Միջոցառմանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Սեւակ Խլղաթյանը, Վաղաշեն համայնքի ղեկավար Արթուր Սուվարյանը, Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի Մարտունու տարածարջանի հոգեւոր հովիվ Տեր Գեւորգ քահանա Բարսեղյանը, «Հայաստան» ամսագրի գլխավոր խմբագիր Տիգրան Նիկողոսյանը, «Միջազգային անվտանգության ասպետաց ակադեմիա» ՀԿ նախագահ Արսեն Ֆիդանյանը, ուժային կառույցների ներկայացուցիչներ։...

Տեղի ունեցավ դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը

Տեղի ունեցավ դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը 23.08.2021

Օգոստոսի 23-ին Սևան քաղաքի Սուրեն Զաքարյանի անվան մշակույթի պալատում տեղի ունեցավ Գեղարքունիքի և Կոտայքի մարզային ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը, որին մասնակցում էր ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, կրթության զարգացման նորարարությունների ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, ԿԳՄՍ և առողջապահության նախարարությունների տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ, կրթության ոլորտի մարզային պատասխանատուներ: Ողջունելով Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններին` Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը շնորհավորեց նրանց նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ` մաղթելով առողջություն և հաջողություններ մատաղ սերնդի կրթության և դաստիարակության պատասխանատու գործում: Խորհրդակցությունն անցկացրեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Քննարկումների օրակարգում ընդգրկված էին հանրակրթության ոլորտը կարգավորող իրավական ակտերի փոփոխություններին և 2021-2022 ուսումնական տարվա ընթացիկ գործողություններին, ինչպես նաև հանրակրթության պետական չափորոշիչներին վերաբերող հարցեր:

Արծվանիստում կկառուցվի նոր աղբյուրակապ

Արծվանիստում կկառուցվի նոր աղբյուրակապ 23.08.2021

Գեղարքունիքի մարզի Արծվանիստ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվնեցիոն ծրագրերի շրջանակներում մեկնարկում են նոր աղբյուրակապի կառուցման եւ խմելու ջրատարի արտաքին ցանցի որոշակի հատվածների հիմնանորոգման աշխատանքները։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմում է 12 միլիոն 540 հազար դրամ, որի 63,8 տոկոսը կամ 8 միլիոն 520 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 36,2 տոկոսը կամ 4 միլիոն 20 հազար դրամը՝ Արծվանիստի համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Սուսմեդ»ՍՊԸ-ն։ Ծրագրի իրականացման արդյունքում կավելանա համայնքին մատակարարվող ջրաքանակը, նվազագույնի կհասցվեն ջրատարում առկա կորուստները, միաժամանակ կապահովվի մաքուր եւ որակյալ ջրամատակարարում։ Վնասված հատվածներում մաշված երկաթե խողովակները կփոխարինվեն մետաղապլաստե խողովակներով։ Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում:

Գեղհովիտում այս տարի իրականացվող շինարարական ծրագրերի ծավալը հասնում է  ավելի քան 3 միլիարդ  դրամի

Գեղհովիտում այս տարի իրականացվող շինարարական ծրագրերի ծավալը հասնում է ավելի քան 3 միլիարդ դրամի 20.08.2021

Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքում այս պահին իրականացվող պետական ծրագրերի շինարարության ծավալը հասնում է 3 միլիարդ 257 հազար դրամի։ Ինչպես տեղեկացրեց Գեղհովիտ համայնքապետարանից, ծրագրերից երկուսը դպրոցաշինական են, որոնց համար ներդրվել է 1 միլիարդ 950 միլիոն դրամ։ 1 միլիարդ 350 միլիոն դրամի հատկացմամբ կառուցվում է Գեղհովիտի թիվ 2 միջնակարգ դպրոցի շենքը, 600 միլիոն դրամի հատկացմամբ՝ Լեռնահովիտի միջնակարգ դպրոցի շենքը։ Դպրոցական շենքերը նախատեսված է շահագործման հանձնել 2023 թվականի ընթացքում։ Հաջորդ խոշոր ծրագիրը վերաբերում է գյուղի խմելու ջրամատակարարման համակարգի նորացմանը, որի ուղղությամբ ներդրվել է շուրջ 900 միլիոն դրամ։ Ծրագիրը մեկնարկել է արդեն 15 օր եւ կավարտվի 24 ամսվա ընթացքում։ Եվս 280 միլիոն դրամ հատկացվել է գյուղի ոռոգման համակարգի կառուցմանը։ Ծրագիրը մեկնարկել է 2020 թվականի վերջերից եւ կավարտվի այս տարեվերջին։ 127 միլիոն դրամի շինարարություն էլ իրականացվում է սուբվենցիոն 3 ծրագրերի շրջանակներում, որոնցից երկուսն այժմ ընթացքի մեջ են։ «Այսօր Գեղհովիտը վերածվել է ...

Նորատուս համայնքում ավարտական փուլում են գտնվում սուբվենցիոն երեք ծրագրերը

Նորատուս համայնքում ավարտական փուլում են գտնվում սուբվենցիոն երեք ծրագրերը 20.08.2021

եղարքունիքի մարզի Նրատուս համայնքում ավարտական փուլում են գտնվում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն երեք ծրագրերը: Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվում է Նորատուսի համայնքապետարանի վարչական շենքը, ասֆալտապատվում են Վահան Տերյան եւ Թումանյան փողոցները, լուսավորության ցանց է կառուցվում 22 փողոցներում եւ նրբանցքներում։ Նորատուսի համայնքապետարանի վարչական շենքի կառուցման պայմանագրային արժեքը կազմել է 30 միլիոն 587 հազար դրամ, որի 45 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Նորատուսի համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են նախորդ տարվանից եւ օգոստոսի 18-ի դրությամբ իրականացված են մոտ 80 տոկոսով։ Նորատուսի Վահան Տերյան եւ Թումանյան փողոցների ասֆալտապատման պայմանագրային արժեքը կազմել է 44 միլիոն 900 հազար դրամ, որի 45 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Նորատուսի համայնքապետարանը: Տերյան փողոցում ասֆալտապատվել է 900, Թումանյան եւ դեպի թիվ 3 միջնակարգ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 11:33:30