Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Երանոսում ընթանում են ճանապարհաշինական աշխատանքներ

Երանոսում ընթանում են ճանապարհաշինական աշխատանքներ 11.08.2021

Երանոս համայնքում արդեն 10 օր է, ինչ սկսվել եւ ընթանում են մի շարք փողոցների ասֆալտապատման աշխատանքները։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, ճանապարհաշինական ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 44 միլիոն 725 հազար դրամ, որի 45 տոկոսը կամ 20 միլիոն 126 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը կամ 24 միլիոն 599 հազար դրամը՝ Երանոսի համայնքապետարանը։ Նախատեսված է ասֆալտապատման աշխատանքներ իրականացնել 700 գծամետր երկարությամբ եւ 3500 քառակուսի մետր մակերեսով։ Օգոստոսի 10-ի դրությամբ շինարարությունն արդեն իրականացվել է մոտ 90 տոկոսով։ Ավարտվել են հողային ու խճապատման աշխատանքները, տեղադրվել է ասֆալտբետոնյա շերտը։

Պատվաստումային գործընթացը Գեղարքունիքի մարզում շարունակվում է

Պատվաստումային գործընթացը Գեղարքունիքի մարզում շարունակվում է 11.08.2021

Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսի դեմ պատվաստումները վերջին շրջանում բավական ակտիվացել են: Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության տվյալներով 2021թվականի օգոստոսի 10-ի դրությամբ մարզում պատվաստվող քաղաքացիների թիվը կազմում է 16 236, որից առաջին դեղաչափ՝ 10639, երկրորդ դեղաչափ՝ 5597: «ԱստրաԶենեկա» պատվաստանյութի առաջին և երկրորդ դեղաչափերով պատվաստվել է 4227 քաղաքացի, «Սպուտնիկ-Վի»-ով՝ 7902, «Կորոնավակ»-ով՝ 4107 քաղաքացի: Վերը նշված պատվաստանյութերով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: Պատվաստումներն իրականացվում են մարզի առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում:

Գեղարքունիք համայնքում շուտով կտրվի սուբվենցիոն երկու ծրագրերի մեկնարկը

Գեղարքունիք համայնքում շուտով կտրվի սուբվենցիոն երկու ծրագրերի մեկնարկը 10.08.2021

Գեղարքունիք համայնքում օրերս կտրվի ՀՀ կառավարության կողմից հաստատված սուբվենցիոն երկու ծրագրերի մեկնարկը։ Սուբվենցիոն առաջին ծրագրով նախատեսվում է ոռոգման ջրատարի ներքին ցանցի վերանորոգում եւ վերակառուցում՝ տարբեր տրամաչափերի երկաթյա խողովակներով եւ կիսախողովակներով։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 31 միլիոն 200 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 21 միլիոն 840 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 9 միլիոն 360 հազար դրամը՝ Գեղարքունիքի համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսված է ոռոգման ներքին ցանցի վերանորոգում կամ վերակառուցում տարբեր թաղամասերում, շուրջ 2 կլիոմետր երկարությամբ։ Սուբվենցիոն երկրորդ ծրագրով նախատեսվում է խմելու ջրատարի նոր խողովակաշարի կառուցում 1400 մետր երկարությամբ, որտեղ ազբեստյա խողովակները փոխարինվելու են մետաղապլաստե խողովակներով։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 15 միլիոն 200 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 10 միլիոն 900 հազար...

Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը

Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը 10.08.2021

Oգոստոսի 10-ին Գեղարքունիքի մարզպետի պարտականությունները կատարող Նարեկ Մանուկյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը, գլխավոր քարտուղարի տեղակալ Ալբերտ Աղեկյանը, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ: Խորհրդակցության ընթացքում ստորաբաժանումների ղեկավարները առանձին- առանձին զեկուցեցին իրենց ոլորտներում իրականացվող աշխատանքների, հանձնարարականների կատարման, ընթացիկ այլ թեմաների մասին: Նարեկ Մանուկյանն անդրադարձավ քաղաքաշինության ոլորտում իրականացվող աշխատանքների օպերատիվ կազմակերպման, միջգերատեսչական հանձնաժողովի կողմից սուբվենցիաների շրջանակներում հաստատված ծրագրերի և որոշ համայնքներում արդեն դրանց իրականացման ընթացքի, մարզային ենթակայության կառույցներում ֆինանսական որոշակի գործառույթների...

Գագարինում մեկնարկել են խմելու ջրմատակարարման եւ ջրահեռացման համակարգերի կառուցման աշխատանքները

Գագարինում մեկնարկել են խմելու ջրմատակարարման եւ ջրահեռացման համակարգերի կառուցման աշխատանքները 10.08.2021

Հուլիսի վերջին տասնօրյակից Գագարինում մեկնարկել են Սևան համայնքի 500 խորանարդ մետր տարողության օրվա կարգավորիչ ջրամբարի, մոտ 4.3 կիլոմետր բաշխիչ ցանցի, 85 հատ ջրաչափիչ հորի, 1 կիլոմետր կոյուղու եւ Սեւան -2.2 կիլոմետր երկարության կոյուղու կոլեկտորների կառուցման աշխատանքները: Ծրագրի իրականացման արդյունքում կբարելավվեն ջրամատակարարման եւ ջրահեռացման առկա խնդիրները, բնակիչների կենսագործունեության համար կստեղծվեն բավարար պայմաններ: «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր փուլ 3. Հայատան, ջրամատակարարում եւ ջրահեռացում» ծրագիրն իրականացվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով: Ծրագրի նպատակն է` բարելավել համայնքների ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերը, ինչը ենթադրում է հնամաշ ...

Խաչաղբյուր գյուղում բացվեց Արցախյան պատերազմների զոհերի հիշատակը հավերժացնող  հուշարձան

Խաչաղբյուր գյուղում բացվեց Արցախյան պատերազմների զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան 09.08.2021

Գեղարքունիքի մարզի Խաչաղբյուր գյուղի միջնակարգ դպրոցի բակում հանդիսավորությամբ բացվեց Արցախյան պատերազմներում զոհված խաչաղբյուրցիներ Կարինե Գեւորգյանի, Անդրանիկ Պողոսյանի, Անդրանիկ Գաբոյանի, Նարեկ Հովհաննիսյանի եւ Նարեկ Գալստյանի հիշատակը հավերժող հուշարձանը։ Հուշարձանի բացման արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանը, Վարդենիսի տարածքի համայնքների ղեկավարներ, ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի զինվորականներ, մարզային զինկոմիսարիատի, Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասի ներկայացուցիչներ, մանկավարժներ, հյուրեր, զոհվածների ծնողներ եւ հարազատներ: Օրհնության կարգ կատարեց Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի Վարդենիսի տարածքի հոգեւոր հովիվ Տեր Տարոն քահանա Հունանյանը։ Իրենց ելույթներում Արցախի ազատագրության ու պաշտպանության համար զոհված հերոսներին փառաբանեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, Խաչաղբյուր համայնքի ղեկավար Սերգո Գալստյանը, դպրոցի տնօրեն Աննա Դանիելյանի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 15:36:57